Երևան, 16.Հուլիս.2018,
--
:
--
,
«Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ. կրթության փորձագետը՝ բարեփոխումների վերաբերյալ Գավառ քաղաքից 21 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է գրանցվել Բելառուսական անձնագրով հայն այցելել է Ադրբեջան ու հասել ծնողների տուն. Լապշինը հրապարակել է տեսանյութ Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ հարցաքննության կներկայանա հուլիսի 25-ից ոչ շուտ. Սողոմոնյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց Թե ինչպես Ֆիդել Կաստրոն փրկեց Ստաս Նամինին, իսկ Նամինը Կուբայի մասին ֆիլմ նկարահանեց

«Չումբոն» ու ԿԳՆ–ն. Ո՞րն է խնդիրը

Երկու օր է՝ քննարկման առիթ է դարձել «Չումբո նախաձեռնող խմբի» այն հայտարարությունը, թե ԿԳՆ նախարարի ու փոխնախարարի հետ հանդիպման արդյունքում որոշվել է, որ ՀՀ բոլոր հիմնական և ավագ դպրոցների, բուհերի և այլ կրթական հաստատությունների միջոցառումների կազմակերպումը, կրթամշակութային միջոցառումների զարգացումը, Վերջին զանգի տոնախմբությունների փոփոխված և ավելի միասնական ու հետաքրքիր կազմակերպումները վստահել «Չումբո նախաձեռնող խմբին»: ԿԳՆ–ն հերքեց ու ապատեղեկատվություն որակեց այս հայտարարությունը, թեև չհերքվեց հանդիպման փաստը: ԿԳՆ պարզաբանման մեջ նշվել է, որ հանդիպումը տեղի է ունեցել նախաձեռնության խնդրանքով, որի ժամանակ նախարարի կողմից գրավոր ծրագիր ներկայացնելու պահանջ է դրվել: Ի դեպ՝ «Չումբո»–ն մինչ այս չի կատարել ԿԳՆ–ի պահանջն ու համացանցից չի հեռացրել իրականությունն աղավաղող տեսանյութն ու հաղորդագրությունը:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ առհասարակ ԿԳՆ–ն ընդհանրապես չպետք է խառնվի աշակերտների ժամանցին, որովհետև դա ծնողի գործն է:

«Դպրոցն իր կրթական ֆունկցիան պետք է կատարի և վերջ: Թե դասերից հետո երեխան ուր կգնա, թող որոշի ծնողը և ոչ թե, օրինակ՝ «Չումբոն» կամ ԿԳՆ–ն: Դպրոցական միջոցառումների և Վերջին զանգի միասնական ֆորմատի մասին ևս խոսակցություն կար այդ տեսանյութերում: Սա անընդունելի է: Պատկերացնո՞ւմ եք՝ 21–րդ դարում միջոցառումները միասնական լինեն: Մեկը պետք է սցենա՞ր գրի, մենք զոմբի՞ ենք, թե ռոբոտ: Ինչու չենք թողնում, որ դպրոցների ուսուցիչներն ինքնուրույն ինչ–որ միջոցառում կազմակերպեն: Համաձայն եմ, կան շատ վատ միջոցառումներ, միգուցե մակարդակը բավարար չէ, բայց դրան զուգահեռ կան նաև շատ լավ միջոցառումներ: Բարձր մակարդակի միջոցառումներ շատ դպրոցներում եմ տեսել: Ինչու պետք է այդ մարդկանց զրկել ազատությունից և մոնոպոլացնել նշվածը»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց փորձագետը՝ ընդգծելով, որ ԿԳՆ–ն հենց սկզբից պետք է հրաժարվեր որևէ ֆորմատով բանակցել այդ նախաձեռնության հետ:

«Կազմակերպության անունն արդեն բավական է, որ որևէ բանակցություն տեղի չունենար: Երբ «Չումբո» և ԿԳՆ–ն բառերն իրար կողք կողքի ես դնում, ծիծաղելի բան է ստացվում»,–նկատեց Ս. Խաչատրյանը:

Նա նշեց, որ կան դպրոցներ, որտեղ գումարներ են հավաքում ու սցենար պատվիրում, բայց կան դպրոցներ, որտեղ ուսուցիչներն են այդ ամենը կազմակերպում. «Սա խնդիր է, որի դեպքում պետք է դպրոցի ղեկավարությունն ու ծնողներն իրար հետ համաձայնության գան և ինքնուրույն որոշեն: Չեմ կարծում, որ որևէ կազմակերպություն պետք է խառնվի այս խնդիրներին: Բացի այդ, «Չումբո»–ն միակը չէ, նման գործունեությամբ զբաղվող այլ կազմակերպություններ էլ կան: Իրենք ի՞նչ են անում. գնում են մանկական սրճարաններում միջոցառումներ են իրականացնում, ով ուզում՝ երեխային տանում է: Նաև պարի, կարատեի և արվեստի այլ ճյուղերի ուսուցման խմբակներ են բացում: Այսինքն՝ եթե ժամանցային նման ծրագրեր ես ուզում իրականացնել, պետք է ստեղծես քո կենտրոնն ու առաջարկես քո ծառայությունները: Իրենք ասում են, որ շատ գումար են ներդնում: Ավելի լավ՝ եթե շատ գումար ունեն, թող այդ ամենն անվճար իրականացնեն, որը հատկապես անապահով խավի համար շատ լավ կլինի: Բայց չպետք է պարտադրեն: Եվ չեմ հասկանում, թե այստեղ ինչ կապ ունի ԿԳՆ–ն: Սա ոչ թե որևէ առարկայի ուսուցման կամ դպրոցի հետ կապված ծրագիր է ենթադրում, այլ ժամանց է»:
Սերոբ Խաչատրյանի դիտարկմամբ՝ ամբողջ խնդիրը նման նախաձեռնությունների հետ պաշտոնական մակարդակով հարցեր քննարկելն է. «Ես չեմ ասում, որ «Չումբո»–ն պետք է փակել: Ինչ ուզում են՝ թող անեն: Ես ասում եմ՝ ինչու ե՞ք այդ մարդկանց հարթակ բերում ու պետական մակարդակով իրենց հետ հարցեր քննարկում: Խնդիրը սա է»:

Մեր զրուցակցի խոսքով՝ նախաձեռնությունը ոչ միայն չի հեռացրել «Facebook»–յան հրապարակումները, այլև երրորդ տեսանյութն է հրապարակել, որով, ըստ էության, պատասխան է տվել նախարարությանը. «Եթե ուշադիր նայենք, կհասկանանք, որ այդ տեսանյութով իրենք ուզում են ապացուցել ու ասել, թե «մենք արդեն իրար հետ համագործակցում ենք, իրար հետ գործ ենք արել, ինչո՞ւ եք հրաժարվում մեզանից»: Տեսանյութի մեջ իրենց տնօրեններ ու պաշտոնյաներ են շնորհակալություն հայտնում»:
Իսկ թե այս ամենին ինչ պետք է հետևի, Սերոբ Խաչատրյանը նշեց՝ ԿԳՆ–ն պետք է պահանջի, որ այդ հրապարակումներն իսկապես հեռացվեն. «Միգուցե նաև ինչ–որ իրավական լուծում պետք է տրվի, օրենքով պարտադրեն հերքել այդ ամենը»:


Աննա Բադալյան
«Փաստ օրաթերթ»

loading...
«Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ. կրթության փորձագետը՝ բարեփոխումների վերաբերյալ Սպանություն Գեղարքունիքում. երկու անձ ձերբակալվել է Գավառ քաղաքից 21 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է գրանցվել Բելառուսական անձնագրով հայն այցելել է Ադրբեջան ու հասել ծնողների տուն. Լապշինը հրապարակել է տեսանյութ Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ հարցաքննության կներկայանա հուլիսի 25-ից ոչ շուտ. Սողոմոնյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց Թե ինչպես Ֆիդել Կաստրոն փրկեց Ստաս Նամինին, իսկ Նամինը Կուբայի մասին ֆիլմ նկարահանեց Թուրքիայում գնացք է վթարվել. կան մեծ թվով զոհեր Ջորկաեֆը պատրաստ է լրջորեն աջակցել հայկական ֆուտբոլին. Փաշինյանը հանդիպել է ֆուտբոլիստի հետ Փաշինյանը ներկա է գտնվել «Ոսկե Ծիրան»-ի բացման արարողությանն ու հետևել «Լեգենդների խաղ»-ին Մեր ամենակարևոր նպատակն է արտագաղթի անիվը ոչ միայն կանգնեցնելը, այլև հետ պտտելը. Նիկոլ Փաշինյան Վարդավառին միացած Դարեն Արոնոֆսկին. մեկնարկեց 15-րդ «Ոսկե ծիրանը» Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ՊՆ կենտրոնական արխիվի պետը ԿԲ-ն վարչապետին է ներկայացրել իրականացված ուսումնասիրությունները տնտեսական աճի կանխատեսման և հարկային բարեփոխումների վերաբերյալ ՀՀ նախագահը մասնակցել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի Երիտասարդական ֆորումին Ադրբեջանը շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց Հայ ժողովուրդը կարիք ունի ուժեղ և ինքնիշխան պետության. ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար ՀՀ ռազմական տեսուչի տեղակալ Միքայել Արզումանյանը շտապ հրավիրվել է վարչապետի մոտ Նախիջևանում ՃՏՊ հետևանքով ադրբեջանցի զինծառայողներ են մահացել Ամենայն Հայոց կաթողիկոսն այցելել է Նախիջևանի սահմանի մարտական դիրքեր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan