Երևան, 19.Սեպտեմբեր.2018,
--
:
--
,
Վարչապետն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակել ՀՀ վարչապետն ԱՄՆ կմեկնի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելուց հետո Թրամփը և Բոլթոնը ոտնահարում են Միջազգային քրեական դատարանի իրավունքները Ինչի՞ց եք վախենում, երբ որ ափալ-թափալ նիստից մեկ օր շուտ՝ գիշերը, գործ եք հարուցում. Աշոտյան ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցը պարունակում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին տվյալներ. ՔԿ Իրադարձություններն անարյուն եղան, քանի որ իշխանությունները չգործադրեցին այն միջոցները, որոնք կարող էին գործադրել. Ռոբերտ Քոչարյան Նպատակը «փակելն» է բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել Մարտի 1-ին. Փաշինյանը հակադարձել է Քոչարյանի հայտարարությանը ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրության սղագրությունը Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը

ՌԴ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ մեծամասնությունը չի ընդունում արևմտյան քաղաքականությունը


Կիրակի օրը Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցան նախագահի ընտրություններ, որի ժամանակ գրանցված արդյունքները, ըստ քաղաքական վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցի, վերջին շրջանում այդ երկրի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների տրամաբանական շարունակությունն էին: «Փաստ»–ի հետ զրույցում նա նշեց, որ երկրի նորագույն պատմության ընթացքում նման բաձր մասնակցություն երբեք էլ չէր եղել:
«Երկրի հանդեպ իրականացվող ճնշումները միշտ հանգեցնում են համախմբման:

Փաստորեն, մարդիկ նախընտրեցին ռիսկի չդիմել և ընտրել գործող նախագահ Պուտինին, որպեսզի նա ևս մի ժամկետ մնա նույն պաշտոնում»,– ասաց վերլուծաբանը:
Կոմունիստների ձայները բավականին նվազել էին, և ձայների նման մեծ կորուստը քաղաքական վերլուծաբանը բացատրում է Կոմկուսի նոր օլիգարխ առաջնորդով: Ինչ վերաբերում է Ժիրինովսկու ղեկավարած կուսակցությանն, ապա նրա հավաքած ձայները ցույց են տալիս, որ մարդիկ հոգնել են այդ քաղաքական գործչից: Ինչ վերաբերում է Սոբչակին, ապա չնայած ընտրությունների արդյունքների համաձայն նա 4–րդ հորիզոնականում է, սակայն հավաքած 1,67 %–ով, այնուամենայնիվ, դեռ շատ ճանապարհ ունի անցնելու:

Ս. Շաքարյանցը Վ. Պուտինի հանդեպ ունեցած համակրանքի ակունքները հասկանալու համար խորհուրդ է տալիս տեսնել նաև, թե այլ գերտերություններում ընդհանրապես ինչ գործընթացներ են տեղի ունենում: Ինչպես օրինակ՝ Չինաստանում, որտեղ ոչ միայն կուսակցության առաջնորդը վերընտրվեց, այլև արդեն իսկ ընդունված փոփոխությունների համաձայն նա իրավունք «ստացավ» մինչև կյանքի վերջ Չինաստանի ղեկավարի պաշտոնում վերընտրվել:

«Եթե Ռուսաստանի ու Չինաստանի նման խոշոր երկրները նման քայլերի են դիմում, ապա սա նշանակում է, որ պատրաստվում են առճակատման: Պատմությունից հայտնի է, որ ինչ–որ պատմական իրադարձությունից առաջ մարդիկ սկսում են համախմբվել: Այս ամենի հանրագումարում, ամենակարևոր մեսիջն այն է, որ մարդկանց մեծամասնությունը ժխտում է արևմտյան լիբերալիստական տնտեսական քաղաքականությունը: Միևնույն ժամանակ մարդիկ նաև ցանկություն չունեն վերադառնալ նախկին՝ կոմունիստական արժեքներին: Եվ այդ է պատճառը, որ, որպես հայրենասեր կամ ցենտրիստական գաղափարախոսության կրող, նախընտրել են Վ. Պուտինին՝ չցանկանալով կրկնել ուկրաինական կամ այլ սցենարներ, ինչը հղի է արյունահեղությամբ»,– ասաց Ս. Շաքարյանցը:

Հիմա արդեն եկել է ժամանակը, որ Արևմուտքը մտածի, թե Ռուսաստան–Չինաստան չհայտարարված դաշինքի կամ առանձին–առանձին նման գերտերությունների հետ բախումն ինչի կարող է հանգեցնել: Եվ արդյո՞ք այս գերտերությունների հետ բախվելու դեպքում նրանց գոյությունը չի դրվի հարցականի տակ: Ու եթե հաշվի առնենք, որ գրեթե նույն քաղաքականությունն է վարում Իրանը, ապա այս ամենը խոսում է այն մասին, որ իրականում ծանրության կենտրոնը կարող է փոխվել դեպի Արևելք:

«Մենք կարող ենք ասել՝ վերջ արևմտյան ժողովրդավարական դրսևորումներին: Եվ այն, որ մենք տարիներ շարունակ ժողովրդավարություն ենք անվանել մի երևույթ, որն իրականում դիկտատուրային կարգեր է, դեռ մինչ օրս չենք գիտակցել: Պարզապես դիկտատուրաները տարբերվում են իրենց գաղափարախոսություններով: Այսինքն, երբ ինչ–որ երևույթ իրականացվում է որևէ համակարգի վրա ճնշում գործադրելով, ապա դա նույնպես դիկտատուրա է, պարզապես փաթեթավորված այլ ձևով: Եվ եթե այս դիտանկյունից ենք նայում աշխարհում ընթացող իրադարձություններին, ապա իմ կարծիքով միջուկային գերտերությունները խոշոր բախման են պատրաստվում: Եվ առաջին հերթին պետք է մտահոգված լինեն իրենց երկրների ներքին կայունության ապահովմամբ: Հակառակ դեպքում ամեն ինչ կարող է հանգեցնել երկրների կործանմանը»,– ասաց Ս. Շաքարյանցը:


Արմինե Գրիգորյան
«Փաստ օրաթերթ»

loading...
Վարչապետն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակել ՀՀ վարչապետն ԱՄՆ կմեկնի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելուց հետո Թրամփը և Բոլթոնը ոտնահարում են Միջազգային քրեական դատարանի իրավունքները Ինչի՞ց եք վախենում, երբ որ ափալ-թափալ նիստից մեկ օր շուտ՝ գիշերը, գործ եք հարուցում. Աշոտյան ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցը պարունակում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին տվյալներ. ՔԿ Իրադարձություններն անարյուն եղան, քանի որ իշխանությունները չգործադրեցին այն միջոցները, որոնք կարող էին գործադրել. Ռոբերտ Քոչարյան Նպատակը «փակելն» է բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել Մարտի 1-ին. Փաշինյանը հակադարձել է Քոչարյանի հայտարարությանը ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրության սղագրությունը Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը Բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր Հակառակորդի կողմից ցանկացած ոտնձգություն տեղում չեզոքացվում է. Դավիթ Տոնոյանն անդրադարձել է սահմանային իրավիճակին Արման Նավասարդյանը Լավրովի հայտարարությունը որակում է իրավիճակի մասին ոչ ճշգրիտ տեղեկացվածության հետևանք ՌԴ պաշտպանության փոխնախարարը հերքել է Հայաստանին զենքի մատակարարումը դադարեցնելու լուրերը Սիրիա է վերադարձել 574 հազար 960 ընտանիք Սյուզի Կենտիկյանը վերադառնում է մեծ բռնցքամարտ Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վահե Սարուխանյանը կարող է ներկայացնել Հայաստանը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan