Երևան, 23.Ապրիլ.2018,
--
:
--
,
ԱՄՆ դեսպանությունը Հայաստանում իրավիճակի խաղաղ հանգուցալուծումը տեսնում է բարեխիղճ քաղաքական երկխոսության մեջ Արամ Սարգսյանը Հայաստանում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը հրապարակում չի տեսնում Հայաստանի վաստակավոր արտիստները հրաժարվում են իրենց կոչումներից Վարչապետը հիշեցրել է դառը օրերի մասին, ինչից բոլորը եզրակացություն պետք է անեն. Կարեն Կարապետյանի ասուլիսը Հանրահավաքի մասնակիցները որոշեցին վերադառնալ իրենց գործողությունների նախկին ռազմավարությանը Ամերիկացիները նախագծել են ամենաարագընթաց ավտոմոբիլը կինոնկարահանումների համար ՄԻԵԴ-ն Ադրբեջանի վերաբերյալ նոր վճիռներ է հրապարակել Տարեսկզբից զբոսաշրջությունը կես միլիարդ դոլար Է բերել Վրաստանին Փորձագետ Ստեփան Գրիգորյանն ազատ է արձակվել Ոստիկանության Մաշտոցի բաժնից

Աշխատանքից ազատված դասախոսները կդիմեն ՀՔԾ



Վերջին մի քանի ամիսների ընթացքում ուշադրության կենտրոնում հայտնված Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը համալսարանի երկու դասախոսներին աշխատանքից ազատելու հրաման է ստորագրել: Խոսքը բուհի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանի և ՇՊՀ «Սոցիալական գիտությունների և իրավունքի» ֆակուլտետի «Պատմության և փիլիսոփայության» ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար և ամբիոնի դոցենտ Հովհաննես Խորիկյանի մասին է: Հիշեցնենք, որ բուհի նշված աշխատակիցները տևական ժամանակ է, ինչ բարձրաձայնում են բուհում առկա խնդիրների մասին: Ավելի վաղ՝ Սահակ Մինասյանը Գիտխորհրդի արտահերթ նիստ էր հրավիրել և որոշում էր ընդունել էթիկայի հանձնաժողով ձևավորել: Ինչպես մեզ հետ զրույցում հայտնել էր Գ. Համբարյանը, Էթիկայի հանձնաժողովը 10 օրվա մեջ պետք է քններ ու եզրակացություն տար իրենց հրապարակային գործունեության մասին:

Անդրադառնալով աշխատանքից ազատելու մասին որոշմանը` Գ. Համբարյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ իրեն մեղադրում են «գույքի հափշտակման» և «պարտականությունները ոչ պատշաճ կատարելու» մեջ:

«Մինչդեռ մենք ինքներս ենք Ս. Մինասյանին մեղադրել բուհի ֆինանսական ռեսուրսները փոշիացնելու, գրադարանային ֆոնդի կեսից ավելին ոչնչացնելու մեջ ու նաև ապացույցներ ենք ներկայացրել: Հիմա նա այդ ամենը փորձում է մեր դեմ ուղղել: Ի դեպ՝ շատ հետաքրքիր էր, որ սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ՇՊՀ այցելեցին Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի պատգամավորները՝ պարոն Վարդան Բոստանջյանի գլխավորությամբ: Նա լրագրողներին հարցազրույց էր տվել ու հայտարարել, որ մեր կողմից բերված գրեթե բոլոր փաստարկներն ապացուցված են, և պարոն Մինասյանը կոպտորեն խախտել է բուհի կանոնադրությունն ու այլ անօրինություններ գործել: Ի դեպ՝ Ս. Մինասյանի յուրայինները բուհում տեղեկություններ են տարածում, որ այս ամենի հետևում ոչ թե Ս. Մինասյանն է, այլ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Բացի այդ, պարոն Մինասյանը նշել է, թե մեզ աշխատանքից ազատել է, այսպես կոչված, էթիկայի հանձնաժողովի որոշման հիման վրա»,–ասաց Գ. Համբարյանը՝ հավելելով, որ ի սկզբանե չեն վստահել էթիկայի հանձնաժողովի անդամներին:

«Նրանք պարոն Մինասյանի յուրայիններն են, և էթիկայի հանձնաժողովում որևէ արդար քննություն մենք չէինք ակնկալում: Առավել ևս՝ ինձ համար շատ զարմանալի էր, որ էթիկայի հանձնաժողովը քննելու էր իմ հրապարակային գործունեությունը: Իրենք և՛ ինձ, և՛ պարոն Խորիկյանին փորձում են մեղադրել բուհը վարկաբեկելու մեջ: Սա այն դեպքում, երբ բոլոր գրառումներն անելուց ու հարցազրույցները տալուց ապացույցներ ենք ներկայացրել: Հիմա, սակայն, պարզվեց, որ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն այսպիսին է. եթե բարձրաձայնում ես վերադասի անօրինականությունների, շատ դեպքերում նաև հանցագործությունների մասին, նման վերաբերմունքի ես արժանանում»,– նշեց մեր զրուցակիցը:

Նա նշեց, որ ԿԳՆ–ն լռում է ներկայացված բոլոր խնդիրների վերաբերյալ. «Լռում է նաև ՀՀ դատախազությունը և մեր հրապարակումների և հայտարարությունների հիման վրա քրեական գործեր չի հարուցում: Պարոն Մինասյանը բացահայտ ապացուցում է, որ ինքը շատ հզոր պաշտպանյալներ ունի»:

Իսկ հարցին, թե իրենց իրավունքները վերականգնելու ուղղությամբ ի՞նչ քայլեր են պատրաստվում իրականացնել դասախոսները, Գագիկ Համբարյանը հայտնեց, որ անպայման դիմելու են ՀՀ հատուկ քննչական ծառայություն. «Կդիմենք նաև դատարան: Ես նաև ակնկալում եմ, որ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները ևս իրենց խոսքը կասեն այս «բեսպրեդելության» և խուլիգանության կապակցությամբ: Մենք վեց ամիս է պայքարում ենք պարոն Մինասյանի բազմաթիվ անօրինականությունների, ապօրինությունների և հանցագործությունների դեմ և որևէ անգամ չենք թերացել մեր աշխատանքային պարտականությունների մեջ»:

Աննա Բադալյան

«Փաստ օրաթերթ»

loading...
ԱՄՆ դեսպանությունը Հայաստանում իրավիճակի խաղաղ հանգուցալուծումը տեսնում է բարեխիղճ քաղաքական երկխոսության մեջ Արամ Սարգսյանը Հայաստանում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը հրապարակում չի տեսնում Հայաստանի վաստակավոր արտիստները հրաժարվում են իրենց կոչումներից Վարչապետը հիշեցրել է դառը օրերի մասին, ինչից բոլորը եզրակացություն պետք է անեն. Կարեն Կարապետյանի ասուլիսը Հանրահավաքի մասնակիցները որոշեցին վերադառնալ իրենց գործողությունների նախկին ռազմավարությանը Ամերիկացիները նախագծել են ամենաարագընթաց ավտոմոբիլը կինոնկարահանումների համար ՄԻԵԴ-ն Ադրբեջանի վերաբերյալ նոր վճիռներ է հրապարակել Տարեսկզբից զբոսաշրջությունը կես միլիարդ դոլար Է բերել Վրաստանին Փորձագետ Ստեփան Գրիգորյանն ազատ է արձակվել Ոստիկանության Մաշտոցի բաժնից Ուղիղ միացում Երևանից Արցախի ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել շփման գծում հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումների մասին Հատուկ քննչական ծառայությունն ԱԺ նախագահին տեղեկացրել է պատգամավորների ձերբակալման մասին Չի կարելի փորձության ենթարկել Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը. ՀՀ նախագահի հայտարարությունը Ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստնությանը. Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել Ոստիկանությունը լիարժեք օգտագործելու է իրավաչափ պետական հարկադրանքի իր ողջ գործիքակազմը Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը մեղրամիսը կանցկացնեն Նամիբիայում ՄԻՊ-ը Ստեփան Գրիգորյանին անհապաղ ազատ արձակելու պահանջ է ներկայացրել Աղբամաններով և նստարաններով փակել են Սարյան-Պուշկին խաչմերուկը Ձերբակալվել են ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը Buick Էլեկտրաքրոսովերը առանց լրալիցքավորման կանցնի 600 կիլոմետր Փաշինյանը ճշգրիտ չի ներկայացրել ՀՀ նախագահի եւ իր միջեւ տեղի ունեցած խոսակցությունը. Արմեն Սարգսյանի օգնականը՝ News.am-ին Գերմանիան իսպառ վաճառել Է Մարքսի պատկերով զրո եվրո արժողությամբ թղթադրամների ամբողջ տպաքանակը Բռնցքամարտիկ Վախթանգ Հարությունյանն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ Եվրոպայի առաջնությունում
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan