Երևան, 22.Հուլիս.2018,
--
:
--
,

Դանիել Իոննիսյան. «Ընտրական օրենսգրքի փոփոխությունները դեկորատիվ են»

Ազգային ժողովի Պետական–իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում երեկ քննարկվեց «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որը դրական եզրակացություն ստացավ:

Նախագիծը ներկայացվել էր նախորդ տարվա հոկտեմբերին, որտեղ մասնավորապես առաջարկվում է արգելել նախընտրական քարոզչության նպատակով օգտագործել ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցները, տարածքները, տրանսպորտային և կապի միջոցները, նյութական ու մարդկային ռեսուրսները: Արգելվում է դրանք օգտագործել հանրային ծառայողներին (բացառությամբ ԱԺ պատգամավորների), պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս: Հիշյալ գործողությունների կատարումն արգելվել է նաև պետական հիմնարկների կամ կազմակերպությունների, համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, կանոնադրական կապիտալում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների 20 և ավելի տոկոս մասնակցությամբ կազմակերպությունների աշխատակիցներին՝ իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս: Արգելվել է նաև դատավորներին, դատախազներին, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության ծառայողներին, ոստիկանությունում, ազգային անվտանգության, քրեակատարողական, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություններում ծառայողներին, զինծառայողներին և ընտրական հանձնաժողովների անդամներին:

Նախագծում կարևորվում է հատկապես այն, որ ուսուցչիներին ու բուժաշխատողներին կարգելվի քարոզչություն իրականացնել ի պաշտոնե: Առաջարկվում է նաև քրեական պատասխանատվության ենթարկել ընտրակաշառքի միջնորդության համար: Այս դեպքում սահմանվում է 1–5 տարվա ազատազրկում։ Իսկ վարչական ռեսուրսի օգտագործման համար կսահմանվի 3–ից մինչև 5 տարվա ազատազրկում:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոննիսյանի խոսքով, իհարկե, լավ է, որ օրենսդրական փոփոխությունները ընդգրկվել են նախագծում:

«Այդ փոփոխությունների անհրաժեշտությունն, իհարկե, կար: Բայց քանի դեռ իրավապահ մարմինները չեն գործում, այդ փոփոխություններն, ըստ էության, դեկորատիվ են: Տեսեք, ընտրակաշառքը միշտ էլ քրեական հանցագործություն է եղել: Այստեղ երբեք տարակարծություն չի եղել, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքում ընտրակաշառքի մասին դրույթ կա: Բայց եղե՞լ է մի դեպք, որ Հայաստանի որևիցե իրավապահ մարմին ինքն իրենով գնա ու ֆիքսի ընտրակաշառքի դեպքը, չի եղել: Եղել են դեպքեր, որ քաղհասարակությունը կամ լրագրողները ֆիքսել են, ոստիկանությունը, սակայն, գործը գեղեցիկ կոծկել, կամ, լավագույն դեպքում, վարչական պատասխանատվության է ենթարկել: Լավ, ենթադրենք արգելեցին վարչական ռեսուրսի օգտագործումը, մասամբ դարձրեցին քրեական, մասամբ էլ՝ վարչական իրավախախտում, բայց որքանո՞վ կգործի առանց անկախ իրավապահ համակարգի: Բոլորս էլ հասկանում ենք, որ համարյա չի գործի: Ուղղակի տարբերութոյւնն այն կլինի, որ երբ մենք բացահայտենք այդ դեպքերը, արդեն ավելի լուրջ հետևանքների կսպասենք»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց նա:
Դանիել Իոննիսյանի խոսքով՝ օրենքի խստությունն արդեն իսկ կա, բայց խնդիրն այլ է:

«Ամբողջ խնդիրն իմպլեմենտացիայի մեջ է: Այսինքն՝ խնդիրն այն է, որ այդ դրույթներն իսկապես պետք է գործեն: Իրավապահ համակարգը պետք է իրապես գործի, և ոչ թե այս ամենը մնա թղթի վրա: Ըստ էության, հիմնական թերությունը, որը մնացել է ՀՀ ընտրական օրենսգրքում, ընտրակարգն է: Բայց մնացած մասով թերություններն իմպլեմենտացիայի մեջ են: Երբ Հայաստանի հանրապետական կուսակցությունը չարաշահում է վարչական ռեսուրսը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որևիցե սանկցիա չի կիրառում կուսակցության դեմ, թեև Ընտրական օրենսգրքով դա նախատեսված է, այս պարագայում ի՞նչ տարբերություն, թե ինչ է գրված Ընտրական օրենսգրքում»,–եզրափակեց մեր զրուցակիցը:

 

Աննա Բադալյան

«Փաստ օրաթերթ»

loading...
Գերմանիայի կանցլերի գրասենյակը դեռևս չի մեկնաբանում Հայաստան Մերկելի հնարավոր այցի մասին տեղեկությունը Թուրքիայի քեմալական կուսակցության ազատազրկված պատգամավորը հացադուլ է սկսել Որակյալ կահույքի արտադրություն ու մատչելի գներ․սա «Ավելինո»-ն է Մուշավան թաղամասի հրդեհը մարվել է. դեպքի վայրում էր նաև ԱԻ նախարարը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նոր տնօրեն ունի Քաղցրավենիք, բուսական պահածոներ ու թանապուր. զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը Փաշինյանն օգտակար է համարում Տեր-Պետրոսյանի հետ զրույցը և չի բացառում մյուս նախագահների հետ հանդիպելու հնարավորությունը Ռուսաստանն ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը տարածաշրջանում. Փաշինյան Հայաստանի Հանրապետությունում արտոնյալ գործարարներ չեն լինի. Փաշինյան «Ադրբեջանցիները վախենում են ճշմարտությունից». սպառնալիքներ ստացող հայազգի բլոգերը տեսանյութ է հրապարակել Երևանից (տեսանյութ) 2021-ից ընդերքօգտագործողները բնապահպանական հարկ են վճարելու թափոնների տեղադրման կամ պահման համար «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել են մի շարք չարաշահումներ և խախտումներ Արարատ Միրզոյանն ԱՄՆ կոնգրեսականին հայտնել է Հայաստանում մինչև ապրիլ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին «Դարաշրջանն» ու «Դվին 2018»-ը մշակութային Հայաստանում Պետությունը մշակույթին պիտի խանգարի, չխանգարի, օգնի, անտեսի, վերահսկի. կարծիքներ հանդիպում-քննարկումից Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ. կրթության փորձագետը՝ բարեփոխումների վերաբերյալ Սպանություն Գեղարքունիքում. երկու անձ ձերբակալվել է Գավառ քաղաքից 21 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է գրանցվել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan