Երևան, 13.Դեկտեմբեր.2018,
--
:
--
,
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը

Արամ Կարապետյան. «Սերժ Սարգսյանի վարչապետությունը գին ունի»

Ապրիլին ընդառաջ Սերժ Սարգսյանի վարչապետության հարցը նրա վերջին հարցազրույցից հետո քննարկումների նոր դաշտ է տեղափոխվում: Այդուհանդերձ՝ խորհրդարանական և արտախորհրդարանական  ուժերը շարունակում են  գործող նախագահի վարչապետությունը կանխելու մասին հայտարարություններ անել:
 «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի հետ զրույցում հետաքրքրվեցինք՝ նշվածի շուրջ քաղաքական օրակարգ ձևավորելու ի՞նչ հնարավորություններ կան:

«Ես ևս համարում եմ, որ Սերժ Սարգսյանի  կառավարման տարիները որևէ լավ բան  երկրին չեն բերել: Չէի ցանկանա, որ նա երրորդ անգամ էլ այլ կարգավիճակով դառնար Հայաստանի  ղեկավար: Սա իմ կարծիքն էր որպես ՀՀ քաղաքացի, բայց  քաղաքական թեման շատ ավելի բարդ է: Խնդիրն այն չէ, թե ընդդիմությունը կարո՞ղ է օրակարգ ձևավորել կամ ժողովուրդը դուրս կգա՞, թե ոչ: Հարցը միայն նշվածների մեջ չէ, ավելի բարդ է: Հարցն այն է, թե որն է լինելու Սերժ Սարգսյանի վարչապետության գինը՝ հատկապես  գեոքաղաքական առումով: Պարզ է չէ՞, որ դժվար թե որևէ մեկը ձայն չհաներ, լուռ մնար այս դատավարությունների խնդրով (Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով խմբ.): Հիշո՞ւմ եք, նախկինում Եվրոպայից, ԱՄՆ-ից արձագանքում էին նման դեպքերին: Հիմա, եթե նկատել եք, արձագանքներ գրեթե չկան: Պարզ է, որ ինչ-որ բան է կատարվում: Առաջինը՝ նախ աշխարհն է փոխվել, դեմոկրատիան առաջնային չէ: Երկրորդ՝ ամենայն հավանականությամբ Սերժ Սարգսյանի վարչապետությունից  և Ալիևի նոր ընտրությունից հետո աշխարհն ինչ-որ բան է սպասում, որը կարող ենք կռահել, բայց հստակ չգիտենք: Վարչապետությունը գին ունի՝ երկրի ներսում մի գին է, գեոքաղաքական դաշտում՝ այլ գին»,-Past.am-ի հետ զրույցում ասաց Ա. Կարապետյանը:

Նա շեշտեց՝  Սերժ Սարգսյանը լուռ էր, մինչև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընտրվելը:
 «Բոլորն այս հանգամանքը կապում են նրա հետ, թե Պուտինն ընտրվեց և դրանից հետո Սերժ Սարգսյանի ձեռքերն արդեն ազատ են: Ես այդպես չեմ մտածում: Նախ՝  Պուտինի՝ տոկոսային այդպիսի հարաբերակցությամբ ընտրվելը Պուտինի ձեռքերն է ազատում շատ հարցերում: Հիշեցնեմ՝ սրանից մոտ մեկ ամիս առաջ պուտինամերձ շրջանակներից Ալեքսանդր Դուգինն ասում էր, որ հինգ շրջաններ հանձնելու մասին պայմանագիր կա: Ես չգիտեմ ՝ ճիշտ է թե ոչ, բայց ես Դուգինին ճանաչում եմ և գիտեմ նման մարդկանց գործելակերպը: Ինչո՞ւ է այս ամենն ասվում: Եթե նույնիսկ չկա այդպիսի պայմանավորվածություն, փորձում են հետախուզել հասարակական միտքը: Ավելի կոնկրետացնեմ ասելիքս: Մենք պայքարելու ենք, որ Ս. Սարգսյանը երրորդ անգամ չդառնա երկրի ղեկավար, բայց դրանից հետո ես օրակարգն ավելի կմեծացնեի: Կա ավելի մեծ օրակարգ, քան վարչապետ դառնալը կամ չդառնալն է: ի՞նչ է սպասվում ՀՀ-ին Արցախի հարցում, տնտեսական փոփոխությունների, կառավարման համակարգի առումով: Ի՞նչ է սպասվում Իրանի, Սիրիայի, Թուրքիայի նկատմամբ հարաբերությունների քաղաքական կոշտացման պարագայում: Այս օրակարգի շուրջ է, որ կարող է լուրջ շարժում սկսվել»,-ասաց նա:

Իսկ թե ինչ գնի մասին է խոսքը, Ա. Կարապետյանը ընդգծեց. «Որպես մարդ, ով շատ մեծ հնարավորություններ ունի ինֆորմատիվ և էքսպերտային հանրության մեջ, գիտեմ, որ Պուտինի ընտրվելն էլ գին ունի: Փետրվարի 1-ին ԱՄՆ-ում պետք է պատժամիջոցներ մտցվեին: Որքան հիշում եմ՝ ՌԴ-ի հատուկ ծառայությունների ղեկավարները գնացին ԱՄՆ: Իմիջիայլոց՝Նարիշկինը, լինելով սանկցիոն ցուցակի մեջ, գնաց ԱՄՆ: Սա ասում եմ, որ հասկանալի լինի աշխարհի ներկայի դրվածքը: Այսինքն՝ փակ խմբերում կան փակ պայմանավորվածություններ, որոնց մասին դուք չգիտեք: Ամեն ինչ իր գինն ունի հիմա: Սերժ Սարգսյանի վարչապետությունն էլ գին ունի: Թե ինչ գին ունի, ես դա ինձ համար գիտեմ, բայց որպեսզի դա բարձրաձայնեմ ու մինչև վերջ ասեմ այդ մասին, պետք է մինչև վերջ փաստեր ունենա: Այդուհանդերձ՝ Սերժ Սարգսյանը չի կարողանալու այդ գինը տալ: Եթե նույնիսկ խոստանա, չի կարողանա: Ալիևը ևս չի կարողանալու անել»:

Արամ Կարապետյանը շեշտեց՝ հիշո՞ւմ եք, թե «Սասնա ծռերի» գործողությունը երբ եղավ և դրանից հետո ինչ կատարվեց. «Եթե  ճիշտ եմ հիշում, Սերժ Սարգսյանը հետո գնաց Մոսկվա: Խոսվում էր հողեր հանձնելու պայմանավորվածությունների մասին, որը չիրականացավ, որովհետև երկրի ներսում զինված ապստամբություն էր: Պարզ էր նաև ապստամբության հիմնական թեզը: Ղարաբաղյան  ազատամարտի մասնակիցներն էին՝ամբողջ աշխարհը հասկանում էր չէ՞, թե ինչու են հենց այս մարդիկ դուրս եկել: Մեծ հաշվով՝ կան պայմանավորվածություններ, որոնք դրժվում են կամ սեփական խոսքով, կամ  չեն կատարում, որովհետև ենթադրյալ իրավիճակը թույլ չի տալիս: Ապստամբություն է լինում, նստացույցեր են լինում: Մարդն ասում է՝ տեսե՛ք , թե որքան մարդ կա, որ ինձ դեմ է, ես ինչպե՞ս գամ ու այդ թղթերը ստորագրեմ: Այսինքն՝ կան ռեալ երևացող բաներ, և կան պայմանավորվածություններ, որոնք տեսանելի չեն: Համոզված եմ՝ մեծ  օրակարգը վերաբերվում է Հայաստանի և Ղարաբաղի ապագա բախտին: Շեշտում եմ՝ ոչ միայն Ղարաբաղի, այլ նաև Հայաստանի, որովհետև Հայաստանին անկախությունից զրկելու նկրտումները շատ մեծ են»:

Աննա Բադալյան
«Փաստ օրաթերթ»

loading...
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan