Nyut.am | Սոցցանցերից հրաժարվելը մարդուն ավելի երջանիկ Է դարձնում. գիտնականներ
Yerevan, 16.August.2018,
--
:
--
,

Սոցցանցերից հրաժարվելը մարդուն ավելի երջանիկ Է դարձնում. գիտնականներ

Սոցցանցերից հրաժարվելը մարդու օրգանիզմում նվազեցնում Է սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի մակարդակը: Դա հետեւում Է այն հետազոտությունից, որը հրապարակվել Է Journal of Social Psychology հանդեսում: Ավստրալիայի Քվինսլենդի համալսարանի մասնագետները որոշել են ուսումնասիրել Facebook սոցիալական ցանցից կարճատեւ հանգստանալու հետեւանքները: Նրանք ընտրել են 138 մարդու, որոնցից 60-ը պետք Է հրաժարվեին ցանցում շփվելուց:

Մնացածները կարող Էին սովորականի պես նստել Facebook-ում: Բոլորից թքի նմուշներ են վերցրել եւ հարցում արել կյանքից բավարարվածության, սթրեսի մակարդակի, տրամադրության եւ մենակության զգացողության մասին: «Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընդամենը հինգ օրով Facebook-ից դուրս գալը բավական Է, որպեսզի նվազի սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի մակարդակը: Հսկողության տակ գտնվող այն խմբի մոտ, որը չԷր հրաժարվել Facebook-ից, դա չի դիտվել»,-ասել Է Քվինսլենդի համալսարանի Հոգեբանության դպրոցի ավագ դասախոս եւ հետազոտության առաջատար հեղինակ Էրիկ Վանմանը:

Չնայած այն բանին, որ հորմոնների մակարդակով ուսումնասիրվողների մոտ վիճակը փոխվել Էր, գիտափորձից հետո սթրեսի մակարդակի նրանց սեփական գնահատումները չԷին փոխվել: Նաեւ շատերն իրենց կյանքից պակաս բավարարված Էին իրենց զգում եւ երջանիկ Էին կրկին սոցիալական ցանց վերադառնալու համար: «Մենք խոսեցինք ու հասկացանք, թե ինչ Է տեղի ունենում նրանց եւ նրանց ընկերների հետ: Ամեն անգամ, երբ ես դուրս Էի գալիս Facebook-ից, թեթեւության վայրկենական զգացողություն Էի ունենում, որը տեւում Էր մի քանի օր: Բայց դրանից հետո ես սկսում Էի զգալ, որ ինչ-որ բան բաց եմ թողնում, ինչպես բաց թողած օգուտի սինդրոմը (հետաքրքիր իրադարձություն բաց թողնելու կպչուն վախ), եւ ես ստիպված Էի լինում վերադառնալ: Եվ շրջափուլը վերստին սկսվում Է»,-անկեղծացել Է Վանմանը:

Սակայն, նրա կարծիքով, չարժե հապճեպ եզրակացություններ անել: Դա կապված Է նրա հետ, որ նման փոքրիկ գիտափորձը պատկերացում չի տալիս այն բանի մասին, թե կոնկրետ որքան ժամանակ Է հարկավոր կորտիզոլի մակարդակը նվազեցնելու համար, եւ այն կրկին չի ավելանա արդյոք, եթե մարդը երկար ժամանակ չվերադառնա սոցցանց: Նաեւ Վանմանը կարծիք Է հայտնել, որ յուրաքանչյուր սոցցանցի համար նման Էքսպերիմենտների արդյունքները տարբեր կլինեն: Հետագայում հոգեբանները պլանավորում են անցկացնել ավելի ընդգրկուն ուսումնասիրություն՝ ազդեցությունները քննելու երկար ժամանակի ընթացքում, հաղորդել Է Sputnik-ը:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan