Nyut.am | Հոգեբուժարաններում արձանագրված խախտումներն անվիճելի են. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարզաբանում է
Երևան, 16.Օգոստոս.2018,
--
:
--
,
Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը

Հոգեբուժարաններում արձանագրված խախտումներն անվիճելի են. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարզաբանում է

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականությանը չհամապատասխանող է համարում Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի և աշխատակիցների կողմից «Առավոտ» օրաթերթին տրված հարցազրույցում Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում տեղ գտած խախտումները հերքող պնդումները: Այս մասին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

Պարզաբանման մեջ նշված է. «Պաշտպանի աշխատակազմը վերահաստատում է նշված կենտրոնում հայտնաբերված՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների կոպիտ խախտումները՝ կապված ժամկետանց դեղորայքի, օրինական հիմք չունեցող զսպման միջոցների հետ և այլն:

Մասնավորապես՝

Գյումրու հոգեկան առողջության կենտրոն այցի ընթացքում բացահայտված բոլոր խախտումներն այցի ավարտին, ինչպես պահանջում են միջազգային կանոնները, ներկայացվել են նույն կենտրոնի տնօրենին և աշխատակիցներին:
Դրանից հետո, այցի գրավոր արդյունքները՝ անհրաժեշտ վերլուծությամբ, Պաշտպանի կողմից ուղարկվել են Տարածքային կառավարման և զարգացման, ինչպես նաև Առողջապահության նախարարություններ:
Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից ստացած պարզաբանումների համաձայն՝ ժամկետանց դեղորայքի փաստը հաստատվել է Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի հրամանով, և համապատասխան աշխատակիցը տնօրենի նույն հրամանով ենթարկվել է խիստ նկատողության: Այս մասին նշված է Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի 60-րդ էջում: Խիստ նկատողության վերաբերյալ Պաշտպանին է ներկայացվել նաև տնօրենի հրամանի քաղվածքը՝ նրա մակագրությամբ:
Զսպման միջոցների հետ կապված՝ վերահաստատում ենք արտահերթ զեկույցում տեղ գտած պնդումն այն մասին, որ Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում հայտնաբերվել են ֆիզիկական զսպման ապօրինի միջոցներ՝ բարդ կառուցվածքով կաշվից գոտիներ (զեկույցի 43-րդ էջը)։
Նախ, Առողջապահության նախարարի առկա հրամանով և, այն էլ անհատկան բնույթի, չի կարող կարգավորվել զսպման միջոցներին կամ դրանց կիրառությանն առնչվող որևէ հարց: Դա անհրաժեշտ է կարգավորել բացառապես օրենքի մակարդակով: Անգամ, եթե նախարարի հրամանը պայմանական ընդունենք որպես հիմք, միևնույն է գոտիները չեն համապատասխանում դրա պահանջներին. ֆիզիկական զսպման մեխանիկական միջոցները պետք է լինեն հեշտությամբ արձակվող և չպետք է ցավ պատճառեն պացիենտին:

Գոտիների բարդ կառուցվածքի և կողպեքների բացման ու փակման դժվարությունների ակնհայտ օրինակ է նաև հարցազրույցին կից տեսանյութը, որտեղ ակնհայտ երևում է կողպեքի բացման բարդությունը: Ինչ վերաբերում է սավանները՝ որպես զսպման մեխանիկական միջոց օգտագործելուն, ապա զեկույցում հստակ նշված են հոգեբուժական այն կազմակերպությունները, որտեղ առկա է նման խնդիր: Գյումրու հոգեկան առողջության կենտրոնն այդ ցանկի մեջ չէ:

Շեշտում ենք, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հոգեբուժական կազմակերպություններում ծեծի ենթարկելու վերաբերյալ զեկույցում որևէ նշում առհասարակ առկա չէ:

Վճարովի ծառայությունների մասին խոսելիս, Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի տնօրենը հիշատակում է միայն առանձին պալատների և տեղեկանքների համար վճարները:
Զեկույցում արձանագրված է, որ այդ կենտրոնի տնօրենի կողմից սահմանված բժշկական ծառայությունների գնացուցակում ընդգրկված են, օրինակ, Կառավարության 2010 թվականի ապրիլի 1-ի թիվ 350-Ն որոշմամբ ամրագրված այնպիսի անվճար ծառայություններ, ինչպիսիք են հոգեկան հիվանդների բուժումը, հոգեբույժի և հոգեբանի խորհրդատվությունը և այլն: Հետևաբար, ևս մեկ անգամ ընդգծում ենք, որ վճարովի ծառայությունների ցանկում դրանց նախատեսումը տնօրենի կողմից ապօրինի է:

6 Կին պացիենտների ամենօրյա խնամքը տղամարդ սանիտարների կողմից իրականացնելը կոնկրետ իրավիճակում նսեմացնում է մարդու արժանապատվությունը:

Խոսքը վերաբերում է ոչ թե բժիշկներին, այլ հոգեբուժական կազմակերպության այն անձնակազմին, ով ապահովում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ամենօրյա խնամքը և անձնական հիգիենան:

Պաշտպանի ներկայացուցիչների՝ Գյումրու հոգեկան առողջության կենտրոն այցի պահին տղամարդկանց բաժանմունքի ճաշասրահում տեղադրված սեղանները և նստարաններն ակնհայտ չեն բավարարել պացիենտների թվին: Դա հաստատել են ինչպես հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք, այնպես էլ կենտրոնի աշխատակիցները:
Պաշտպանի արտահերթ զեկույցում տեղ գտած բոլոր խախտումները հիմնված են պրոֆեսիոնալ հետազոտությունների վրա՝ հիմք ընդունելով ոլորտի միջազգային պահանջները և դրանց հիման վրա մշակված ուղեցույցի կանոնները:

Մշտադիտարկման ենթարկված հոգեբուժական բոլոր կազմակերպություններում հայտնաբերված խախտումների փաստերը հիմնավորող նյութերն ուղարկվել են իրավասու պետական, այդ թվում՝ իրավապահ մարմիններին:

Գյումրու հոգեկան առողջության կենտրոնին առնչվող խախտումները ևս մեկ անգամ հիմնավորող սույն հրապարակային արձագանքով դրանց վիճարկման հարցը համարում ենք փակված:

Զեկույցում տեղ գտած խախտումները հերքող կամ արդարացնող փորձերի փոխարեն անհրաժեշտ է անհապաղ և հետևողական աշխատանք սկսել դրանք վերացնելու ուղղությամբ»:

loading...
Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը Բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր Հակառակորդի կողմից ցանկացած ոտնձգություն տեղում չեզոքացվում է. Դավիթ Տոնոյանն անդրադարձել է սահմանային իրավիճակին Արման Նավասարդյանը Լավրովի հայտարարությունը որակում է իրավիճակի մասին ոչ ճշգրիտ տեղեկացվածության հետևանք ՌԴ պաշտպանության փոխնախարարը հերքել է Հայաստանին զենքի մատակարարումը դադարեցնելու լուրերը Սիրիա է վերադարձել 574 հազար 960 ընտանիք Սյուզի Կենտիկյանը վերադառնում է մեծ բռնցքամարտ Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վահե Սարուխանյանը կարող է ներկայացնել Հայաստանը «Շիրակը» երկու նոր աֆրիկացի ֆուտբոլիստներ ունի ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է Ադրբեջանի նախագահը հերթական անգամ փակուղի է մտցնում հակամարտության խաղաղ կարգավորումը Առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Ալիևի խոսքերը փոխելու պատճառով արգելափակվել են ԱՊԱ հոլդինգի բոլոր կայքերը Արարատ Զուրաբյանը գլխավորելու է ՀՀՇ ցուցակը Երևանի ավագանու ընտրություններին ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի առեւտրական պատերազմը կարող Է կասեցնել Լոս Անջելեսի տնտեսության աճը. քաղաքագլուխ Սաուդյան Արաբիայի թագավորը կառավարության նիստ Է անցկացրել «ապագայի քաղաք» Նեոմում ԱՄՆ-ում դատարանն արգելափակեց 3D-տպիչներով զենքի հավաքման հրահանգները
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan