Երևան, 22.Հուլիս.2018,
--
:
--
,

Համլետ Հարությունյան. « Ընդդիմության երբեմնի փակագծավոր լիդերների մեծ մասն այսօր իշխանական համակարգում են»

ԱԺ նախկին պատգամավոր Համլետ Հարությունյանի կարծիքով այսօր ընդդիմությունն ընդամենը մեկ ցանկություն ունի, որ Սերժ Սարգսյանը վարչապետ չլինի, ինչը ընդդիմության գաղափարախոսության հետ որևէ առնչություն ունենալ չի կարող: Past.am-ի հետ զրույցում նա նշեց նաև, որ Սարգսյանի վարչապետ դառնալու հարցն այն օրն է լուծվել, երբ ՀՀԿ-ն 2017 թ. ԱԺ ընտրությունների ժամանակ մեծամասնություն ձևավորեց:

«Այսինքն, ՀՀԿ-ի իրավունքն է, թե ում կառաջադրի վարչապետի պաշտոնում: Հետևաբար իմ կարծիքով ընդդիմության այդ լոզունգը անտրամաբանական է և հասարակության կոնսոլիդացիա այդ լոզունգի հետ պետք չէ կապել, քանի որ նման լոզունգներով չի, որ հասարակությունը կոնսոլիդացվում է»,- ասաց Հ. Հարությունյանը:

Նրա կարծիքով լիդերներ ոչ թե դառնում են, այլ՝ ծնվում: Դրա համար առանձնապես հարկավոր չէ քննադատություններ անելով աչքի ընկնել ու կարծել, թե դրանով տեղ են զբաղեցնում հարթակների վրա:

«Հազարավոր լիդերներ եմ տեսել, բայց նրանք փակագծի լիդերներ են եղել: Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից մինչ օրս բազմաթիվ այդպիսի լիդերներ են եղել, որոնք այդպես էլ չեն կարողացել ապացուցել իրենց լիդերությունը, քանի որ նրանք այն աստվածային խարիզման չեն ունեցել, որը հարկավոր էր լիդեր լինելու համար:
Ընդդիմության երբեմնի փակագծավոր  լիդերների մեծ մասն այսօր իշխանական համակարգում են՝ բարիկադի մի կողմից անցել են մյուս կողմը: Հիմա ես ընդդիմության դաշտում հավաքական լիդերի կերպար չեմ տեսնում: Շատ լավ կլինի, որ լինի, քանի որ իշխանությունը հզոր է այն ժամանակ, երբ հզոր ընդդիմություն և հզոր ընդդիմադիր լիդեր է ունենում: Իսկ հիմա ընդդիմության մեջ դեռ լիդերի կռիվ է գնում և եթե որևէ մեկն էլ ունենում է նման հնարավորություն, ապա նույն այդ ընդդիմությունից նրան «հարվածում» են, «քաշքշում» են թևից, ոտքից: Մինչև ընդդիմությունը միասնական լիդեր չունենա, հասարակության կոնսոլիդացիա չի լինի»,- ասաց Հ. Հարությունյանը:

Նախկին պատգամավորի դիտարկմամբ լիդերի դերը ստանձնելու ամենաքիչը 30 հավակնորդ կա այսօր, ովքեր ավելի շատ իրար խանգարելով են զբաղված: Եվ այս պայմաններում հնարավոր չէ, որ միասնական լիդեր «ծնվի»: Հասարակական-քաղաքական գործիչը համոզված է, որ ցանկացած պետության ղեկավար ուզում է, որ երկրում ուժեղ ընդդիմություն լինի և այդ պատճառով են իշխանությունները շատ հարցերի հանդեպ հանդուրժողական վերաբերմունք դրսևորում:

«Չեք տեսնո՞ւմ՝ ով ինչ ուզում՝ անում է: Արագաչափեր են փակում, Ազգային ժողովում ծուխ են անում, իշխանությունն էլ սուս ու փուս սպասում է, որ գոնե մի նորմալ ընդդիմություն ձևավորվի»,- ասաց Հ. Հարությունյանը:

Խոսելով Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակելու մասին իր հնչեցրած տեսակետի մասին, նա նշեց, որ իր խոսքերը խեղաթյուրված ձևով են ներկայացվել, ինչը տհաճ խոսակցությունների պատճառ է հանդիսացել:

«Ես ասել եմ, որ եթե իշխանությունները ցանկանան, կարող են հաշվի առնել հայրենիքին մատուցած  տղաների ծառայությունը և ներում շնորհել կամ ինչ-որ ձևով թեթևացնել նրանց պատիժը: Դա ցանկացած հայի կարծիք է: Ես դատապարտում եմ նրանց արարքները և կատեգորիկ դեմ եմ զենքի ու բռնությունների ճանապարհով իրականացվող ցանկացած գործողություն: Բայց ես մարդասեր եմ և մարդասիրական կարծիք եմ հայտնել, ոչ թե քաղաքական կամ կուսակցական: Եվ եթե ներման իրավունքը տարածվում է բռնաբարողների վրա, ապա ինչպես կարող է այն հայրենասերների վրա չտարածվել, ովքեր շեղվել են ճիշտ ճանապարհից »,- ասաց Հ. Հարությունյանը:
500-ից ավելի հոդվածների և բազմաթիվ գրքերի հեղինակ Համլետ Հարությունյանը, ով նաև 1989 թվականի Հայոց համազգային շարժման առաջին համագումարի պատվիրակներից և ազգային շարժման քուրայում է եղել, այսօր թեև պատգամավորի մանդատ չունի, բայց ավելի հետաքրքիր գործով է զբաղված՝ շարժման, լիդերների, քաղաքական դեպքերի, հերոսների և հակահերոսների մասին նոր գիրք է գրում:   

«Այսօրվա քաղաքական գործիչների 99 տոկոսը կվախենային այն ժամանակ այդ մանդատը վերցնել, քանի որ դեռ սովետական զորքերը և այլ հանգամանքներ կային: Ինչ վերաբերում է շարժմանը, ապա դրա հեղինակները հո Լևոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Մանուկյանը կամ մնացա՞ծը չեն: Նրանցից առաջ հերոսներ ենք ունեցել, որոնց մի մասը բանտարկվել են, մի մասը Ղարաբաղից աքսորվել են Հայաստան: Դեռ անցյալ դարի 70-ական թվականներից է շարժումը սկսվել, երբ Բագրատ Ուլուբաբյանը, Ժան Անդրյանը և մյուսները նամակ էին գրել Կենտկոմին: Այսինքն, հո 88 թվականի շարժման ժամանակ միանգամից դրոշները չվերցրեցին ու փողոց գնացին: Եվ եթե անցյալի մասին գրվում է, ապա չպետք է անցյալը մոռանալ կամ անտեսել: Այսինքն, հնարավոր չէ եկեղեցում սպասավոր լինել և համատեղությամբ աթեիզմ դասավանդել: Եվ ամեն մի գրող, ով պետք է հայոց պետականության մասին որևէ բան գրի, պետք է բոլոր դեպքերին անդրադառնա: Օրինակ ես և շատ ուրիշներ նշածս համագումարից երկրորդ օրը հեռացել եմ, քանի որ տեսանք, որ ապագա Ղարաբաղ կոմիտեն որոշակի սխալներ ունի»,- ասաց Հ. Հարությունյանը:

Խոսելով ներկայի խնդիրների մասին, նա հավելեց, որ աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում, չի կարելի ուրախացած բացականչել, որ երկրի «նավը» խորտակվում է: Եվ եթե անգամ այն որևէ անսարք տեղ ունի, ապա պետք է բոլորը միասին թերությունները վերացնեն, ոչ թե չարախնդան:

« Յուրաքանչյուրս  պետք է կարողանանք օգնել մեր հայրենիքին, ոչ թե չարախնդանք՝ անկախ նրանից ընդդիմություն է, թե իշխանություն: Սա է իմ սերնդի քաղաքական կրեդոն: Հետևապես ընդդիմությունը պետք է ոչ թե չարախնդա, այլ ցույց տա իշխանությունների թերությունները և աշխատի, որ դրանք վերանան»,- ասաց Հ. Հարությունյանը:

Արմինե Գրիգորյան    

loading...
Գերմանիայի կանցլերի գրասենյակը դեռևս չի մեկնաբանում Հայաստան Մերկելի հնարավոր այցի մասին տեղեկությունը Թուրքիայի քեմալական կուսակցության ազատազրկված պատգամավորը հացադուլ է սկսել Որակյալ կահույքի արտադրություն ու մատչելի գներ․սա «Ավելինո»-ն է Մուշավան թաղամասի հրդեհը մարվել է. դեպքի վայրում էր նաև ԱԻ նախարարը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նոր տնօրեն ունի Քաղցրավենիք, բուսական պահածոներ ու թանապուր. զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը Փաշինյանն օգտակար է համարում Տեր-Պետրոսյանի հետ զրույցը և չի բացառում մյուս նախագահների հետ հանդիպելու հնարավորությունը Ռուսաստանն ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը տարածաշրջանում. Փաշինյան Հայաստանի Հանրապետությունում արտոնյալ գործարարներ չեն լինի. Փաշինյան «Ադրբեջանցիները վախենում են ճշմարտությունից». սպառնալիքներ ստացող հայազգի բլոգերը տեսանյութ է հրապարակել Երևանից (տեսանյութ) 2021-ից ընդերքօգտագործողները բնապահպանական հարկ են վճարելու թափոնների տեղադրման կամ պահման համար «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել են մի շարք չարաշահումներ և խախտումներ Արարատ Միրզոյանն ԱՄՆ կոնգրեսականին հայտնել է Հայաստանում մինչև ապրիլ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին «Դարաշրջանն» ու «Դվին 2018»-ը մշակութային Հայաստանում Պետությունը մշակույթին պիտի խանգարի, չխանգարի, օգնի, անտեսի, վերահսկի. կարծիքներ հանդիպում-քննարկումից Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ. կրթության փորձագետը՝ բարեփոխումների վերաբերյալ Սպանություն Գեղարքունիքում. երկու անձ ձերբակալվել է Գավառ քաղաքից 21 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է գրանցվել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan