Երևան, 22.Հուլիս.2018,
--
:
--
,

«Պատերազմ սկսելու հարցն Ադրբեջանում չի որոշվում». կանխատեսումները չափազանցվա՞ծ են

Երեկ Տավուշի մարզի Բաղանիս համայնքի տարածքում ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական քաղաքացիական բեռնատարի ուղղությամբ: Նշենք, վերջին շրջանում ադրբեջանական կողմի նման գործողությունները շարունակական բնույթ են կրում: Բացի նախիջևանյան հատվածում հրադադարի խախտման փաստից, ապրիլի 8-ին կրկին կրակահերթ էին բացել Բաղանիս համայնքի ուղղությամբ՝ սպանելով անասունների:

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի խոսքով՝ հրադադարի ռեժիմի խախտումներն ավել կամ պակաս ինտենսիվությամբ 1994 թվականից առ այսօր Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվում են:

«Այն, թե Ադրբեջանը պատրաստվում ինչ-որ լայնածավալ գործողությունների, ինչը կապվում է նաև ընտրությունների, Ալիևի հաղթանակի հետ, իրականությանը չի համապատասխանում: Ավել կամ պակաս չափով Ադրբեջանը հրադադարը միշտ է խախտելու, քանի դեռ չի կնքվել այդ հակամարտության քաղաքական լուծումն ամրագրող փաստաթուղթը, որտեղ կլինեն նաև միջազգային կառույցների և գերտերությունների երաշխիքները»,-Past.am-ի հետ զրույցում ասաց նա:

«Արցախի հիմնախնդիրը ևս ուղղակիորեն կապված է աշխարհաքաղաքական հարթության մեջ տեղի ունեցող լրջագույն տեկտոնիկ փոփոխությունների հետ: Խոսքը վերաբերում է Սիրիայում ՌԴ-ի և իր դաշնակիցների հակամարտությանը ԱՄՆ-ի ու իր դաշնակիցների հետ: Արցախի հակամարտությունը ևս լուծվելու է այն ժամանակ, երբ ՌԴ-ի, Չինաստանի, Հնդկաստանի և այլ պետությունների կողմից երկրորդ բևեռի ստեղծման հայտն իրականություն դառնա: Այսինքն՝ երբ վերջ է դրվում ԱՄՆ-ի կողմից միաբևեռ աշխարհի կառավարմանը, ինչն իրականություն կդառնա երկրորդ բևեռի ստեղծումով»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ հիմա այդ գործընթացներն են տեղի ունենում, ինչը որոշ առումներով ցավոտ դրսևորումներ է ունենում:

«Արցախի և նման այլ հակամարտությունները կձգվեն այնքան ժամանակ, քանի դեռ աշխարհաքաղաքական նոր իրողություններ չեն ամրագրվել: Իսկ հիմա ամրագրման վերջին փուլն է: Երկրորդ բևեռի քաղաքական ու տնտեսական կայացումը շուտով փաստ է դառնալու: Այս տարածաշրջանում կայունության ապահովման համար երկու բևեռները ջանք են գործադրելու, որ որևիցե այլ պետություն, իր ազգային ու պետական շահերի համար չկարողանա Ադրբեջանին դրդել ռազմական գործողությունների: Խոսքը Թուրքիայի մասին է»,-նշեց Հ. Նահապետյանը:

«Եթե Ադրբեջանի նախագահը ընտրությունների նախաշեմին զգար, որ թեկնածուների թվում լուրջ մրցակից ունի, չունի միջազգային հանրության կամ գերտերության օժանդակությունն ու աջակցությունը, չեմ բացառում, որ որոշակի ռազմական գործողություններ սկսեր: Ցույց կտար ժողովրդին, որ պատրաստակամ է «հետ բերելու կորցրած տարածքները», որ զինված ուժերի արդիականացման վրա ծախսված վերջին տարիներին մոտ 20 մլրդ դոլարին հասնող գումարը աննպատակ չի եղել: Հիմա չկա այդպիսի խնդիր: Հաշվի առնելով այն ազդեցությունը, որն ունի Ալիևը, նա ի սկզբանե գիտեր, որ ընտրվելու է: Նա ուներ նաև որոշ արևմտյան տերությունների, բրիտանական «British Petroleum» նավթային կոնցեռի համաձայնությունը: Կարելի է ասել, որ Ալիևն արևմտյան ուժային կենտրոնների կողմից վերանշանակվեց»:

Նրա խոսքով՝ սահմանին առկա ակտիվացումը պետք չէ կապել ընտրությունների հետ. «Ցանկացած լայնածավալ գործողություն սկսելու դեպքում Ադրբեջանին առնվազն մի քանի լրջագույն ուժային կենտրոնների թե՛ լուռ, և թե՛ հրապարակային համաձայնությունն է պետք: Այնպես, ինչպես եղավ 2016թ. ապրիլի նախաշեմին, երբ Ալիևը գտնվում էր Վաշինգտոնում: Եթե չկա այդ համաձայնությունը, ապա Ադրբեջանը չի կարող պատերազմ սկսել, որովհետև այդ հարցն իր երկրում չի որոշվում: 1994 թ. մայիսից առ այսօր Հայաստանի և Ադրբեջանի կամ Արցախի և Ադրբեջանի միջև պատերազմ չի եղել: Եղել են լայնածավալ ռազմական գործողություններ և պարբերաբար հրադադարի ռեժիմի խախտումներ: Բացի այդ՝ ինչ սցենար էլ Ալիևը որոշի, միևնույն է, լայնածավալ ռազմական գործողությանը, որը կարող է վերաճել պատերազմի, ներգրավվելու է Հայաստանը: Իսկ եթե ՀՀ-ն իրավականորեն է ներգրավվում հակամարտության տիրույթ, ապա ՀՀ-ի գործողությունները պարտավոր են պաշտպանել նաև Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի երկրները՝ մասնավորապես ՌԴ-ն: Մյուս կողմից՝ Ադրբեջանն այդ պարագայում ունենալու է Թուրքիայի օժանդակությունը: Թուրքիան, հաշվի առնելով ՆԱՏՕ-ի անդամ երկիր լինելու փաստը, ներգրավելու է նաև ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրներին: Այսինքն՝ այդ լայնածավալ ռազմական գործողություները, որոնք պատերազմի վերսկսման նպատակ կհետապնդեն, ներգրավելու են աշխարհի երկու ուժային կենտրոններին, ինչը, ամենայն հավանակությամբ, համաշխարհային պատերազմի սկիզբ կարող է լինել: Այսինքն՝ պարբերաբար արվող այն կանխատեսումները, թե Ադրբեջանն այս կամ այն կողմից հարձակվելու է, մի քիչ չափազանցված է»:

Աննա Բադալյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Գերմանիայի կանցլերի գրասենյակը դեռևս չի մեկնաբանում Հայաստան Մերկելի հնարավոր այցի մասին տեղեկությունը Թուրքիայի քեմալական կուսակցության ազատազրկված պատգամավորը հացադուլ է սկսել Որակյալ կահույքի արտադրություն ու մատչելի գներ․սա «Ավելինո»-ն է Մուշավան թաղամասի հրդեհը մարվել է. դեպքի վայրում էր նաև ԱԻ նախարարը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նոր տնօրեն ունի Քաղցրավենիք, բուսական պահածոներ ու թանապուր. զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը Փաշինյանն օգտակար է համարում Տեր-Պետրոսյանի հետ զրույցը և չի բացառում մյուս նախագահների հետ հանդիպելու հնարավորությունը Ռուսաստանն ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը տարածաշրջանում. Փաշինյան Հայաստանի Հանրապետությունում արտոնյալ գործարարներ չեն լինի. Փաշինյան «Ադրբեջանցիները վախենում են ճշմարտությունից». սպառնալիքներ ստացող հայազգի բլոգերը տեսանյութ է հրապարակել Երևանից (տեսանյութ) 2021-ից ընդերքօգտագործողները բնապահպանական հարկ են վճարելու թափոնների տեղադրման կամ պահման համար «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել են մի շարք չարաշահումներ և խախտումներ Արարատ Միրզոյանն ԱՄՆ կոնգրեսականին հայտնել է Հայաստանում մինչև ապրիլ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին «Դարաշրջանն» ու «Դվին 2018»-ը մշակութային Հայաստանում Պետությունը մշակույթին պիտի խանգարի, չխանգարի, օգնի, անտեսի, վերահսկի. կարծիքներ հանդիպում-քննարկումից Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ. կրթության փորձագետը՝ բարեփոխումների վերաբերյալ Սպանություն Գեղարքունիքում. երկու անձ ձերբակալվել է Գավառ քաղաքից 21 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է գրանցվել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan