Երևան, 27.Մարտ.2019,
--
:
--
,

Պատմության խոսուն վկաները. «Արարատ-73»-ի փառավոր հաղթանակին նվիրված գավաթը պահվում է Հայաստանի պատմության թանգարանում

«Արարատ-73»-ի փառավոր հաղթանակին նվիրված ոսկե գավաթը, որը Հայաստանի ֆիզկուլտուրայի և սպորտի կոմիտեն 1974թ. հանձնեց Հայաստանի պատմության թանգարանին, պատրաստված է 5830 հարգի ոսկուց, դրված է փայտյա պատվանդանի վրա, ունի կափարիչ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության բաժնի ավագ գիտաշխատող Ջուլիետտա Կարապետյանն ասաց, որ այն ակումբին նվիրել են բեյրութահայերը: «Կափարիչի վրա ֆուտբոլի գնդակ է: Գավաթի մակերեսին Արարատ լեռան պատկերն է՝ գնդակի հետ երկու ֆուտբոլիստի պատկերներով: Վրան գրություն է. «Երախտագետ սփյուռքին կողմե հայրենի ախոյան և բաժակակիր «Արարատին»-ին. նախաձեռնություն «Արարատ» օրաթերթի, Լիբանան-1973»»,-ասաց նա:

Հայաստանի պատմության թանգարանում է պահվում նաև «Արարատ» ակումբի նշանավոր գնդակը, որով նրանք նվաճեցին հաղթանակը: Այն թանգարանին է նվիրել «Արարատ» ակումբը 1973թ.: Գնդակի վրա իրենց ստորագրությունն են թողել հաղթանակած թիմի անդամներն ու մարզիչները:

Հայկական ֆուտբոլը փառքի օլիմպոսին հասցրած «Արարատ» ֆուտբոլային ակումբը ստեղծվել է 1935թ.` Վռամշապուհ Մերանգուլյանի գլխավորությամբ: Հիմնադրման ժամանակ ակումբը կոչվում էր Երևանի «Սպարտակ», 1938 թ-ին  ստանում է «Դինամո» անվանումը։ 1954-1962 թթ. կրկին վերանվանվում է «Սպարտակ», իսկ 1963 թվականից մինչ օրս ակումբը կրում է պատմական «Արարատ» անվանումը։

1971 թվականից սկսվում են «Արարատ»-ի վերելքի տարիները։ Նախ նույն թվականին թիմը տիրանում է ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալներին։ Հաջորդ տարի թիմի մարզիչն է դառնում ԽՍՀՄ-ում ճանաչված ֆուտբոլիստ, Մոսկվայի «Սպարտակ»-ի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, փայլուն մարզիչ Նիկիտա Սիմոնյանը։

1973թ. իր պատմության ընթացքում առաջին անգամ «Արարատ»-ը դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր: Դա մեծագույն նվաճում էր ամբողջ ԽՍՀՄ տարածքում, որը ռուսներն անվանեցին «Հայկական ֆուտբոլի բում»։ Ցուցաբերած խաղի համար ակումբն արժանացել է 4  թիմային մրցանակի՝  «Ագրեսիվ հյուր»,  «Գրիգորի Ֆեդոտովի անվան»,  «Մրցանակ մեծ հաշվի համար» և խփած ու բաց թողած գնդակների լավագույն տարբերության համար: Ակումբի ութ ֆուտբոլիստներ ընդգրկվել են  ԽՍՀՄ  առաջնության  մրցաշրջանի «33  լավագույնների»  ցանկում:

Խորհրդային տարիներին «Արարատ» ակումբում բազմաթիվ բարձրակարգ ֆուտբոլիստներ էին հանդես գալիս: 70-ական թվականների պատմական հաղթանակներում իրենց անգնահատելի ներդրումն են ունեցել Արկադի Անդրիասյանը, Լևոն Իշտոյանը, Հովհաննես Զանազանյանը, Էդուարդ Մարկարովը, Ալյոշա Աբրահամյանը և «Արարատ-73»-ի բոլոր մյուս ֆուտբոլիստները, ովքեր, անկասկած, ֆուտբոլի աստղեր էին:

 

loading...
«Թակարդ»-ի թակարդում Կարելիությունից անդին. Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» գրքի մասին. armtimes «Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանը՝ Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի մասին Սա՞ է հայրենիքի գնահատանքը լեգենդար հետախույզին Բարի տարեդարձ, սիրելի գրող Բոլոր զինվորականները կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Մանսուրյանին Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan