Nyut.am | «Տիտանիկ»-ից ուղարկված սիրային նամակը կվաճառվի աճուրդում
Yerevan, 21.August.2018,
--
:
--
,

«Տիտանիկ»-ից ուղարկված սիրային նամակը կվաճառվի աճուրդում

 Նամակը, որը գրել Էր «Տիտանիկի» փրկված ուղեւորուհի Քեյթ Բասը, շուտով աճուրդի կդրվի Մեծ Բրիտանիայում: Այդ մասին հայտնել Է Fox News-ը: Նամակը գրվել Է 1912 թվականի ապրիլի 10-ին, այն օրը, երբ նավը Սաութհեմփթոնից (Անգլիա) սկսեց իր առաջին ուղերթը: Քեյթ Բասը երկրորդ դասի ուղեւորուհի Էր եւ, հիանալով նավով, տեղի ունեցած ամեն բան նկարագրել Է թղթի վրա: Նա թղթի բոլոր երեսներին գրել Է սեւ թանաքով: Հասցեատերը Փերսի Ջեյմսն Էր:

Ապրիլի լույս 15-ի գիշերը «Տիտանիկը» Ատլանտյան օվկիանոսում խորտակվել Է այսբերգին բախվելու պատճառով: Նավի վրա գտնվում Էր մոտավորապես 2 հազար 224 մարդ, որոնցից ավելի քան մեկուկես հազարը զոհվել են: Աղետի ազդանշանով ժամանած «Կարպատիա» շոգենավը փրկել Է 700-ից քիչ ավելի մարդկանց, որոնց թվում եղել Է նաեւ Քեյթ Բասը:

Նամակի հեղինակը մահացել Է 1972 թվականին 96 տարեկան հասակում: Այդ ժամանակվանից նամակը համարվում Է նրա հետնորդների սեփականությունը: Դրա նախնական արժեքը գնահատվում Է մոտավորապես 30 հազար դոլար, հաղորդել Է Sputnik-ը:

 

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan