Yerevan, 18.November.2018,
--
:
--
,

Գևորգ Յազճյան. «Իրավիճակը թույլ չի տալիս, որ ԱՄՆ–ի կողմից Արցախի հարցում լուրջ քայլեր լինեն»

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով արդեն ժամանել է Լիբանանի Հանրապետություն: Մինչ այս նախագահ Սահակյանն այցելել էր ԱՄՆ և մի շարք հանդիպումներ ունեցել:

Պատմաբան Գևորգ Յազճյանը չի կարծում, որ Արցախի նախագահի այցն ԱՄՆ քաղաքական արդյունք կունենա, բայց չի բացառում, որ կարող է տնտեսական առումով հստակ ձեռքբերումներ լինեն:

«Այցն ավելի շատ ուղղված է հայկական համայնքի հետ կապերն ուժեղացնելուն: Իհարկե, փորձում ենք նաև տեղեկատվական և քաղաքական որոշակի արդյունքներ ևս ձեռք բերել: Թեպետ որոշ կոնգրեսականներ Արցախի ճանաչմանն ու Արցախին ուղղված օժանդակցությունը մեծացնելու նախաձեռնություններով են հանդես գալիս, ամեն դեպքում, միջազգային ու հատկապես տարածաշրջանային ներկա իրավիճակը թույլ չի տալիս, որ գոնե ԱՄՆ–ի կողմից Արցախի հարցում հայանպաստ ինչ–որ լուրջ քայլեր լինեն: Բայց որ նման հանդիպումներով ամրապնդվում են հայ համայնքի հետ հարաբերությունները, հստակ է»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց պատմաբանը՝ ընդգծելով, որ կգրանցվեն ռեալ տնտեսական արդյունքներ:

«ARI (Artsakh Roots Investment) ծրագիր կա, ըստ որի՝ որոշ գործարար շրջանակներ իրականացնում են մի ներդրումային նախագիծ, որն Արցախի տնտեսության զարգացմանն է ուղղված: Լիբանանյան այցի շրջանակներում նրանց հետ հանդիպում է նախատեսված, և այդ ծրագիրը տարեցտարի ավելի է մեծանում: Որքանով տեղյակ եմ՝ բացի Լիբանանից նման ծրագրերին միանալու նպատակ կա նաև այլ երկրների հետ: Վերջիվերջո, տնտեսության զարգացումը նաև քաղաքական հարց է լուծում»,– նշեց նա:
Գևորգ Յազճյանի խոսքով՝ Ադրբեջանը չկարողացավ որևէ լուրջ արդյունքի հասնել Արցախի նախագահի այցն այլ քողով ներկայացնելու հարցում. «Այցը գոնե ԱՄՆ–ի դեպքում չէր կարող առանց պետական թույլտվության լինել: Իհարկե, Բ. Սահակյանին որպես պետության ղեկավարի չեն ընդունել, բայց նրան վիզա տրամադրելն արդեն իսկ ադրբեջանական քաղաքականության որոշակի պարտություն է նշանակում: Դրա համար էլ իրենց կատաղությունն ու ընդվզումն այդ համատեքստում բավականին հասկանալի է: Նույն ընդվզումը չկա Լիբանանի դեպքում, քանի որ հասկանալի է՝ ԱՄՆ–ի ու Լիբանանի կշիռներն անհամեմատելի են: Ամեն դեպքում Ադրբեջանի վրդովմունքը որևէ արդյունք չի տվել»:

Ալիևը շարունակում է նաև հայտարարել «պատմական հողերը վերադարձնելու» մասին: Հարցին, թե ժամանա՞կը չէ, որ նաև միջազգային հանրության կողմից զսպող մեխանիզմներ կիրառվեն, պատմաբանը նախ պատասխանեց, որ նման հայտարարությունները մի ամբողջ շղթայի մաս են կազմում:

Նա երկու բացատրություն ունի. «Մենք Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100–ամյակն ենք նշելու, իսկ իրենք Ադրբեջան պետության՝ աշխարհի քարտեզի վրա հայտնվելու 100–ամյակը: Ադրբեջանը քարտեզի վրա առաջին անգամ հայտնվեց 100 տարի առաջ, և ադրբեջանական հոխորտանքները հենց այդ համատեքստի մեջ պետք է դիտարկել: Երկրորդ հանգամանքն այն է, որ նման հայտարարությունները հակազդեցությունն են այն հայտարարությունների, համաձայն որոնց հայկական կողմը պետք է կանխարգելիչ հարվածներ հասցնի Ադրբեջանին: Ոչ թե պետք է սպասենք, որ Ադրբեջանը հարձակվի, ինչպես եղավ 2016թ. ապրիլին, այլ՝ հակառակը: ՌԴ–ն, Իսրայելը, Ամերիկան և շատ այլ երկրների ազգային անվտանգության հայեցակարգը փաստում է. որտեղից վտանգ է սպառնում, իրենց իրավունք են վերապահում միջամտել՝ ապահովելու իրենց շահերն ու քաղաքացիների անվտանգությունը: Մերձավոր Արևելքում առկա իրավիճակին զուգահեռ մեր տարածաշրջանում հնարավոր որևէ բռնկում էական ուշադրության չի արժանանա միջազգային հանրության կողմից: Կարժանանա միայն այն դեպքում, երբ կվտանգվեն արևմտյան երկրների տնտեսական շահերը, ինչը կարող է լինել, օրինակ՝ այն ժամանակ, երբ հայկական կողմը հարվածի Բաքվի գազի ու նավթի խողովակներին»:

Պատմաբանը շեշտեց, որ մեծ հաշվով չպետք է հույս դնել միջազգային հանրության հակազդեցության վրա. «Մեր միակ երաշխիքը մեր զինվորն է ու ազգային համերաշխությունն աշխարհով մեկ»:

Աննա Բադալյան

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan