Երևան, 22.Հուլիս.2018,
--
:
--
,

Պարույր Հայրիկյան. «Այս Սահմանադրության պայմաններում իրականացվող ցանկացած գործողություն ոչ լեգիտիմ է»

ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, լրատվամիջոցների հետ «շփվելու» 6–ամսյա ընդմիջում էր հայտարարել: Սակայն, ապրիլի 2–ին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր միկրոբլոգում հասարակական–քաղաքական գործիչը, կատարելով հերթական գրառումն իրազեկեց, որ իր կողմից հայտարարված ժամկետն արդեն ավարտվել է:
Հիշեցնենք, որ նա ավելի վաղ հայտարարել էր, որ ՍԴ դիմելու և Սահմանադրության նոր տեքստը հակասահմանադրական ճանաչելու համար անհրաժեշտ էր հավաքել 200 հազար ստորագրություն: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, սակայն, անցյալ տարվա նոյեմբերին ստորագրություն հավաքելու ձևաթուղթ ներկայացնելու մասին ԿԸՀ ներկայացրած դիմումը մերժել էր՝ նշելով, որ այդ գործընթացը հնարավոր կլինի սկսել միայն 2018 թվականի ապրիլից, երբ ուժի մեջ մտնեն նոր նախագահի լիազորությունները: Այդ ժամանակվանից Պ. Հայրիկյանը որոշեց լռել:

Եվ այսօր, երբ արդեն թե՛ Հայրիկյանի հայտարարած 6–ամսյա դադարի ժամկետն է լրացել, թե՛ արդեն ուժի մեջ են մտել Սահմանադրության նոր տեքստում ներառված դրույթները, իսկ մյուս կողմից էլ արդեն տեղի է ունեցել ՀՀ 4–րդ նախագահի երդմնակալության արարողությունը, «Փաստ»–ը փորձեց հասարակական–քաղաքական գործչից հետաքրքրվել, թե ինչ փուլում է իր կողմից մեկնարկած Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի գործընթացը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն, իր կարծիքով, լեգիտի՞մ, թե ոչ լեգիտիմ նախագահ է:

«Ընդհանրապես այս Սահմանադրության պայմաններում իրականացվող բոլոր գործողությունները, ցավոք սրտի, ոչ լեգիտիմ են նախևառաջ այն պատճառով, որ այս Սահմանադրությունն ընդունվել է կեղծիքներով: Երկրորդ՝ քաղաքացիների իրավունքներն այնտեղ նվազեցված են: Խոսքն ամենևին էլ Արմեն Սարգսյանին չի վերաբերում, բայց փաստ է, որ երկրում տեղի ունեցող ամենակարևոր քաղաքական գործընթացների ժամանակ ուղղակիորեն նվազեցված է քաղաքացիների դերակատարությունը և մասնակցությունը: Ի դեպ, նախագահ ընտրելու կարգը խախտվել է երեկվանից: Եվ խախտումներով ընդունված Սահմանադրությամբ կատարված որևէ գործողություն չի կարելի օրինական կոչել»,– ասաց Պ. Հայրիկյանը:

Հարցին, որ ստացվում է, թե իշխանություններն իրենց օրակարգով են առաջ շարժվում՝ ՀՀ նախագահ են ընտրում, երդմնակալության արարողություն են իրականացնում, վաղը մյուս օրը ՀՀ վարչապետ կընտրեն, սակայն ընդդիմադիր քաղաքական ուժերն ու գործիչները չեն կարողանում միասնական օրակարգ ձևավորել: Այս պայմաններում, եթե անգամ հաջողվի հասարակությանը ոտքի հանել, ապա հնարավոր կլինի՞ որևէ լուրջ արդյունք ակնկալել, ԱԻՄ առաջնորդը պատասխանեց.

«Ընդհանրապես ովքեր մշտապես դժգոհ են եղել, միշտ էլ դժգոհ են: Այլ բան է, թե դժգոհությունը որքանով է հիմնավոր և արդարացվա՞ծ է, թե պարզապես ընդդիմադիրի դժգոհություն է: Եվ քանի որ մեր բարձրացրած հարցն ու պահանջը ո՛չ ընդդիմությանն է վերաբերում, ո՛չ էլ իշխանություններին, այլ օրինավոր Սահմանադրություն ունենալուն է վերաբերում և համազգային հարց է՝ մարդու իրավունքներ, քաղաքացիների իրավունքների ամրագրում և ոչ թե դրանց նվազեցում, այլ՝ ավելացում: Ուստի մենք տրամադրված ենք այդ ուղղությամբ աշխատել: Եվ եթե այդ ճանապարհին միջանկյալ քայլեր էլ լինեն, ապա ընդդիմադիր ուժերին մենք կաջակցենք, կզորակցենք և կարտահայտենք մեր համերաշխությունը: Բայց մենք ունենք մեր հստակ ճանապարհը, որով էլ առաջ ենք շարժվելու»,– ասաց Պ. Հայրիկյանը:

Նա չբացառեց, որ ապրիլի 13–ին կմասնակցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հրավիրած հանրահավաքին:

«Ամենայն հավանականությամբ կմասնակցեմ, քանի որ ինչ–որ պահի մենք դրական արտահայտվեցինք և մեր աջակցությունը ցուցաբերեցինք ինչպես Նիկոլ Փաշինյանի գործին, այնպես էլ Էդմոն Մարուքյանի դիրքորոշմանը: Այսինքն, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մեր երկրի առաջընթացի համար ինչ–որ քայլ ձեռնարկել, բոլորին էլ աջակցում և զորակցում ենք, և բոլոր նման քայլերը մենք համարում ենք, որ մեր մեծ գործի նախապատրաստական քայլերն են»,– ասաց Պ. Հայրիկյանը:


Արմինե Գրիգորյան

«Փաստ օրաթերթ»

loading...
Գերմանիայի կանցլերի գրասենյակը դեռևս չի մեկնաբանում Հայաստան Մերկելի հնարավոր այցի մասին տեղեկությունը Թուրքիայի քեմալական կուսակցության ազատազրկված պատգամավորը հացադուլ է սկսել Որակյալ կահույքի արտադրություն ու մատչելի գներ․սա «Ավելինո»-ն է Մուշավան թաղամասի հրդեհը մարվել է. դեպքի վայրում էր նաև ԱԻ նախարարը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նոր տնօրեն ունի Քաղցրավենիք, բուսական պահածոներ ու թանապուր. զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը Փաշինյանն օգտակար է համարում Տեր-Պետրոսյանի հետ զրույցը և չի բացառում մյուս նախագահների հետ հանդիպելու հնարավորությունը Ռուսաստանն ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը տարածաշրջանում. Փաշինյան Հայաստանի Հանրապետությունում արտոնյալ գործարարներ չեն լինի. Փաշինյան «Ադրբեջանցիները վախենում են ճշմարտությունից». սպառնալիքներ ստացող հայազգի բլոգերը տեսանյութ է հրապարակել Երևանից (տեսանյութ) 2021-ից ընդերքօգտագործողները բնապահպանական հարկ են վճարելու թափոնների տեղադրման կամ պահման համար «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել են մի շարք չարաշահումներ և խախտումներ Արարատ Միրզոյանն ԱՄՆ կոնգրեսականին հայտնել է Հայաստանում մինչև ապրիլ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին «Դարաշրջանն» ու «Դվին 2018»-ը մշակութային Հայաստանում Պետությունը մշակույթին պիտի խանգարի, չխանգարի, օգնի, անտեսի, վերահսկի. կարծիքներ հանդիպում-քննարկումից Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ. կրթության փորձագետը՝ բարեփոխումների վերաբերյալ Սպանություն Գեղարքունիքում. երկու անձ ձերբակալվել է Գավառ քաղաքից 21 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է գրանցվել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan