Ադրբեջանի ընտրատեղամասերում խոչընդոտել են ԵԱՀԿ առաքելությունը

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդները հայտարարել են, որ Ադրբեջանի մի շարք ընտրատեղամասերում նախագահական ընտրությունների ժամանակ խոչընդոտել են իրենց աշխատանքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Քվեարկությունը բացասական է գնահատվել դիտորդների կողմից ընտրատեղամասերի 12 տոկոսում, ինչը շատ մեծ թիվ է… Որոշ ընտրատեղամասերում մեր դիտորդների աշխատանքը խոչընդոտել են»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է դիտորդների առաքելության ղեկավար Կորիեն Յոնկերը:

Բացի այդ, ԵԱՀԿ դիտորդների առաքելության հատուկ համակարգող Նիլզա դե Սենան հայտարարել է, որ դիտորդները մի շարք խախտումներ են գրանցել:

«Նրանք անգամ գրանցել են կանխամտածված կեղծման 17 դեպք»,- հայտարարել է նա մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով՝ ԿԸՀ-ն ստացել է ընտրողների ստորագրությունների մեծ թվով կրկնօրինակներ:

«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները հայտնել են դեպքերի մասին, երբ պետական ոլորտի ընկերությունների աշխատակիցներին և համալսարանների ուսանողներին պարտադրել են գնալ «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության միջոցառումներին, այնտեղ ներկա գտնվողներին թույլ չեն տվել հեռանալ»,- հայտարարել է Դե Սենան:

Նա նաև հայտարարել է, որ ադրբեջանական ԶԼՄ-ներն աշխատում են խոսքի ազատության սահմանափակման պայմաններում:

Ավելի վաղ Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանախովը հայտարարել է, որ ԿԸՀ-ն օպերատիվ հետաքննություն է իրականացրել նախագահական ընտրությունների ժամանակ խախտումների մասին տեղեկությունների առնչությամբ, սակայն դրանք չի հաստատել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵԱՀԿ դիտորդների հատուկ համակարգող Նիլզա դե Սենան հայտարարել է, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվել են իրավունքների և ազատությունների սահմանափակման պայմաններում՝ անբավարար մրցակցությամբ:

Բոլոր ընտրատեղամասերի տվյալների հաշվարկի արդյունքներով՝ Իլհամ Ալիևը հաղթանակ է տանում՝ հավաքելով ընտրողների ձայների 86,03 տոկոսը: 

Ադրբեջանի ընդդիմադիր «ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ»-ը և «Մուսավաթ» կուսակցությունը հայտարարել են ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին: «ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ»-ը նշել է, որ ընտրություններն անց են կացվել ազգային ընտրական օրենսդրության, միջազգային չափանիշների կոպիտ խախտմամբ, հիմնարար ազատությունների և իրավունքների սահմանափակմամբ:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan