Երևան, 23.Ապրիլ.2018,
--
:
--
,
ԱՄՆ դեսպանությունը Հայաստանում իրավիճակի խաղաղ հանգուցալուծումը տեսնում է բարեխիղճ քաղաքական երկխոսության մեջ Արամ Սարգսյանը Հայաստանում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը հրապարակում չի տեսնում Հայաստանի վաստակավոր արտիստները հրաժարվում են իրենց կոչումներից Վարչապետը հիշեցրել է դառը օրերի մասին, ինչից բոլորը եզրակացություն պետք է անեն. Կարեն Կարապետյանի ասուլիսը Հանրահավաքի մասնակիցները որոշեցին վերադառնալ իրենց գործողությունների նախկին ռազմավարությանը Ամերիկացիները նախագծել են ամենաարագընթաց ավտոմոբիլը կինոնկարահանումների համար ՄԻԵԴ-ն Ադրբեջանի վերաբերյալ նոր վճիռներ է հրապարակել Տարեսկզբից զբոսաշրջությունը կես միլիարդ դոլար Է բերել Վրաստանին Փորձագետ Ստեփան Գրիգորյանն ազատ է արձակվել Ոստիկանության Մաշտոցի բաժնից

Ժողովրդին փողոց հանելու խնդիրը


«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Դավիթ Սանասարյանը կարծում է, որ փողոցային պայքարի հանրային պահանջ կա և հարկավոր է ամեն ինչ անել, որպեսզի հասարակությունը դուրս գա փողոց և իր բողոքի ձայնն արտահայտի:
Ճակատի անդամներն այս օրերին հանդիպումներ են ունենում քաղաքական ուժերի տարբեր ներկայացուցիչների հետ և փորձում են համագործակցության եզրեր գտնել առաջիկա միջոցառումները միասնական ջանքերով անցկացնելու համար: Իսկ հաջորդ միջոցառումը տեղի է ունենալու ուրբաթ՝ մարտի 23–ին, ժամը 18:30–ին, որի ժամանակ էլ կհայտարարվի հետագա քայլերի մասին:

«Ես հիմա լիազորված չեմ մանրամասներ ասել, բայց առաջիկա հրապարակային գործողությունների ժամանակ կհնչեն այլ մանրամասներ, ճակատի հետագա քայլերի մասին»,– ասաց Դ. Սանասարյանը:

Քաղաքական–հասարակական գործիչը Արամ Կարապետյանի այն տեսակետը, թե՝ եթե հնարավոր լինի 100 հազար մարդ դուրս բերել փողոց, ապա կարելի կլինի բավականին հարցեր լուծել, չմեկնաբանեց: Փոխարենը նշեց, որ ինքը ենթադրություններով չի զբաղվում:

«Մենք աշխատում ենք, որպեսզի ժողովուրդը դուրս գա փողոց: Ինչքան մարդ կլինի կամ չի լինի, դա այլ հարց է: Որևէ մեկը չի կարող երաշխավորել, թե քանի մարդ կմասնակցի միջոցառումներին: Հարկավոր է ստեղծել այն միջավայրը, որ միջոցառման մասնակիցների թիվը հազարների հասնի»,– ասաց Դ. Սանասարյանը: Նա նշեց, որ միշտ էլ փողոցային պայքարի հասարակական պահանջը կա, պարզապես հարկավոր է ճիշտ քաղաքական մարտավարություն ընտրել:

«Քաղաքացիների վիճակը օր օրի ավելի է ծանրանում: Եվ ինչպես կարող է պայքարելու պահանջարկ չլինել: Այս իշխանություններից շատերն են զզված: Խնդիրը միայն այն է, թե ինչպես ենք այդ համախմբումն ապահովելու, որպեսզի կարողանանք իշխանություններին հեռացնել»,– ասաց Դ. Սանասարյանը:

Նա նաև հավելեց, որ հասարակությունը կոնկրետ սպասելիքներ ունի իրենցից և անհամբեր սպասում է դրանց իրականացմանը: Հարցին, թե՝ դժգոհներն այլևս չեն սպասում, այլ արտագաղթում են երկրից, Դ. Սանասարյանն ասաց, որ ոչ բոլորն են նման քայլի դիմում:

«Այնպես չէ, որ բոլորն արտագաղթում են: Մարդիկ կան, որոնք նախընտրում են Հայաստանում մնալը: Մենք նաև պոտենցիալն ենք տեսնում, տեսնում ենք նաև այն մարդկանց, ովքեր պատրաստ են երկրում մնալ ու պայքարել: Իսկ թե ինչ կլինի առաջիկայում, ցույց կտա ժամանակը»,– ասաց Դ. Սանասարյանը:

Նշենք, որ «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող խմբի անդամներ են Կարապետ Ռուբինյանը, Պետրոս Մակեյանը, Սուսաննա Մուրադյանը, Ալբերտ Բաղդասարյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը և այլ նախկին ու ներկա քաղաքական ու հասարակական գործիչներ:



Արմինե Գրիգորյան
«Փաստ օրաթերթ»

loading...
ԱՄՆ դեսպանությունը Հայաստանում իրավիճակի խաղաղ հանգուցալուծումը տեսնում է բարեխիղճ քաղաքական երկխոսության մեջ Արամ Սարգսյանը Հայաստանում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը հրապարակում չի տեսնում Հայաստանի վաստակավոր արտիստները հրաժարվում են իրենց կոչումներից Վարչապետը հիշեցրել է դառը օրերի մասին, ինչից բոլորը եզրակացություն պետք է անեն. Կարեն Կարապետյանի ասուլիսը Հանրահավաքի մասնակիցները որոշեցին վերադառնալ իրենց գործողությունների նախկին ռազմավարությանը Ամերիկացիները նախագծել են ամենաարագընթաց ավտոմոբիլը կինոնկարահանումների համար ՄԻԵԴ-ն Ադրբեջանի վերաբերյալ նոր վճիռներ է հրապարակել Տարեսկզբից զբոսաշրջությունը կես միլիարդ դոլար Է բերել Վրաստանին Փորձագետ Ստեփան Գրիգորյանն ազատ է արձակվել Ոստիկանության Մաշտոցի բաժնից Ուղիղ միացում Երևանից Արցախի ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել շփման գծում հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումների մասին Հատուկ քննչական ծառայությունն ԱԺ նախագահին տեղեկացրել է պատգամավորների ձերբակալման մասին Չի կարելի փորձության ենթարկել Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը. ՀՀ նախագահի հայտարարությունը Ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստնությանը. Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել Ոստիկանությունը լիարժեք օգտագործելու է իրավաչափ պետական հարկադրանքի իր ողջ գործիքակազմը Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը մեղրամիսը կանցկացնեն Նամիբիայում ՄԻՊ-ը Ստեփան Գրիգորյանին անհապաղ ազատ արձակելու պահանջ է ներկայացրել Աղբամաններով և նստարաններով փակել են Սարյան-Պուշկին խաչմերուկը Ձերբակալվել են ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը Buick Էլեկտրաքրոսովերը առանց լրալիցքավորման կանցնի 600 կիլոմետր Փաշինյանը ճշգրիտ չի ներկայացրել ՀՀ նախագահի եւ իր միջեւ տեղի ունեցած խոսակցությունը. Արմեն Սարգսյանի օգնականը՝ News.am-ին Գերմանիան իսպառ վաճառել Է Մարքսի պատկերով զրո եվրո արժողությամբ թղթադրամների ամբողջ տպաքանակը Բռնցքամարտիկ Վախթանգ Հարությունյանն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ Եվրոպայի առաջնությունում
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan