Երևան, 22.Հուլիս.2018,
--
:
--
,

Ես ձեր թշնամին չեմ, դուք իմ թշնամին չեք. արցախցի երեխաների պատասխանն իրենց ադրբեջանցի հասակակիցներին

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ուշագրավ տեսանյութ է պատրաստել, որով պատասխանել է օրերս սոցիալական ցանցերում  տարածված տեսանյութին, որում ակնհայտ երևում էր, թե ինչպես են ադրբեջանական դպրոցներից մեկում երեխաներին հայերի նկատմամբ ատելություն քարոզում և սովորեցնում, որ հայերը իրենց թշնամիներն են:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պատրաստած տեսանյութը ի ցույց է դնում, թե ինչպիսին է իրավիճակը  շփման գծի հակառակ կողմում:

Տեսանյութում արցախցի մանուկներին տալիս են նույն հարցը` «ովքե՞ր են ձեր թշնամիները», որին երեխաները տալիս են անմեղ պատասխաններ` մուլտֆիլմերի հերոսների անուններ: Երեխաներից մեկը իրեն թշնամի է համարում «Սարդ մարդուն», մյուսը՝ վիշապին, իսկ մանուկներից  մեկին դուր չի գալիս Մաշան, ով անընդհատ տանջում է արջուկին՝ «Մաշան և արջուկը» մուլտսերիալից: Մի խումբ երեխաներ էլ պատասխանում են, որ ընդհանրապես թշնամիներ չունեն:

Տեսանյութում Արցախի ՄԻՊ-ը ուշադրություն է սևեռել նաև ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական զինուժի վայրագություններին` մտահոգություն հնչեցնելով, որ Ադրբեջանի կողմից քարոզչական գործիք դարձած այդ երեխաներն իրենց մոտ առկա ատելությունն ինչպե՞ս պիտի վերացնեն:

Տեսանյութի վերջում արցախցի մանուկները դիմում են Ադրբեջանի իրենց հասակակիցներին հետևյալ խոսքերով՝ «դուք իմ թշնամին չեք», «ես ձեր թշնամին չեմ»:

loading...
Գերմանիայի կանցլերի գրասենյակը դեռևս չի մեկնաբանում Հայաստան Մերկելի հնարավոր այցի մասին տեղեկությունը Թուրքիայի քեմալական կուսակցության ազատազրկված պատգամավորը հացադուլ է սկսել Որակյալ կահույքի արտադրություն ու մատչելի գներ․սա «Ավելինո»-ն է Մուշավան թաղամասի հրդեհը մարվել է. դեպքի վայրում էր նաև ԱԻ նախարարը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նոր տնօրեն ունի Քաղցրավենիք, բուսական պահածոներ ու թանապուր. զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը Փաշինյանն օգտակար է համարում Տեր-Պետրոսյանի հետ զրույցը և չի բացառում մյուս նախագահների հետ հանդիպելու հնարավորությունը Ռուսաստանն ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը տարածաշրջանում. Փաշինյան Հայաստանի Հանրապետությունում արտոնյալ գործարարներ չեն լինի. Փաշինյան «Ադրբեջանցիները վախենում են ճշմարտությունից». սպառնալիքներ ստացող հայազգի բլոգերը տեսանյութ է հրապարակել Երևանից (տեսանյութ) 2021-ից ընդերքօգտագործողները բնապահպանական հարկ են վճարելու թափոնների տեղադրման կամ պահման համար «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել են մի շարք չարաշահումներ և խախտումներ Արարատ Միրզոյանն ԱՄՆ կոնգրեսականին հայտնել է Հայաստանում մինչև ապրիլ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին «Դարաշրջանն» ու «Դվին 2018»-ը մշակութային Հայաստանում Պետությունը մշակույթին պիտի խանգարի, չխանգարի, օգնի, անտեսի, վերահսկի. կարծիքներ հանդիպում-քննարկումից Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ. կրթության փորձագետը՝ բարեփոխումների վերաբերյալ Սպանություն Գեղարքունիքում. երկու անձ ձերբակալվել է Գավառ քաղաքից 21 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է գրանցվել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan