Nyut.am | Ուշ քնելը և ուշ արթնանալը՝ վաղաժամ մահվան պատճառ
Yerevan, 16.August.2018,
--
:
--
,

Ուշ քնելը և ուշ արթնանալը՝ վաղաժամ մահվան պատճառ

Անգլիայի Սուրեյի համալսարանի գիտնականները պարզել են, որ այն մարդկանց մոտ, որոնք նախընտրում են ուշ պառկել քնելու եւ ուշ արթնանալ (այսպես կոչված «բուեր»), ավելի մեծ Է վաղաժամ մահվան վտանգը շուտ արթնացող «արտույտների» համեմատությամբ: Այդ մասին հաղորդվում Է MedicalXpress-ի մամուլի տեղեկագրում:

Հետազոտությանը մասնակցել Է 38-ից մինչեւ 73 տարեկան ավելի քան 433 հազար մարդ, որոնք բաժանվել են չորս խրոնոտիպերի՝ առավոտյան, չափավոր առավոտյան, երեկոյան եւ չափավոր երեկոյան: Կամավորների վիճակին հետեւել են վեցուկես տարի:

Պարզվել Է, որ «բուերի» մոտ տարբեր պատճառներով, այդ թվում՝ սիրտ-անոթային հիվանդություններից, վաղաժամ մահվան վտանգը 10 տոկոսով բարձր Է, քան «արտույտների» մոտ: Բացի այդ, նրանք ավելի հաճախ են տառապում շաքարախտով, հոգեբանական եւ նյարդային խանգարումներով:

Գիտնականների խոսքով՝ եթե հաջողվի ապացուցել, որ մարդու խրոնոտիպն ինչ-որ չափով որոշվում Է գենետիկորեն, ապա դա մատնանշում «բուերի» համար ամենօրյա կարգուկանոնը, ներառյալ աշխատանքային օրվա սկիզբը, փոխելու անհրաժեշտությունը: Նրանք, ովքեր ստիպված են ուշ պառկել քնելու եւ ուշ արթնանալ այն պատճառով, որ հնարավոր չԷ տեղաշարժել նրանց կենսաբանական ժամերը, ապրում են մի աշխարհում, որը հարմարեցված Է «արտույտներին», ինչի պատճառով ենթակա են սթրեսների եւ օրվա ռիթմի խանգարումների: Հայտնի Է, որ ամառային ժամանակին անցումը սրտի նոպաների թվի աճ Է հրահրում: Քանի որ «բու» մարդկանց մոտավոր թիվը գնահատվում Է 1,3 միլիարդ, գիտնականները կարծում են, որ հնարավոր ռիսկերը կարող են գերակշռել օրվա այն ռեժիմի օգուտները, որն ընդհանուր Է բոլորի համար:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan