Երևան, 22.Հուլիս.2018,
--
:
--
,

Տիգրան Մանսուրյան. «Լուրջ երաժշտություն՝ առանց «թատրոնի», հրաշալի երեկո էր, կեցցե՛ս, Շաքե»

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը երեկ լցվել էր դասականների ոգով: Համերգային դահլիճն այդ ոգով պարուրողը դաշնակահարուհի Շաքե Թադևոսյանն էր:

Դաշնամուրայիներաժշտությաներեկոյի ծրագրում ներառված էին Բախի «Քրոմատիկ Ֆանտազիա և Ֆուգա d-moll», Յոհաննես Բրամսի «Ինտերմեցո, Op.117», Սերգեյ Պրոկոֆևի «Սոնատ N6 A-dur» և Էդվարդ Միրզոյանի «Պոեմ» ստեղծագործությունները:

Հանդիսատեսն, ով ժամեր շարունակ ամբողջությամբ սուզվել էր դաշնամուրային ստեղծագործությունների ալիքների մեջ, այդքանով չբավարարվեց:

Ավելի քան մեկուկես ժամ տևած երեկոյի ժամանակ դաշնակահարուհին այնքան մեծ էներգիա, սեր և արվեստ փոխանցեց, որ երեկոյի ավարտին հանդիսատեսը նորից երաժշտություն «պահանջեց»: Արդեն այլ ստեղծագործությունների տեսքով դաշնակահարուհին կրկին փոխանցեց նույն էներգիան, սերն ու արվեստը:

Հայաստանի ժողովրդական արտիստ, մաեստրո Տիգրան Մանսուրյանը ևս հանդիսատեսի շարքում էր: Դաշնամուրայիներաժշտությաներեկոյի ավարտին իր խոսքն ուղղելով դաշնակահարուհի Շաքե Թադևոսյանին, մաեստրոն ասաց. «Լուրջ երաժշտության կարոտ ունեինք, հագեցանք: Հրաշալի կատարումներ էին՝ առանց «թատրոնի», մաքուր երաժշտություն: Հրաշալի երեկո պարգևեցիր, ավելի մեծ լսարան ու ավելի հաճախ կուզենամ Շաքեն համերգներ տա: Կեցցես Շաքե»:

Պրոֆեսիոնալ դաշնակահարուհի Շաքե Թադևոսյանը 1994 թվականին արժանանցել է«Ամեդուս» հանրապետական մրցույթի դիպլոմանտի պարգևին: 1998 թվականին Փարիզում կայացած «Յոհան Սեբաստիան Բախի անվան միջազգային մրցույթ»-ում արժանացել է «II» մրցանակին: Իսկ արդեն 2000 թվականին Փարիզում տեղի ունեցած «Պիեռ Լանտիեի անվան միջազգային մրցույթ»-ում արժանացել է «դաշնամուրային կոնցերտի լավագույն կատարում» մրցանակին:

Աննա Բադալյան

 

loading...
Գերմանիայի կանցլերի գրասենյակը դեռևս չի մեկնաբանում Հայաստան Մերկելի հնարավոր այցի մասին տեղեկությունը Թուրքիայի քեմալական կուսակցության ազատազրկված պատգամավորը հացադուլ է սկսել Որակյալ կահույքի արտադրություն ու մատչելի գներ․սա «Ավելինո»-ն է Մուշավան թաղամասի հրդեհը մարվել է. դեպքի վայրում էր նաև ԱԻ նախարարը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նոր տնօրեն ունի Քաղցրավենիք, բուսական պահածոներ ու թանապուր. զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը Փաշինյանն օգտակար է համարում Տեր-Պետրոսյանի հետ զրույցը և չի բացառում մյուս նախագահների հետ հանդիպելու հնարավորությունը Ռուսաստանն ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը տարածաշրջանում. Փաշինյան Հայաստանի Հանրապետությունում արտոնյալ գործարարներ չեն լինի. Փաշինյան «Ադրբեջանցիները վախենում են ճշմարտությունից». սպառնալիքներ ստացող հայազգի բլոգերը տեսանյութ է հրապարակել Երևանից (տեսանյութ) 2021-ից ընդերքօգտագործողները բնապահպանական հարկ են վճարելու թափոնների տեղադրման կամ պահման համար «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել են մի շարք չարաշահումներ և խախտումներ Արարատ Միրզոյանն ԱՄՆ կոնգրեսականին հայտնել է Հայաստանում մինչև ապրիլ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին «Դարաշրջանն» ու «Դվին 2018»-ը մշակութային Հայաստանում Պետությունը մշակույթին պիտի խանգարի, չխանգարի, օգնի, անտեսի, վերահսկի. կարծիքներ հանդիպում-քննարկումից Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ. կրթության փորձագետը՝ բարեփոխումների վերաբերյալ Սպանություն Գեղարքունիքում. երկու անձ ձերբակալվել է Գավառ քաղաքից 21 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է գրանցվել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan