Երևան, 19.Սեպտեմբեր.2018,
--
:
--
,
Ինչի՞ց եք վախենում, երբ որ ափալ-թափալ նիստից մեկ օր շուտ՝ գիշերը, գործ եք հարուցում. Աշոտյան ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցը պարունակում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին տվյալներ. ՔԿ Իրադարձություններն անարյուն եղան, քանի որ իշխանությունները չգործադրեցին այն միջոցները, որոնք կարող էին գործադրել. Ռոբերտ Քոչարյան Նպատակը «փակելն» է բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել Մարտի 1-ին. Փաշինյանը հակադարձել է Քոչարյանի հայտարարությանը ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրության սղագրությունը Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ

Ներդրումային ծրագրերը կարող են սառեցվել կամ նվազել. ռուբլու արժեզրկման ազդեցությունը՝ ՀՀ-ի վրա

Վաշինգտոնն ապրիլի 6-ին հայտարարեց  Ռուսաստանի Դաշնության դեմկիրառվող պատժամիջոցներիցանկն ընդլայնելու մասին: Պատժամիջոցների ցուցակում ներառվեցին 38 ռուսգործարարներ, պաշտոնատարանձինք և ընկերություններ: Այս ֆոնին ռուբլու կտրուկ արժեզրկում գրանցվեց:

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանի հետ զրույցում փորձեցինք հասկանալ՝ ռուբլու տատանումներն ի՞նչ ազեցություն կունենան Հայաստանի վրա:

Ատոմ Մարգարյանի խոսքով՝ ազդեցությունների շրջանակը մեծ է:

«Այդ փորձը կա: Ընդհանրապես, երբ ռուբլին արժեզրկվում է, և այդ գործընթացը երկարաժամկետ է լինում, բնականաբար, դեպի ՀՀ մասնավոր տրանֆերտները նվազում և կրճատվում են: Հանգամանքը մի քանի ամիս անց կարող է իր ազդեցություններն ունենալ: Երկրորդը՝ ռուսական շուկան սեղմվում է: Այս դեպքում բնական է, որ պահանջարկը նվազում է, և ռուսական շուկայում աշխատողները, ինչպես նաև այստեղ արտադրող և ՌԴ արտահանող գործարարները կորուստներ են կրելու: Բացի նշվածներից, կարող են նաև սառեցվել կամ նվազել ներդրումային ծրագրերը»,-Past.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետը:

Նրա խոսքով՝ հիմնական ազդեցությունները վերոնշյալներն են. «Բացի այդ՝ մեր հայրենակիցները, ովքեր ՌԴ-ում աշխատանք ունեն, խնդիրներ են ունենալու: Համենայն դեպս, 2015-2016թթ. զարգացումներն այդպիսինն էին: Մեր հայրենակիցները վերադառնում են Հայաստան, ինչը հարված է այն ընտանիքներին, որոնց եկամուտների աղբյուրը կամ եկամուտների մի մասը ռուսական շուկան է: Սրանք այն ազդեցություններն են, որոնք հայաստանյան տնտեսության վրա ևս իրենց ազդեցությունն են թողնելու: Բազմաթիվ այլ ոլորտներ ևս կապակցված են: Օրինակ՝ ռազմարդյունաբերության ոլորտը, որը սկսել է շնչել, ինչպես նաև տեքստիլ և թեթև արդյունաբերության ոլորտները, որոնց դեպքում վերջին շրջանում բավականին աշխուժություն կա: Մեր գործարարները հիմնականում աշխատում են ռուսական շուկայի վրա և նրանք, բնականաբար, կորուստներ են կրելու»:

Ատոմ Մարգարյանը շեշտեց՝ ՌԴ-ն նավթ արդյունահանող ու վաճառող երկիր է. «Քանի դեռ նավթի գները կայուն են կամ աճում են, ռուբլու արժեզրկումն, ըստ էության, շատ մեծ վնասներ չի կարող պատճառել: Համենայն դեպս, ՌԴ-ից էլ հնչում են հայտարարություններ, որ բյուջետային իմաստով դա այդքան մեծ վնասներ չի պատճառում: Բայց երկարաժամկետ առումով, իհարկե, ՌԴ-ն լուրջ խնդիրներ է ունենալու»:

Դիտարկմանը, թե այնուամենայնիվ, պատժամիջոցների ֆոնին ռուբլու կայունացման առումով ի՞նչ կանխատեսումներ կան, տնտեսագետը նշեց. «Ռուբլին կարժեզրկվի այնքան ժամանակ, քանի դեռ նավթի գները կայուն են կամ գները բարձրանում են: Հենց ԱՄՆ-ն հայտարարեց Սիրիային հրթիռային հնարավոր հարված հասցնելու մասին, նավթի գները բարձրացան: Բնական է, որ նավթահորերի մոտ այդպիսի հնարավոր գործողություններ ծավալելը արդեն բարձրացնում է վտանգի աստիճանն ու ռիսկերի մակարդակը: Բնական է նաև, որ եթե նավթի գինը բարձրանում է, նավթ վաճառող երկրները շահում են: Այդ երկրներն իրենց բյուջեները մշակում են՝ ելնելով նավթի գների կանխատեսումներից: Հետևաբար այդ իմաստով հնարավոր է, որ առաջիկայում ևս այդ տենդենցը շարունակվի: Բայց հենց նավթի շուկայում հակառակ դրսևորումները լինեն, ՌԴ-ն ուզած չուզած պետք է միջամտի և որոշակի կայունացնի ռուբլու կուրսը, որովհետև այլ հավասար պայմաններում ներքին արտադրությունը կարող է վնասներ կրել»:

Նրա խոսքով՝ ռուբլու դեվալվացիան ձեռնտու է ՌԴ արտահանողներին. «Ոչ միայն այն արտադրություններին, որոնք նավթ և էներգակիրներ են արդյունահանում և վաճառում, այլև մյուս արտադրող-արտահանողներին: Զուգահեռ՝ ներքին շուկայի վրա աշխատող սուբյեկտներին, տնային տնտեսություններին ձեռնտու չէ, որովհետև ռուբլու արժեզրկումն անխուսափելիորեն բերելու է գնաճի, և ընդհանուր մակրոտնտեսական իրավիճակը կարող է վատթարանալ: Սա պետք է հաշվի առնել: Մեր դեպքում էլ քաղաքականություն մշակողները պետք է որոշակիորեն պահուստների մասով անվտանգության բարձիկներ ձևավորեն: Բացի այդ՝ մենք տեսնում ենք տենդենց, ըստ որի՝ դոլարն էլ է որոշակիորեն արժեզրկվում եվրոյի նկատմամբ: Այսինքն՝ պահուստները դիվերսիֆիկացնելու խնդիր կա»:

Տնտեսագետը շեշտեց, որ այդ համատեքստում պետք է հաշվի առնել նաև ոսկու հանգամանքը. «Հայաստանը ոսկի արդյունահանող ու վաճառող երկիր է, և այդ աղբյուրների հաշվին ևս կարող է դիվերսիֆիկացիա ընթանալ: Իհարկե պետք է քայլեր ձեռնարկել, որ գնաճային ազդեցություններն էական չլինեն հատկապես սոցիալապես խոցելի շերտերի համար: Այս մի քանի ամիսներին գնաճը նախորդ տարիների համեմատ բավականաչափ առաջանցիկ է: Բոլոր դեպքերում այս գործոնները կարող են գնաճային լրացուցիչ ռիսկեր ստեղծել»:

Աննա Բադալյան
«Փաստ օրաթերթ»

loading...
Ինչի՞ց եք վախենում, երբ որ ափալ-թափալ նիստից մեկ օր շուտ՝ գիշերը, գործ եք հարուցում. Աշոտյան ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցը պարունակում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին տվյալներ. ՔԿ Իրադարձություններն անարյուն եղան, քանի որ իշխանությունները չգործադրեցին այն միջոցները, որոնք կարող էին գործադրել. Ռոբերտ Քոչարյան Նպատակը «փակելն» է բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել Մարտի 1-ին. Փաշինյանը հակադարձել է Քոչարյանի հայտարարությանը ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրության սղագրությունը Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը Բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր Հակառակորդի կողմից ցանկացած ոտնձգություն տեղում չեզոքացվում է. Դավիթ Տոնոյանն անդրադարձել է սահմանային իրավիճակին Արման Նավասարդյանը Լավրովի հայտարարությունը որակում է իրավիճակի մասին ոչ ճշգրիտ տեղեկացվածության հետևանք ՌԴ պաշտպանության փոխնախարարը հերքել է Հայաստանին զենքի մատակարարումը դադարեցնելու լուրերը Սիրիա է վերադարձել 574 հազար 960 ընտանիք Սյուզի Կենտիկյանը վերադառնում է մեծ բռնցքամարտ Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վահե Սարուխանյանը կարող է ներկայացնել Հայաստանը «Շիրակը» երկու նոր աֆրիկացի ֆուտբոլիստներ ունի ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է Ադրբեջանի նախագահը հերթական անգամ փակուղի է մտցնում հակամարտության խաղաղ կարգավորումը Առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan