Երևան, 15.Հոկտեմբեր.2018,
--
:
--
,
Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր

Լուրջ կորուստներ կարող ենք ունենալ. «Freedom House»–ի կոշտ գնահատականը՝ Հայաստանին

Հեղինակավոր «Freedom House» իրավապաշտպան կազմակերպության հերթական զեկույցում Հայաստանը կոշտ գնահատականի է արժանացել: Ըստ զեկույցի՝ ՀՀ–ն նախորդ տարվա համեմատ զիջել է դիրքերը և Եվրասիական տարածաշրջանի մի շարք այլ պետությունների նման այսօր կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ:

Զեկույցում Սերժ Սարգսյանի իշխանավարության հնարավոր երկարաձգման վերաբերյալ ևս անդրադարձ է կատարվել. Հայաստանը դասվել է այն երկրների շարքում, որտեղ գլխավոր քաղաքական գործիչը կառավարում է կա՛մ կուլիսներից, կա՛մ ունի իշխանություն, որը էապես գերազանցում է օրենքով նրան տրված լիազորությունները:

«Ի տարբերություն նախորդ զեկույցի, այս անգամ զեկույցում հատուկ ուշադրության է արժանացել Սերժ Սարգսյանը,ով նոր օրենսդրությամբ և իր ցանկությամբ հնարավորություն ունի երկարաձգելու իշխանությունն ու իր պաշտոնավարումը: Սա բավական կոշտ գնահատականի է արժանացել կազմակերպության զեկույցում և համարվել է, որ Հայաստանը նմանատիպ քայլով արդեն իսկ համալրում է այն պետությունների ցանկը, որտեղ գլխավոր քաղաքական գործիչը կառավարում է կամ կուլիսներից, կամ էլ շարունակում է իշխանավորման գործընթացը՝ գերադասելով կամ շրջանցելով օրենքը: Այդուհանդերձ, մենք, սկսած 2008 թվականից, ունենում ենք ցուցանիշների շարունակական նվազում: Նվազում ենք գրանցում և՛ անկախության, և՛ օրենսդիր, և՛գործադիր մարմինների հավասարակշռության տեսանկյունից: Ըստ այդմ, եթե աստիճանաբար դիտարկում ենք այդ զեկույցների գնահատականները, ապա Հայաստանը կամաց–կամաց կիսաավտորիտարից անցում է կատարում դեպի առավել կոշտ կառավարման ձևի: Այդ դինամիկան ակնհայտ է նման զեկույցներում»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ հաշվի առնելով զեկույցներում առկա դինամիկան, տեսնում ենք, որ Հայաստանը ժողովրդավարության ցուցանիշով զիջում է Վրաստանին, Ուկրաինային, Մոլդովային:

«Դրանք «հիբրիդային» կամ անցումային փուլում գտնվող այն պետություններն են, որոնց հետ անընդհատ համեմատում էին Հայաստանը: Երբ Հայաստանը 2013 թ. հրաժարվեց ԵՄ–ից և որոշեց որդեգրել Եվրասիական տնտեսական միությանն ինտեգրվելու քաղաքականությունը, օրինակ էր բերվում այդ երկրներում տիրող անկայուն վիճակը: Այդ կերպ փորձ էին ներկայացնել այնպես, թե նման որոշումը ճիշտ է կամ ավելի անվտանգ է: Բայց նման զեկույցները բավականին լուրջ մտորելու տեղիք են տալիս: Այսինքն՝ ստացվում է, որ նման որոշումները ոչ թե անվտանգության խնդիր են լուծում, այլ իսպառ վերացնում են ժողովրդավարությունը: Հիշենք ՀՀ անկախության ավելի վաղ ընկած տարիները: Այդ ժամանակահատվածում Հայաստանը Հարավային Կովկասում որպես ժողովրդավարության օազիս էր դիտարկվում: Այդ տարիներին Հայաստանի առաջընթացի հետ մեծ հույսեր էին կապում, բայց հիմա մենք տեսնում ենք, որ հետընթացն ակնհայտ է: Մենք բավականին լուրջ կորուստներ կարող ենք ունենալ նման ցուցանիշներով. մասնավորապես՝ միջազգային կառույցների հետ համագործակցելու, նոր զարգացման հեռանկարներ և ուղիներ փնտրելու գործընթացներում»,–ասաց նա:
Զառա Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ հնարավոր կորուստների մեջ են նաև պետությանը տրվող դրամաշնորհները:

«Համակարգային փոփոխություններին ուղղված դրամաշնորհները ժողովրդավարության ցուցանիշների վրա ազդելու համար են տրվում, դրանք ինքնանպատակ չեն: Եթե ժողովրդավարացման ցուցանիշները չեն փոփոխվում և հետընթաց են ապրում, նշանակում է, որ ուղղված միջոցներն աննպատակ են: Իսկ նման դեպքերում միջոցները կրճատվում են ու շարունակական չեն լինում: Եթե շարունակենք նման ցուցանիշներ գրանցել տարբեր հեղինակավոր կազմակերպությունների զեկույցներում, չեմ կարծում, որ ՀՀ–ում կշարունակեն գործել կարևորագույն ծրագրերը: Հանգամանքը բավականին լուրջ հետընթաց կարձանագրի մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում»,– եզրափակեց իրավապաշտպանը:

Աննա Բադալյան
«Փաստ օրաթերթ»

loading...
Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր Ազնավուրը խարիսխ է գցել հավերժությանը մեր ժառանգության Ազնավուրի մարմինը դուրս բերեցին «Դլե Յաման» –ի երաժշտության ուղեկցությամբ Փաշինյանը և Մակրոնը ներկա են գտնվել Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը և հանդես եկել ելույթներով Ճանաչված բարերար Հրաչյա Պողոսյանի հերթական նախաձեռնությունը. սպասվում են «տիեզերական անակնկալներ» Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը վաճառքի կհանվի հոկտեմբերի 4-ից Նիկոլ Փաշինյանն Ազնավուրի մահը համամարդկային կորուստ է համարում
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan