Երևան, 23.Հոկտեմբեր.2018,
--
:
--
,
Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները

Ուռուցքաբանության ոլորտում անհրաժեշտ է թիմային մոտեցում. Հայկուհի Գյոկչյան

Հայկական առողջապահությունը շարունակում է մնալ ավելի շատ հիվանդ բուժող, քան առողջություն պահպանող համակարգ: Արդյոք ֆինանսապես ավելի ձեռնտու չէ՞  պահպանել սեփական քաղաքացիների առողջությունը ապահովագրության միջոցով, պրոֆիլակտիկ ծրագրերի իրականացմամբ և ունենալ ավելի շատ առողջ քաղաքացիներ, քան թե հաշմանդամության ու մահացության աճող ցուցանիշներ: Առողջապահության կազմակերպման թերի կողմերի, Հայաստանում ուռուցքաբա-նության զարգացման միտումների ու քիմիաթերապիայի նորարարական բուժման մեթոդների մասին “Երևակը” զրուցել է Երևանի գլխավոր ուռուցքաբան-քիմիաթերապևտ, “Էրեբունի” ԲԿ ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Հայկուհի Գյոքչյանի հետ:

-Ի՞նչն է խանգարում մեր առողջապահությանը իրոք լինել առողջներին առողջ պահող համակարգ:
Խանգարում են սքրինինգային ծրագրերի պակասը, տարածված հիվանդությունների դեմ անցկացվող պրոֆիլակտիկ միջոցառումների և պարտադիր բժշկական ապահովագրական համակարգի բացակայությունը: Օրինակ, մի շարք սոցիալական խմբերի համար գործող բժշկական ապահովագրությունը  արդեն բավական դրական արդյունքներ է գրանցել: Դրա հաշվին կատարված հետազոտությունների ժամանակ վաղ փուլում հայտնաբերվել են ինչ-պես կրծքագեղձի ու արգանդի վզիկի, այնպես էլ թոքի ու հաստ աղիքի քաղցկեղի մեծաթիվ դեպքեր: Ի դեպ, կրծքագեղձի, թոքի և հաստ աղիքի քաղցկեղները Հայաստանում տարածվա-ծությամբ գրավում են առաջին երեք տեղերը: Վերջին երկուսը նախկինում եզակի դեպքերում էին առաջին կամ երկրորդ փուլում հայտնաբերվում: Այնպես որ, պետք է ընդլայնել ապահովագրության գործընթացը:  Առողջապահությունը նախևառաջ առողջության պահպանություն պետք է լինի, որը հետխորհրդային տարածքում և մասնավորապես Հայաստանում պարզապես չկա:
Պետք է պատշաճ ուշադրություն դարձնել նաև մարզային բնակչության առողջության պահպանման հարցերին: Այժմ բուժամբուլատորիաների օպտիմիզացիայի գործընթացներ են ընթանում, ինչը ես ճիշտ մոտեցում չեմ համարում: Արդյո՞ք գյուղի բժշկին գործազուրկ դարձնելով և բժշկական ծառայությունը գյուղացուց կիլոմետրերով հեռացնելով՝ կբարելավվի առողջապահության վիճակը գյուղերում: Կարծում եմ, որ առողջապահության համար տրամադրված ֆինանսները պետք է առավել արդյունավետ կառավարվեն ու ճիշտ բաշխվեն:

-Դուք 2014-2016թթ. եղել եք ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քիմիաթերապևտը, այժմ  Երևանի գլխավոր ուռուցքաբան-քիմիաթերապևտն եք: Ոլորտի զարգացմանը նպաստող ի՞նչ քայլեր եք առաջարկում:
-2018 թ. քաղաքապետարանի ծրագրում ընդգրկել ենք կոլոռեկտալ կամ հաստ աղու քաղցկեղի սքրինինգային ծրագրի անցկացումը: Ինչպես ասացի, քաղցկեղի այս տեսակը Հայաստանում ամենատարածվածների եռյակում է: Ի դեպ այն նաև հիմնականում շատ ուշ է հայտնաբերվում իր տեղակայության պատճառով և ակնհայտ ախտանշաններ չունի կրծքա-գեղձի կամ թոքի քացկեղի նման: 56 % դեպքերում  հիվանդները դիմում են կոլոռեկտալ քաղցկեղի 4-րդ փուլում, իսկ 4-րդ փուլը նշանակում է ոչ թե բուժում, այլ պայքար կյանքի յուրաքանչյուր օրվա համար: Սքրինինգային ծրագիրը նախատեսում ենք իրականացնել տեղամասային ուռուցքաբանների հետ, ովքեր կառանձնացնեն թիրախային ընտանիքներին (ընտանիքներ, որոնք ունեն կոլոռեկտալ քաղցկեղով հիվանդ, ժառանգական պոլիպոզ, կոլիտներ, դիսբակտերիոզ ունեցող անդամներ), նրանց կբաժանեն թեստեր, որոնք որոշում են կղանքում արյան առկայությունը: Թեստի դրական պատասխանի դեպքում ռիսկի խմբում հայտնված պացիենտները կհետազոտվեն, և հիվանդության առկայության դեպքում վաղ կախտորոշվեն ու լիարժեք կբուժվեն:
Բացի այդ իմ ջանքերով և “Էրեբունի” ԲԿ  ղեկավարության աջակցությամբ հրատարակել ենք ESMO-ի ուղեցույցներից մեկը՝ “Սնուցումը և քաղցկեղը” գիրքը: Այն քիմիաթերապիայի ըն-թացքում որոշված սննդակարգի ուղեցույց է, որը պարունակում է նաև քաղցկեղով չհիվան-դանալու համար անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների նկարագրություն: Երևանի քաղաքապետարանի առողջապահության բաժնի հետ միասին այդ գիրքը սկսել ենք բաժանել պոլիկլինիկաների ուռուցքաբաններին, որպեսզի նրանք ստեղծեն ուռուցքաբանի դպրոցներ իրենց տեղամասերում և իրենց հսկողության տակ գտնվող հիվանդների հետ քննարկեն նրանց սննդակարգի ու ճիշտ ապրելակերպի հարցերը: Ի դեպ, ՀՀ գլխավոր քիմիաթերապևտ լինելու տարիներին իմ ջանքերով ու միջոցներով տպագրել եմ ESMO-ի ևս 4 ուղեցույցներ, որոնք անվճար տարածվել են մեր ուռուցքաբանների շրջանում:  

  - Իսկ ի՞նչ մակարդակում է այսօր ուռուցքաբանությունը Հայաստանում, ինչու՞ են մարդիկ երբեմն նախընտրում արտերկրում բուժվել:
-Ունենք առանձին հրաշալի ուռուցքաբաններ, վիրաբույժներ ու քիմիաթերապևտներ, բայց չունենք այդ ներուժը միասնականացնող մեխանիզմներ: Պետք է մի կողմ դնել անձնական նկրտումներն ու համակրանքները, միավորվելով աշխատել որպես պրոֆեսիոնալների հզոր թիմ: ՀՀ գլխավոր մասնագետ լինելու ընթացքում որոշ չափով ինձ հաջողվել էր դա ապահո-վել, առ այսօր, չնայած որ ես հիմա Երևանի գլխավոր քիմիաթերապևտն եմ, ինձ զանգում են մարզային բուժկենտրոններից, տարբեր խնդիրների շուրջ խորհրդակցում ինձ հետ: Այսօր մենք ուռուցքաբանության մեջ թիմ չունենք: Դա սխալ կադրային քաղաքականության արդ-յունք է: Իսկ ինչ վերաբերում է արտերկրում բուժվելուն. երբ մարդ գնում է տեղական որոշ կենտրոններ և բախվում կոպիտ վերաբերմունքի, բյուրոկրատական քաշքշուկների մեջ ընկ-նում, հետազոտությունները ձգձգվում են, դրան գումարած՝ որևէ անփորձ բժշկի հսկողութ-յան տակ է հայտնվում, ապա բնական է, որ պիտի հիասթափվի ու մեկնի: Ընդհանրապես, ամբողջ աշխարհում ուռուցքով հիվանդը չի մտածում դեղ գնելու մասին. ամեն ինչ ապահո-վում է պետությունը կամ ապահովագրությունը, անգամ Վրաստանում քաղցկեղով հիվանդի բուժման ծախսերի 80 %-ը ստանձնում է պետությունը: Եթե ամփոփեմ՝ ուռուցքաբանության զարգացումը խթանելու համար անհրաժեշտ են պետական հոգածություն, առողջապահութ-յուն՝  պրոֆիլակտիկ միջոցառումներով, սքրինինգային ծրագրերով, և քաղցկեղով հիվանդների բարձրորակ ու հնարավորինս անվճար բուժսպասարկման կազմակերպում:

-Դուք նաև «Էրեբունիե ԲԿ ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավարն եք: Բաժանմունքը կարճ ժամանակ է, ինչ գործում է: Ինչպե՞ս եք գնահատում բաժանմունքի աշխատանքը:
-Բաժանմունքը ստեղծվել է 2016 թ. ապրիլի 18-ին: Այն հագեցած է գերժամանակակից սար-քավորումներով, ապահովված են պացիենտների հարմար կեցությանն անհրաժեշտ բոլոր պայմանները: Եվ ամենակարևորը. մեր բաժանմունքը տարածաշրջանում տարբերվում է Paxman Cool Sculp սարքավորմամբ: Այն սարքին միացված սիլիկոնե սառեցվող գլխարկ է, որն իջեցնում է գլխամաշկի ջերմաստիճանը, սահմանափակում արյան հոսքը դեպի մազային ֆոլիկուլներ և այդպիսով նաև պաշտպանում մազը քիմիաթերապևտիկ դեղորայքի ազդե-ցությունից՝ 75-80%-ով կրճատելով մազաթափությունը: Կանանց համար ծանր է ոչ այնքան հիվանդության ու բուժման ընթացքը, որքան հենց մազաթափության փաստը: Ու այս գլխար-կը մեծ հոգեբանական աջակցություն է:
 Բաժանմունքն իր կարճատև գործունեության ընթացքում արդեն ունեցել է շուրջ 2850 հի-վանդ: Սա բավական մեծ ծանրաբեռնվածություն է՝ հաշվի առնելով, որ մեր թիմը փոքր է, ըն-դամենը՝ 10 աշխատակից: Բաժանմունքի հաջող գործունեության հիմքը մեր որդեգրած մուլ-տիդիսցիպլինար մոտեցումն է, որը նախատեսում է յուրաքանչյուր պացիենտի հիվանդութ-յան քննարկում  վիրաբույժի, ճառագայթաբանի, ուռուցքաբան-քիմիաթերապևտի մասնակ-ցությամբ, և յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար բուժման ճիշտ ռազմավարության մշա-կում, նաև ամբողջական դիագնոստիկայի կազմակերպում հենց «Էրեբունիե ԲԿ-ում, որը հա-գեցած է հետազոտական ախտորոշիչ բոլոր ծառայություններով:

-Ի՞նչ դեր ունի հոգեբանական ճիշտ մոտեցումը քաղցկեղով հիվանդ պացիենտների հանդեպ:
Լավ հարց տվեցիք, որովհետև Հայաստանում հոգեբանությանը լուրջ ուշադրություն չեն դարձնում: Ընդհանրապես ուռուցքային հիվանդությունները համարվում են պսիխոսոմա-տիկ հիվանդություններ. եթե կա ուռուցքային խնդիր, ուրեմն կա հոգեբանական խնդիր՝ տևական սթրես, վիրավորվածություն կյանքից կամ կոնկրետ անձից, բացասական չարտա-հայտված հույզեր, ներքին չլուծված խնդիրներ: Այսպիսի մարդկանց օրգանիզմում հաճախ են զարգանում ուռուցքներ: Դա բացատրվում է այսպես. տևական սթրեսները թուլացնում են իմունիտետը: Իսկ ուռուցքային բջիջներ բոլորիս մոտ էլ ժամանակ առ ժամանակ ստեղծվում են, բայց քանի որ մեր իմունիտետը ուժեղ է՝ անմիջապես ճանաչում է այդ աննորմալ բջջին ու վերացնում, իսկ թույլ իմունիտետը պարզապես «հանձնվում էե: Այնպես որ հոգեբանական աջակցությունը ուռուցքաբանի կողմից շատ կարևոր է: Ես 6 ամիս հաճախել եմ Մ. Մադա-թովի նեյրոլինգվիստիկայի դասընթացներին: Դրանք ինձ օգնել են բացահայտել խոսքի ուժն ու ազդեցությունը: Իր մի խոսքով բժիշկը կարող է բուժել հիվանդին, մի խոսքով՝ սպանել: Հի-վանդը հույսով սպասում է բժշկի խոսքին: Քաղցկեղ ախտորոշումը միայն բավական է, որ մարդը հոգեբանորեն վատ տրամադրվի: Ես հիվանդի հետ խոսելիս չեմ հնչեցնում քաղցկեղ բառը, մարդիկ չեն ուզում դա լսել, գիտեն, բայց չեն ուզում լսել: Բայց ես համարում եմ, որ հիվանդը պետք է իմանա իր ախտորոշումը, նրանից ոչինչ պետք չէ թաքցնել, որքան էլ դժվար լինի: Դրա համար ես մանրամասն խոսում նրա հետ, սպիտակ թղթի վրա նկարում եմ իր հիվանդությունը՝ գոյացությունը, բուժման փուլերը, որ հիվանդը նաև վիզուալ պատկերա-ցում կազմի՝ ինչ է կատարվում իր օրգանիզմում, և դեպի ուր ենք մենք գնում: Ի դեպ, քաղա-քապետարանի հաստատմանն ենք հանձնել ծրագիր, որով նախատեսվում է հիմնել Քաղցկե-ղով հիվանդների սոցիալ-բժշկական, իրավական և հոգեբանական աջակցության հանրապե-տական ծառայություն, որտեղ կընդգրկվեն բուժված հիվանդներ, ովքեր լրատվամիջոցներով, տարբեր ակցիաների շրջանակներում կխոսեն իրենց հիվանդության հաղթահարման ու բուժ-ման մասին՝ ցույց տալու համար, որ քաղցկեղը դատավճիռ չէ: Պարզապես պետք է մտածել, որ անելանելի իրադրություն չկա, միշտ կարելի է նվազագույնը 3 ուղի գտնել: Շատ կարևոր է, որ բժիշկը հիվանդին ասի՝ ես քեզ հետ եմ, քո կողքին, բայց դու էլ ինձ պիտի օգնես հիվան-դության հաղթահարման համար: Ու հավատացեք մարդիկ շատ գնահատում են, երբ զգում են, որ իսկապես իրենց կողքին ես:

loading...
Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր Ազնավուրը խարիսխ է գցել հավերժությանը մեր ժառանգության Ազնավուրի մարմինը դուրս բերեցին «Դլե Յաման» –ի երաժշտության ուղեկցությամբ Փաշինյանը և Մակրոնը ներկա են գտնվել Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը և հանդես եկել ելույթներով Ճանաչված բարերար Հրաչյա Պողոսյանի հերթական նախաձեռնությունը. սպասվում են «տիեզերական անակնկալներ» Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը վաճառքի կհանվի հոկտեմբերի 4-ից
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan