Երևան, 19.Սեպտեմբեր.2018,
--
:
--
,
Վարչապետն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակել ՀՀ վարչապետն ԱՄՆ կմեկնի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելուց հետո Թրամփը և Բոլթոնը ոտնահարում են Միջազգային քրեական դատարանի իրավունքները Ինչի՞ց եք վախենում, երբ որ ափալ-թափալ նիստից մեկ օր շուտ՝ գիշերը, գործ եք հարուցում. Աշոտյան ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցը պարունակում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին տվյալներ. ՔԿ Իրադարձություններն անարյուն եղան, քանի որ իշխանությունները չգործադրեցին այն միջոցները, որոնք կարող էին գործադրել. Ռոբերտ Քոչարյան Նպատակը «փակելն» է բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել Մարտի 1-ին. Փաշինյանը հակադարձել է Քոչարյանի հայտարարությանը ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրության սղագրությունը Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը

Արման Մելիքյան. «Ադրբեջանական զորավարժությունները պետք է ընկալել որպես պատերազմի հնարավոր վերսկսման նախերգանք»

 

Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը դրական է գնահատում ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը կրճատելու է Ադրբեջանին զենքի վաճառքի ծավալները:

«Ինչ խոսք, գուցե ավելի ծանրակշիռ կհնչեր այդօրինակ հայտարարությունը, եթե բարձրաձայնվեր ՌԴ նախագահի կամ զինավաճառության ոլորտը համակարգող փոխվարչապետի կողմից, բայց անգամ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահի խոսքն այս համատեքստում քաղաքական հստակ լիցք է պարունակում»,- «Փաստ» օրաթերթի հետ զրույցում ընդգծեց պարոն Մելիքյանը` հուսալով, որ ամենամոտ ապագայում ռուսական կողմն առարկայական ու տեսանելի քայլեր կկատարի:

Մեր հարցին՝ ի՞նչն է ստիպել, որ ռուսական շրջանակներից նման հայտարարություն հնչի, Մելիքյանը պատասխանեց. «Հայ պաշտոնատարներն իրենց երկկողմ ու բազմակողմ հանդիպումների ընթացքում բազմիցս են բարձրաձայնել այդ խնդիրը: Առավել հավանական եմ համարում, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի խնդիրն արծարծվել է նաև պարոն Կոսաչովի երևանյան հանդիպումների ընթացքում, ինչը և խթան է հանդիսացել, որ վերջինս հանդես գա վերոհիշյալ հայտարարությամբ»:

Նախկին արտգործնախարարն անդրադարձավ նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանի ամերիկյան այցին: Ըստ նրա՝ Արցախի բարձրագույն պաշտոնյաների միջազգային այցերն ու հանդիպումներն օգտակար են հատկապես այն տեսանկյունից, որ հնարավորություն են ընձեռում արցախահայության շահերն ու նպատակները չմիջնորդավորված ներկայացնել օտար քաղաքական, հասարակական շրջանակներին ու մասնագիտորեն մեր տարածաշրջանով զբաղվող վերլուծաբաններին: «Այդուհանդերձ, քանի դեռ արցախյան իշխանական շրջանակները նոր քաղաքական նախաձեռնություններով հանդես գալու նպատակ չեն հետապնդում, իմաստ չունի այսօրինակ այցելություններից և տարաբնույթ հանդիպումներից լուրջ արդյունքներ ակնկալել»,-նշեց մեր զրուցակիցը:

Խոսելով ադրբեջանական զորավարժությունների վտանգների մասին՝ Մելիքյանն ընդգծեց. «Երբ մեր հանդեպ թշնամանք տածող Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում` դրանցում ներգրավելով իր զինված ուժերի համարյա հիսուն տոկոսը, ապա դա պետք է մեր կողմից ընկալվի որպես պատերազմի հնարավոր վերսկսման նախերգանք»: Նրա խոսքով՝ մենք պետք է պատրաստ լինենք հակառակորդի անակնկալ հարձակմանը և հակահարված տալուն:

«Եթե պաշտոնական Երևանն ավելի շրջահայաց ու հեռատես լինի բանակցային գործընթացի շրջանակներում կիրառվող իր մոտեցումներում, ապա հնարավոր է էապես նվազեցնել լարվածությունը նաև ճակատային գծի երկայնքով, բայց նման գործելակերպի մեր պատասխանատուները,թերևս, դեռ պատրաստ չեն»,-եզրափակեց Արման Մելիքյանը:

Լևոն Փանոսյան

 

loading...
Վարչապետն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակել ՀՀ վարչապետն ԱՄՆ կմեկնի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելուց հետո Թրամփը և Բոլթոնը ոտնահարում են Միջազգային քրեական դատարանի իրավունքները Ինչի՞ց եք վախենում, երբ որ ափալ-թափալ նիստից մեկ օր շուտ՝ գիշերը, գործ եք հարուցում. Աշոտյան ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցը պարունակում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին տվյալներ. ՔԿ Իրադարձություններն անարյուն եղան, քանի որ իշխանությունները չգործադրեցին այն միջոցները, որոնք կարող էին գործադրել. Ռոբերտ Քոչարյան Նպատակը «փակելն» է բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել Մարտի 1-ին. Փաշինյանը հակադարձել է Քոչարյանի հայտարարությանը ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրության սղագրությունը Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը Բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր Հակառակորդի կողմից ցանկացած ոտնձգություն տեղում չեզոքացվում է. Դավիթ Տոնոյանն անդրադարձել է սահմանային իրավիճակին Արման Նավասարդյանը Լավրովի հայտարարությունը որակում է իրավիճակի մասին ոչ ճշգրիտ տեղեկացվածության հետևանք ՌԴ պաշտպանության փոխնախարարը հերքել է Հայաստանին զենքի մատակարարումը դադարեցնելու լուրերը Սիրիա է վերադարձել 574 հազար 960 ընտանիք Սյուզի Կենտիկյանը վերադառնում է մեծ բռնցքամարտ Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վահե Սարուխանյանը կարող է ներկայացնել Հայաստանը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan