Երևան, 23.Ապրիլ.2018,
--
:
--
,
ԱՄՆ դեսպանությունը Հայաստանում իրավիճակի խաղաղ հանգուցալուծումը տեսնում է բարեխիղճ քաղաքական երկխոսության մեջ Արամ Սարգսյանը Հայաստանում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը հրապարակում չի տեսնում Հայաստանի վաստակավոր արտիստները հրաժարվում են իրենց կոչումներից Վարչապետը հիշեցրել է դառը օրերի մասին, ինչից բոլորը եզրակացություն պետք է անեն. Կարեն Կարապետյանի ասուլիսը Հանրահավաքի մասնակիցները որոշեցին վերադառնալ իրենց գործողությունների նախկին ռազմավարությանը Ամերիկացիները նախագծել են ամենաարագընթաց ավտոմոբիլը կինոնկարահանումների համար ՄԻԵԴ-ն Ադրբեջանի վերաբերյալ նոր վճիռներ է հրապարակել Տարեսկզբից զբոսաշրջությունը կես միլիարդ դոլար Է բերել Վրաստանին Փորձագետ Ստեփան Գրիգորյանն ազատ է արձակվել Ոստիկանության Մաշտոցի բաժնից

Գևորգ Պետրոսյան. «Կարո Փայլանը իր կուսակցությունով հանդերձ Էրդողանի հիմնական ընդդիմադիրներից է»



Անկարայի գլխավոր դատախազությունը օրերս միջնորդություն է ներկայացրել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 8 անդամների դեմ՝ «ահաբեկչական քարոզչություն» իրականացնելու համար, որոնց թվում է նաև հայազգի պատգամավոր Կարո Փայլանը։ Այս մասին գրում է www.aniarc.am–ը՝ հղում անելով Turkish Minute կայքին:
Կայքի փոխանցմամբ՝ պատգամավորները մեղադրվում են «թուրք ազգին, թուրքական պետությանը, կառավարությանը, զինվորականությանը ու ոստիկանությանը նսեմացնելու», «քաղաքական կուսակցությունների մասին օրենքը խախտելու» և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «վիրավորելու» համար։ Դատախազը միջնորդություններ է ուղարկել Թուրքիայի արդարադատության նախարարություն, որոնք պետք է փոխանցվեն խորհրդարանի նախագահությանը՝ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու համար։

Ապրիլի 9–ին թուրքական վերաքննիչ դատարանը HDP–ի փոխնախագահ Բուրջու Չելիք Օզքանին դատապարտել է 7 տարի 3 ամիս և 10 օր ժամկետով ազատազրկման՝ «ահաբեկչական քարոզչություն իրականացնելու» մեղադրանքով:

Թեմայի շուրջ «Փաստ»–ը զրուցել է թուրքագետ Գևորգ Պետրոսյանի հետ:

– Կարո Փայլանին ի՞նչ է սպասվում: Նրան իսկապե՞ս կարող են զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից, թե՞ սա պարզապես նրան զգաստացնելու նպատակ է հետապնդում:

– Ես այստեղ անմիջապես անձերով չէի պայմանավորի, քանի որ Թուրքիայի իշխանությունների քաղաքականությունը, նրանց գլխավոր խնդիրը քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն է, որի անդամ է նաև Կարո Փայլանը: Այստեղ առաջնայինը ոչ թե էթնիկ պատկանելությունն է, այլ՝ քաղաքական գիծն ու կուրսը, որի հետևորդը և իրականացնողն է նա:
Նախկինում և ներկայում էլ այս կուսակցությունը եղել է Էրդողանի ղեկավարած պետության գլխավոր թշնամիների ցանկում: Նախկինում ևս եղել են ձերբակալություններ, հիշենք թեկուզ կուսակցության նախկին ղեկավարի ձերբակալությունը և անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Այնպես որ, սա որևէ կերպ անակնկալ չէ: Այս վերջին տարիներին նման քայլեր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ցանկացած, հատկապես դերակատարում ունեցող անդամների նկատմամբ լրիվ սպասելի է Էրդողանի ղեկավարած պետության կողմից:

– Այս դեպքերով պայմանավորված, կարո՞ղ ենք ասել, որ Կարո Փայլանը իր գաղափարների և այդ կուսակցության անդամը լինելու պատճառով կարող է հայտնվել անազատության մեջ:

– Իհարկե, նախադեպերը կան: Իր կուսակիցները և՛ անձեռնմխելիությունից են զրկվել, և՛ ձերբակալվել, և՛ հետապնդումների են ենթարկվել: Եվ սա Թուրքիայում ընկալելի է քրդական հարցի և նաև Էրդողանի՝ իր ընդդիմադիրների դեմ վարած քաղաքականության տեսանկյունից: Իսկ Կարո Փայլանը իր կուսակցությունով հանդերձ Էրդողանի հիմնական ընդդիմադիրներից է: Նախկին փորձը և նախկինում գրանցված դեպքերը ցույց են տալիս, որ նման սցենար հնարավոր է, բացառել պետք չէ:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

loading...
ԱՄՆ դեսպանությունը Հայաստանում իրավիճակի խաղաղ հանգուցալուծումը տեսնում է բարեխիղճ քաղաքական երկխոսության մեջ Արամ Սարգսյանը Հայաստանում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը հրապարակում չի տեսնում Հայաստանի վաստակավոր արտիստները հրաժարվում են իրենց կոչումներից Վարչապետը հիշեցրել է դառը օրերի մասին, ինչից բոլորը եզրակացություն պետք է անեն. Կարեն Կարապետյանի ասուլիսը Հանրահավաքի մասնակիցները որոշեցին վերադառնալ իրենց գործողությունների նախկին ռազմավարությանը Ամերիկացիները նախագծել են ամենաարագընթաց ավտոմոբիլը կինոնկարահանումների համար ՄԻԵԴ-ն Ադրբեջանի վերաբերյալ նոր վճիռներ է հրապարակել Տարեսկզբից զբոսաշրջությունը կես միլիարդ դոլար Է բերել Վրաստանին Փորձագետ Ստեփան Գրիգորյանն ազատ է արձակվել Ոստիկանության Մաշտոցի բաժնից Ուղիղ միացում Երևանից Արցախի ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել շփման գծում հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումների մասին Հատուկ քննչական ծառայությունն ԱԺ նախագահին տեղեկացրել է պատգամավորների ձերբակալման մասին Չի կարելի փորձության ենթարկել Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը. ՀՀ նախագահի հայտարարությունը Ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստնությանը. Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել Ոստիկանությունը լիարժեք օգտագործելու է իրավաչափ պետական հարկադրանքի իր ողջ գործիքակազմը Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը մեղրամիսը կանցկացնեն Նամիբիայում ՄԻՊ-ը Ստեփան Գրիգորյանին անհապաղ ազատ արձակելու պահանջ է ներկայացրել Աղբամաններով և նստարաններով փակել են Սարյան-Պուշկին խաչմերուկը Ձերբակալվել են ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը Buick Էլեկտրաքրոսովերը առանց լրալիցքավորման կանցնի 600 կիլոմետր Փաշինյանը ճշգրիտ չի ներկայացրել ՀՀ նախագահի եւ իր միջեւ տեղի ունեցած խոսակցությունը. Արմեն Սարգսյանի օգնականը՝ News.am-ին Գերմանիան իսպառ վաճառել Է Մարքսի պատկերով զրո եվրո արժողությամբ թղթադրամների ամբողջ տպաքանակը Բռնցքամարտիկ Վախթանգ Հարությունյանն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ Եվրոպայի առաջնությունում
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan