Երևան, 25.Ապրիլ.2018,
--
:
--
,

Չի լսվում «Ազատ դեմոկրատների» ձայնը



Այն, որ «Ազատ դեմոկրատներն» այլևս այնքան էլ ազատ չեն, երևում է նրանց քայլերից: Կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը կա՛մ հյուրեր ունի և չի կարող պատասխանել լրագրողի հարցերին, կա՛մ զբաղված է, կա՛մ էլ, լավագույն դեպքում, իր նախընտրած լրատվամիջոցի հարցերին է պատասխանում՝ համարելով, որ դեմոկրատիա կառուցելու իրենց կուսակցական պարտականությունը կատարված է:
Որ «Ազատ դեմոկրատներն» անազատ խաղերի սիրահար են, պարզ էր դեռ 2012 թվականի խորհրդարանական, ապա նաև Դանիայում և Նորվեգիայում այս կուսակցության ներկայացուցիչ նշանակելով: Եվ պարզ է, որ հանուն տաքուկ աթոռների էր, այն ժամանակ ներկա դեսպանը լռում, հիմա էլ նույնն անում է կուսակցության առաջնորդը:

Այն, որ դեմոկրատական հեղափոխություն նրանք չեն կարողանա իրականացնել, պարզ էր ի սկզբանե՝ կուսակցության կազմավորման օրվանից: Բայց որ այսքան սնանկ կլինեն ու որևէ կերպ չեն խառնվի երկրում տեղի ունեցող իրադարձություններին, անկեղծ ասած, զարմանալի է:

Հասկանալի էլ չէ, թե նրանք որ դաշտում են իրենց պատկերացնում, բայց որ գաղափարախոսությունն ու կուսակցականների քայլերն իրար հետ որևէ կապ չունեն՝ միանշանակ է:

Այս օրերին, երբ այս կամ այն, քիչ թե շատ ակտիվ կուսակցությունները փորձում են առիթն օգտագործել ու որևէ կերպ հասարակության մոտ «ներկա» ստանալ, «Ազատ դեմոկրատները» կրկին բացակա են: Նրանք ո՛չ իշխանական կոչերին են արձագանքում, ո՛չ էլ ընդդիմադիրների: Եվ այդպես էլ պարզ չի դառնում, թե նրանց ուզածը բացի այս կամ այն երկրում տաքուկ աթոռի տիրելը, ուրիշ ինչը կարող է լինել:

Զանգ կախել՝ նրանք հաստատ չեն կարողանա, իսկ մեկ-երկու ցուցապաստառով այս կամ այն հավաքին մասնակցել, հավանաբար, ի վիճակի կլինեն: Մնում է սպասել ու տեսնել, թե «Հանուն Հայաստան պետության» ճակատի կամ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից հրավիրած հանրահավաքներին ներկա կլինեն արդյոք «Ազատ դեմոկրատների» առաջնորդները և հանուն դեմոկրատիայի հաղթանակի, որևէ բանաձև կառաջարկե՞ն, թե՝ ոչ:

Արմինե Գրիգորյան
«Փաստ օրաթերթ»

loading...
Կողմերը Մուն Չժե Ինի եւ Կիմ Չեն Ընի հանդիպման ընթացքը համաձայնեցրել են վայրկյան առ վայրկյան El Pais-ը ծավալուն հոդվածով անդրադարձել է Իսպանիայի արխիվներում Հայոց ցեղասպանության մասին վկայող փաստաթղթերին Փաշինյանի կոչը՝ ժողովրդին Մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին. Թրամփի ուղերձը Ցեղասպանության տարելիցին Մակրոնը հայտարարել Է Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի «առանձնահատուկ պատասխանատվության» մասին «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարում է Կարապետյան-Փաշինյան հանդիպման չեղարկման մասին․ Tert.am Լիվերպուլ-Ռոմա. ուղիղ Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի հենց Թուրքիայի խորհրդարանում. Փայլան «Մեծ յոթնյակը» հայտնել Է, թե երբ կօգնի վերականգնելու Սիրիան Փաշինյանը շարունակում է պնդել բանակցությունների սեփական օրակարգը Էրդողանն ապրիլի 24-ին հերթական ոչինչ չասող ուղերձն է հղել պոլսահայերին Չինաստանում առնվազն 18 մարդ Է մահացել բարում բռնկած հրդեհի պատճառով. Sina Նիկոլ Փաշինյանը պատախանում է միջազգային լրատվամիջոցների հարցերին Ջորջ Բուշ Ավագը հոսպիտալացվել Է Մոլեռանդները 20-րդ դարասկզբին չխնայեցին անգամ հայ մարզիկներին Մեդվեդեւը ԱԱԳ-ի մասին ժամանակավոր համաձայնագիր ստորագրեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ 5,1-5,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Թուրքիայում, կան տուժածներ 10 զոհ Տորոնտոյում. հետիոտներին վրաերթի ենթարկած վարորդը Ալեք Մինասյանն է Հայաստանը զոհից վերածվել է առաջնորդողի և ցեղասպանությունները խստորեն մերժելու ազդակ է հնչեցնում. Վարդան Արամյան Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հրավիրած երթը դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ԵԿՄ փոխնախագահ Նվեր Հովհաննիսյանին սպանել են Ճոյտի մարդիկ. էջմիածնի քաղաքապետարանի հայտարարությունը Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն անցկացրել է Անվտանգության խորհրդի նիստ Գուտերեշը հորդորել է ակտիվացնելու ջանքերը ԼՂ խնդրի խաղաղ բանակցային կարգավորման ուղղությամբ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan