Երևան, 23.Ապրիլ.2018,
--
:
--
,
ԱՄՆ դեսպանությունը Հայաստանում իրավիճակի խաղաղ հանգուցալուծումը տեսնում է բարեխիղճ քաղաքական երկխոսության մեջ Արամ Սարգսյանը Հայաստանում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը հրապարակում չի տեսնում Հայաստանի վաստակավոր արտիստները հրաժարվում են իրենց կոչումներից Վարչապետը հիշեցրել է դառը օրերի մասին, ինչից բոլորը եզրակացություն պետք է անեն. Կարեն Կարապետյանի ասուլիսը Հանրահավաքի մասնակիցները որոշեցին վերադառնալ իրենց գործողությունների նախկին ռազմավարությանը Ամերիկացիները նախագծել են ամենաարագընթաց ավտոմոբիլը կինոնկարահանումների համար ՄԻԵԴ-ն Ադրբեջանի վերաբերյալ նոր վճիռներ է հրապարակել Տարեսկզբից զբոսաշրջությունը կես միլիարդ դոլար Է բերել Վրաստանին Փորձագետ Ստեփան Գրիգորյանն ազատ է արձակվել Ոստիկանության Մաշտոցի բաժնից

Արմեն Սարգսյանը չի հակադրվի իշխանությանը

Ազգային ժողովի հատուկ նիստում նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն իր խոսքում ասել էր, որ մեր երկրի ու ողջ ժողովրդի համար առանցքային է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ու բանակցային կարգավորումը, որի առաջին երաշխիքը հզոր Հայաստանը և ամուր Արցախն է:

«Արդարացի լուծման հասնելու և Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքները լավագույնս պաշտպանելու համար մենք պետք է շարունակենք կերտել ամուր, տնտեսապես զարգացող ծաղկուն և հզոր Հայաստան: Հանուն այդպիսի Հայաստանի մենք պետք է ապահովենք մեր քաղաքացու ինքնադրսևորման համար լավագույն միջավայրը: Միասին պետք է հետևողական պայքար մղենք պետական համակարգում, հասարակության մեջ, մեր շրջապատում առկա բոլոր բացասական և արատավոր երևույթների դեմ՝ կոռուպցիայից մինչև սոցիալական անարդարություն, անտարբերությունից մինչև անպատասխանատվություն»,– ասել է նա:

Արդյոք նորընտիր նախագահը կկարողանա՞ իրականություն դարձնել այն ամենը, ինչի մասին նշել է: Այս հարցին փորձել է պատասխանել քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

– Պարոն Բոզոյան, ի՞նչ եք կարծում, Արմեն Սարգսյանը կարող է հակադրվել Սերժ Սարգսյանին՝ հանուն այն բարեփոխումների, որ ինքն է խոստացել երդմնակալության օրը:

– Ես չեմ կարծում, որ այդպիսի խնդիր կա, որովհետև նախ՝ ինքը չունի այդչափ լիազորություններ, որ կարողանա հակադրվի և երկրորդ՝ ես չեմ կարծում, որ նա այն մարդն է, ով նախագահ է դարձել, որպեսզի հակադրվի և փորձի իշխանության մեջ ինչ–որ վեճ առաջացնի և հայտ ներկայացնի ամբողջական իշխանությունը վերցնելու համար:

– Դիտելով նրա երդմնակալության արարողությունը, Ձեզ համար ինչպիսի՞ եզրահանգումներ եք արել Արմեն Սարգսյան անձի վերաբերյալ: Ի՞նչ եք կարծում՝ նա ինչպես կիրականացնի իրեն տրված գործառույթները:

– Նա մեծ հաշվով անգլիական թագուհու կարգավիճակ է ունենալու Հայաստանում՝ արարողակարգային ու ներկայացուցչական գործառույթներ է կատարելու և որևէ առանցքային դեր չի կատարելու:
Իր ելույթի ժամանակ նա առանձնահատուկ շեշտ դրեց դրական խոսքեր ասելու Սերժ Սարգսյանին, ինչը ցույց է տալիս, որ նա շատ լավ հասկանում է, որ նախագահ է դարձել հենց Սերժ Սարգսյանի աջակցությամբ: Այսինքն՝ Սերժ Սարգսյանն է նրան ներկայացրել Հանրապետական կուսակցությանը, որի արդյունքում Ազգային ժողովում նա, կարելի է ասել, լիարժեք քաղաքական մեծամասնությամբ դարձել է նախագահ:
Հաշվի առնելով, որ իր իշխանության աղբյուրը փաստացի Սերժ Սարգսյանն է ու Ազգային ժողովը, բնականաբար նա չի ուզի հակադրվել, մանավանդ, որ չունի այդ ռեսուրսը: Նա չունի ո՛չ քաղաքական հենարան, ո՛չ վարչական լծակ, ո՛չ հնարավորություն: Որևէ հիմք չկա մտածելու, որ նա կկարողանա հակադրվել և կուզենա հակադրվել: Եվ չի ուզում, և եթե անգամ ցանկանա, չի կարող հակադրվել:


ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Փաստ օրաթերթ»

loading...
ԱՄՆ դեսպանությունը Հայաստանում իրավիճակի խաղաղ հանգուցալուծումը տեսնում է բարեխիղճ քաղաքական երկխոսության մեջ Արամ Սարգսյանը Հայաստանում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը հրապարակում չի տեսնում Հայաստանի վաստակավոր արտիստները հրաժարվում են իրենց կոչումներից Վարչապետը հիշեցրել է դառը օրերի մասին, ինչից բոլորը եզրակացություն պետք է անեն. Կարեն Կարապետյանի ասուլիսը Հանրահավաքի մասնակիցները որոշեցին վերադառնալ իրենց գործողությունների նախկին ռազմավարությանը Ամերիկացիները նախագծել են ամենաարագընթաց ավտոմոբիլը կինոնկարահանումների համար ՄԻԵԴ-ն Ադրբեջանի վերաբերյալ նոր վճիռներ է հրապարակել Տարեսկզբից զբոսաշրջությունը կես միլիարդ դոլար Է բերել Վրաստանին Փորձագետ Ստեփան Գրիգորյանն ազատ է արձակվել Ոստիկանության Մաշտոցի բաժնից Ուղիղ միացում Երևանից Արցախի ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել շփման գծում հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումների մասին Հատուկ քննչական ծառայությունն ԱԺ նախագահին տեղեկացրել է պատգամավորների ձերբակալման մասին Չի կարելի փորձության ենթարկել Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը. ՀՀ նախագահի հայտարարությունը Ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստնությանը. Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել Ոստիկանությունը լիարժեք օգտագործելու է իրավաչափ պետական հարկադրանքի իր ողջ գործիքակազմը Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը մեղրամիսը կանցկացնեն Նամիբիայում ՄԻՊ-ը Ստեփան Գրիգորյանին անհապաղ ազատ արձակելու պահանջ է ներկայացրել Աղբամաններով և նստարաններով փակել են Սարյան-Պուշկին խաչմերուկը Ձերբակալվել են ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը Buick Էլեկտրաքրոսովերը առանց լրալիցքավորման կանցնի 600 կիլոմետր Փաշինյանը ճշգրիտ չի ներկայացրել ՀՀ նախագահի եւ իր միջեւ տեղի ունեցած խոսակցությունը. Արմեն Սարգսյանի օգնականը՝ News.am-ին Գերմանիան իսպառ վաճառել Է Մարքսի պատկերով զրո եվրո արժողությամբ թղթադրամների ամբողջ տպաքանակը Բռնցքամարտիկ Վախթանգ Հարությունյանն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ Եվրոպայի առաջնությունում
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan