Երևան, 23.Ապրիլ.2018,
--
:
--
,
ԱՄՆ դեսպանությունը Հայաստանում իրավիճակի խաղաղ հանգուցալուծումը տեսնում է բարեխիղճ քաղաքական երկխոսության մեջ Արամ Սարգսյանը Հայաստանում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը հրապարակում չի տեսնում Հայաստանի վաստակավոր արտիստները հրաժարվում են իրենց կոչումներից Վարչապետը հիշեցրել է դառը օրերի մասին, ինչից բոլորը եզրակացություն պետք է անեն. Կարեն Կարապետյանի ասուլիսը Հանրահավաքի մասնակիցները որոշեցին վերադառնալ իրենց գործողությունների նախկին ռազմավարությանը Ամերիկացիները նախագծել են ամենաարագընթաց ավտոմոբիլը կինոնկարահանումների համար ՄԻԵԴ-ն Ադրբեջանի վերաբերյալ նոր վճիռներ է հրապարակել Տարեսկզբից զբոսաշրջությունը կես միլիարդ դոլար Է բերել Վրաստանին Փորձագետ Ստեփան Գրիգորյանն ազատ է արձակվել Ոստիկանության Մաշտոցի բաժնից

Սիրիական ճգնաժամն ամենաթեժ փուլում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանին

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը պատասխանել է Past.am-ի հարցերին:

-Պարոն Մեհրաբյան, ԱՄՆ նախագահ Դ. Թրամփը զգուշացրել է ՌԴ-ին՝ Սիրիային հրթիռային հարված հասցնելու վերաբերյալ: Ի՞նչ զարգացում ու հանգուցալուծում է կանխատեսվում Մերձավոր Արևելքում:

-Թրամփի Երեկվա հայտարարությամբ, փաստորեն, կարելի է ասել, որ սիրիական ճգնաժամն իր ողջ զարգացման ընթացքում թևակոխեց երևի ամենաթեժ փուլ՝ կապված արդեն արտաքին խաղացողների միջամտության հետ: Դեպքերի տրամաբանությունից դատելով, ըստ իս՝ ամեն ինչ գնում է դեպի ԱՄՆ ակտիվ միջամտություն: Ընդ որում՝ ԱՄՆ-ն ոչ թե միայնակ կլինի, այլ կոալիցիայի հետ՝ թե՛ Մեծ Բրիտանիայի, թե՛ Ֆրանսիայի մասնակցությամբ: Բայց սրանով կարծել, որ Սիրիայում ներքին հակամարտության հիմքերը կվերանան, դա էլ այդպես չէ: Ըստ ամենայնի՝ մենք պետք է փաստենք, որ Սիրիան, որպես պետություն, գոյություն չունի: Եվ գոյություն չունի մի պատճառով՝ սիրիացիներ չկան: Այնտեղ կան սունիներ, ալավիններ, քրդեր, քրիստոնյաներ, բայց չկա սիրիացի և, փաստորեն, չի էլ եղել: Այսինքն՝ մենք կարող ենք ավելի հեռուն գնալով ասել, որ այնուամենայնիվ, «sykes-picot»-ի՝ սահմանների այդ ճարտարապետությունը, որը ձևավորվեց առաջին համաշխարհային պատերազմի արդյունքներով, այլևս չկա (Սայքս-Պիկոյի համաձայնագիրը կնքվել է 1916 թ. մայիսի 16-ին Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև: Այն Օսմանյան կայսրության ասիական տիրույթների, առաջին հերթին՝ արաբական նահանգների բաժանման մասին է): Արդյունքում սա ոչ թե ազատություն բերեց արաբներին, այլ նոր փորձանք դարձավ: Երբ հետո նրանք անկախացան, և այդ՝ արդեն իսկ գծված սահմաններով ձևավորվեցին պետությունները, մենք հասկացանք, որ այդ պետությունները, բացի Եգիպտոսից, հիմնականում արհեստական բնույթ են կրում: Այսինքն՝ սահմանները կան, պետության անունը կա, բայց չկա այդ պետության ազգը: Եվ ավելի գերիշխողն առայժմ մնում է ոչ թե ազգային, այլ ցեղային, կրոնական ինքնաճանաչումը: Սա էլ դիկտատուրայի դեմ պայքարի պայմաններ է բերում, բայց տեսնում ենք, որ այդ ինքնությունն, այնուամենայնիվ դառնում է առաջնային: Արդյունքում՝ Մերձավոր Արևելքում մշտապես պետության ճգնաժամ ենք տեսնում: Հետևապես՝ ես Սիրիայում ապագա չեմ տեսնում: Ըստ իս՝ «sykes-picot»-ի համակարգն, այնուամենայնիվ, դե յուրե կցրվի: Եվ որքան էլ հանգամանքը դուր չգա Թուրքիային, որն ուղղակի սարսափում է նման ապագայից, այդուհանդերձ, այլ լուծում չկա: Բացի այդ՝ Մերձավոր Արևելքի և Բալկանների միջև զուգահեռ կա. այսինքն՝ խաղաղության հասնելու համար այնտեղից նախևառաջ պետք է դուրս շպրտել Թուրքիային և Ռուսաստանին: Նույնը նաև Մերձավոր Արևելքի դեպքում պետք է լինի: Բայց մենք Սիրիայի պարագայում ուղիղ հակառակը տեսանք:

-Սիրիայում առկա լարվածությունը տարածաշրջանում ի՞նչ ազդեցություն կունենա: Հայաստանը կարո՞ղ է անմասն մնալ կանխատեսվող գործընթացներից ու զարգացումներից:

-Ընդհանրապես մեր տարածաշրջաններն ինչ-որ տեղ հաղորդակցվող անոթներ են հիշեցնում: Բայց մյուս կողմից էլ՝ առայժմ ուղիղ ազդեցության մասին դժվար է խոսել: Անուղղակի, իհարկե, կա, որովհետև դա բերում է ՌԴ-Արևմուտք հարաբերությունների թեժացմանը, ինչը մեր տարածաշրջանի վրա չի կարող չանդրադառնալ: Թեև միջնորդավորված ձևով, բայց, այո՛, անդրադարձը կա: Մերձավոր Արևելքում այս իրադարձությունների բերումով էապես սրվում են ԱՄՆ և Արևմուտք հարաբերությունները, ՌԴ-Թուրքիա հարաբերությունների դեպքում էլ ամեն ինչ այդքան պարզ չէ: Այս ամենն անուղղակի ազդեցություն ունեն մեր տարածաշրջանի վրա:

Հետևապես՝ մենք պետք է շատ մեծ ուշադրությամբ հետևենք այս իրադարձություններին: Պետք հասկանանք տրամաբանությունը և տանենք համապատասխան թե՛ ներքին, թե՛անվտանգության, թե՛ տնտեսական, և թե՛ արտաքին քաղաքականություն, այլ ոչ թե ավտորիտարիզմ բուծենք, ինչն ուղղակի ինքնասպանություն է պետության համար:

- Սիրիայի հարցում քաղաքական դաշտում կա՞ն արդյունքի հասնելու հնարավորություններ: ՌԴ-Իրան-Թուրքիա բանակցություններն այդ համատեքստում ի՞նչ տվեցին:

-Կարծում եմ՝ նրանք ոչ թե Սիրիայի հարցն էին լուծում, այլ իրար մեջ էին հարցեր լուծում: Այդ եռյակից ոչ ոք չէր հարցնում, թե արաբներն ինչ են ուզում: Եռյակից յուրաքանչյուրը լավ գիտեր, թե ինքն ինչ է ուզում: Մեծ հաշվով՝ իրենց համար միևնույն է, թե արաբներն ինչ են ուզում: Իրենք Սիրիայի հարցում սեփական հարցերն ունեին՝ իրար մեջ պայմանավորվում էին, թե ինչ են անելու Սիրիայում: Դա կապ չունի թե՛ Սիրիայի, թե՛ մանավանդ սիրիացիների ճակատագրերի հետ: Հետևապես՝ ես այդ ֆորմատում որոշակի հեռանկար չեմ տեսնում: Կարծում եմ, որ հարաբերություններն ավելի շատ կզարգանան երկկողմ՝ այսինքն՝ ՌԴ-Թուրքիա, ՌԴ-Իրան ձևաչափով:

Աննա Բադալյան

loading...
ԱՄՆ դեսպանությունը Հայաստանում իրավիճակի խաղաղ հանգուցալուծումը տեսնում է բարեխիղճ քաղաքական երկխոսության մեջ Արամ Սարգսյանը Հայաստանում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը հրապարակում չի տեսնում Հայաստանի վաստակավոր արտիստները հրաժարվում են իրենց կոչումներից Վարչապետը հիշեցրել է դառը օրերի մասին, ինչից բոլորը եզրակացություն պետք է անեն. Կարեն Կարապետյանի ասուլիսը Հանրահավաքի մասնակիցները որոշեցին վերադառնալ իրենց գործողությունների նախկին ռազմավարությանը Ամերիկացիները նախագծել են ամենաարագընթաց ավտոմոբիլը կինոնկարահանումների համար ՄԻԵԴ-ն Ադրբեջանի վերաբերյալ նոր վճիռներ է հրապարակել Տարեսկզբից զբոսաշրջությունը կես միլիարդ դոլար Է բերել Վրաստանին Փորձագետ Ստեփան Գրիգորյանն ազատ է արձակվել Ոստիկանության Մաշտոցի բաժնից Ուղիղ միացում Երևանից Արցախի ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել շփման գծում հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումների մասին Հատուկ քննչական ծառայությունն ԱԺ նախագահին տեղեկացրել է պատգամավորների ձերբակալման մասին Չի կարելի փորձության ենթարկել Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը. ՀՀ նախագահի հայտարարությունը Ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստնությանը. Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել Ոստիկանությունը լիարժեք օգտագործելու է իրավաչափ պետական հարկադրանքի իր ողջ գործիքակազմը Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը մեղրամիսը կանցկացնեն Նամիբիայում ՄԻՊ-ը Ստեփան Գրիգորյանին անհապաղ ազատ արձակելու պահանջ է ներկայացրել Աղբամաններով և նստարաններով փակել են Սարյան-Պուշկին խաչմերուկը Ձերբակալվել են ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը Buick Էլեկտրաքրոսովերը առանց լրալիցքավորման կանցնի 600 կիլոմետր Փաշինյանը ճշգրիտ չի ներկայացրել ՀՀ նախագահի եւ իր միջեւ տեղի ունեցած խոսակցությունը. Արմեն Սարգսյանի օգնականը՝ News.am-ին Գերմանիան իսպառ վաճառել Է Մարքսի պատկերով զրո եվրո արժողությամբ թղթադրամների ամբողջ տպաքանակը Բռնցքամարտիկ Վախթանգ Հարությունյանն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ Եվրոպայի առաջնությունում
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan