Երևան, 21.Նոյեմբեր.2018,
--
:
--
,
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը

Ռուբեն Գրիգորյան. «Հայաստանը ուղեղների շտեմարան է»

ՌԴ-ում վաղուց արդեն ճանաչված գործարար եւ բարերար, Հայաստանի սահմաններից դուրս ամենամեծ հայկական ինտերակտիվ թանգարանի նախաձեռնող Ռուբեն Գրիգորյանի մասին շատ է գրվել:

Գրիգորյանը, ով արդեն 30 տարուց ավելի Մոսկվայում է, երբեք չի խզել կապը հայրենիքի հետ: Նա Հայկական պետական մանկավարժական համալսարանում տարիներ շարունակ տարբեր թեմաներով դասախոսություններ է կարդում, այս տարի նույնպես շարունակել է ավանդույթը եւ հերթական դասախոսության թեմաները, ի թիվս Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարվա կարեւորագույն հարցերի` «Մոսկվայի հայկական թանգարանը եւ ազգի մշակույթը», «Ինչպես եմ տեսնում շրջակա աշխարհը», սերտ առնչություն է ունեցել նաեւ հայապահպանությանը, արտագաղթին եւ Հայաստանից «ուղեղների արտահոսք»-ը կանխելու խիստ կարեւոր ու ցավոտ խնդրին: Այս հարցերի շուրջ էլ զրուցակիցս արտահայտեց իր դիտարկումները, որոնց մեջ տագնապ եւ մտահոգություն կար Հայաստանի վաղվա օրվա նկատմամբ:

- Արտագաղթի պատճառները խիստ խորքային, առանձնահատուկ եւ անհատական են, մանրամասն վերլուծության կարոտ, բայց այդ վերլուծությունները ոչ թե պետք է անել «ոտքի վրա», այլ լրջագույն քննարկման առարկա դարձնել,- նշեց Ռուբեն Գրիգորյանը:- Ամեն անգամ Հայաստան գնալիս ես տեսնում եմ, թե ինչպես է ծառացած այդ խնդիրը, որի լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու ճանապարհին հապաղելն անթույլատրելի է: Ավելին, վերջին տարիներին մեր ժողովրդին խիստ անհանգստացնող այդ ցավոտ խնդրի՝մեծ չափերի հասնող արտագաղթի անմիջական հետեւանքը ավելի կործանարար է երկրի համար «ուղեղների արտահոսքը»...

Զրուցակցիս անհանգստությունը կիսելով նշեմ, որ այդ առնչությամբ մամուլում պարբերաբար մտահոգիչ թվեր են վկայակոչվում: Ըստ էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկի տվյալների, վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանից հեռացել են տասնյակ հազարավոր մարդիկ, որոնց մեջ՝երիտասարդ, խոստումնալից կադրեր, տաղանդավոր եւ շնորհաշատ մասնագետներ...

- Արտագաղթի վերաբերյալ օգտագործելով «առանձնահատուկ» եւ «անհատական» բնորոշումները, նաեւ որպեսզի «թացը չորի հետ» չխառնվի, ես նկատի ունեմ հետեւյալը,- խոսքը շարունակելով պարզաբանում է Ռուբեն Գրիգորյանը:- Օրինակ, Ռուսաստանում եւ մոսկովյան իրականության մեջ արդեն ինքնահաստատված ու շրջապատում ճանաչում ձեռք բերած մարդիկ, որոնցից մեկը, թող անհամեստություն չհամարվի՝Ձեր խոնարհ ծառան, փաստորեն, ժամանակին նույնպես արտագաղթել ենք Հայաստանից, բայց չգիտես ինչու ոմանք խուսափում են այդ բնորոշումից եւ անմիջապես վկայակոչում են հետեւյալ արդարացումը. «Մենք այստեղ ենք եկել 90-ականների ծանր ու դժվարին տարիներին, ծայրահեղ պայմաններից ելնելով, երբ հայրենիքում բառացիորեն ապրուստի միջոց չկար: Իսկ Ռուսաստան գալով եւ գրեթե զրոյից սկսելով՝կայուն ապրուստի տեր ենք դարձել եւ երբեք չենք խզել կապը Հայաստանի հետ, չենք այրել կամուրջները, ընդհակառակը՝այսօր մենք ենք ձեռք մեկնում հայրենիքին ինչով կարողանում ենք, նաեւ ուղիներ ենք փնտրում Հայաստանը շենացնելու, եւ ինչու չէ՝արտագաղթն ու «ուղեղների արտահոսք»-ը կանխելու ուղղությամբ...»: - Մենք պետք է գիտակցենք մեկ բան՝90-ականները այլեւս պատմություն են մեզ համար, այսօր այլ են ժամանակները, եւ պետք է միմիայն առաջ նայենք եւ հենց այսօրվա իրավիճակից ելնելով էլ դիտարկենք ե՛ւ արտագաղթը, ե՛ւ ուղեղների արտահոսքը...

Այս առնչությամբ Ռուբեն Գրիգորյանը նաեւ կոնկրետ ուղիներ է մատնանշում եւ մեխանիզմներ է առաջարկում. «Մենք բոլորս պետք է մշտապես հիշենք, որ Հայաստանը բացառիկ երկիր է, որը ժառանգել է հնագույն հարուստ եւ վառ մշակույթ, եւ որը կարող է իր վրա հենվելու ունակ ազգին տալ աճի ու զարգացման անհավանական ներուժ եւ պարզապես երջանիկ դարձնել մարդկանց: Մենք բոլորս պետք է շատ մեծ պատասխանատվություն զգանք այդ մշակույթի պահպանման եւ զարգացման համար մեր սերունդների, ամբողջ աշխարհի առջեւ: Մենք պետք է պահպանենք մեր երկիրը, քանի որ առանց նրա մենք դատապարտված ենք: Մեզանից յուրաքանչյուրը ամեն օր պետք է մտածի այն մասին, թե այսօր ինչ քայլ է կատարել այդ ուղղությամբ: Իսկ արտագաղթն ու «ուղեղների արտահոսք»-ը կանխելու համար անհրաժեշտ է համակարգված մոտեցում, որակյալ կադրերի պահպանումը պետության քաղաքականության հիմքը պետք է լինի: Պետությունը պետք է համակարգված քաղաքականություն վարի մասնագետներ պատրաստելու եւ նրանց աշխատանքով ապահովելու հարցում: Ամենից հաճախ որպես երեք հիմնական պատճառներ մատնանշվում են մարդկանց տնտեսական վատ վիճակը, պետական կառավարման անկատարությունը եւ, որպես հետեւանք, կոռուպցիան, անօրինությունն ու տնտեսական ազատությունների սահմանափակումը, ինչպես նաեւ անձնական զարգացման համար հեռանկարների անբավարարությունը: Պետք է խոստովանել, որ ամեն ինչ միայն ներքին տնտեսական կամ քաղաքական պատճառներով բացատրելն այնքան էլ ճիշտ չէ: Հաճախ Հայաստանից մեկնողները նոր վայրում ավելի վատ են ապրում, քան Հայաստանում: Ինչ վերաբերում է քաղաքական պատճառներին, ապա Ռուսաստանը, ուր ուղղված է միգրանտների հիմնական հոսքը, քաղաքական ազատությունների, արդարության, կոռուպցիայի եւ օրենքի գերակայության իմաստով ոչ մի առավելություն չունի: Այո, Հայաստանը «ուղեղների շտեմարան» է, բոլորս, մեր հնարավորությունների սահմաններում, պետք է աչքի լույսի պես պահպանենք ու գուրգուրենք այդ մեծ հարստությունը»:

Մեր ծանոթությունը կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից 2 օր առաջ` Մոսկվայում այդ օրը հարյուրավոր մարդկանց զարմանքն ու հիացմունքը հարուցած աննախադեպ` Հայաստանի սահմաններից դուրս ամենամեծ Հայկական ինտերակտիվ թանգարանի բացման արարողության ժամանակ: Ռուսական եւ արտասահմանյան լրատվամիջոցների մեծ գնահատանքին արժանացած թանգարանի նախաձեռնողն ու հիմնադիրը Ռուբեն Գրիգորյանն էր, ով ամենայն հարգանքի եւ մեծարանքի արժանի այդ գաղափարը կյանքի է կոչել հայի պրպտող ու աշխատասեր գենին հատուկ մտքի աներեւակայելի թռիչքով:

Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու տարածքում տեղակայված թանգարանի ընդհանուր մակերեսը ավելի քան 2000 քառակուսի մետր է: Այստեղ օգտագործվել են ժամանակակից ինտերակտիվ տեխնոլոգիաները, ցուցանմուշները ներկայացված են «3D կինոթատրոն, «Հայերի կենցաղը», «Դիմանկարներ», «Ինտերակտիվ գիրք», «Հայկական երաժշտության գրադարան», «Հուշահամալիր», «Դանթեական» եւ «Վիրտուալ երկրագունդ» թեմատիկ դահլիճներում, իսկ 5 սրահներում` ազգային տարազներ, կենցաղային իրեր եւ պատմություններ՝Հայոց ցեղասպանության մասին: Նաեւ` սպանված եւ կտտանքների ենթարկված մարդկանց անուններ:

«Թանգարանի ստեղծման գլխավոր գաղափարն է կանխարգելել ցեղասպանություններն ապագայում, տեղեկացնել այցելուներին, որ Հայաստանն ամենահին պետություններից է, իսկ հայերը մարդկության զարգացման ուղու կերտողներից են եղել, եւ նրանց ոչնչացնելու փորձը նման է ամբողջ մարդկության մշակույթի մի մասի ոչնչացմանը: 100 տարի այդ ողբերգական իրադարձությունները անցնում են սերնդեսերունդ: Այդ զգացմունքներն անցել են հորիցս ինձ: Ես հիմա տեսնում եմ, որ ինձնից անցել են որդուս: Սպանված անմեղ ցեղակիցների հանդեպ ցավի եւ կարեկցանքի զգացմունքը արդեն մեկ հարյուրամյակ փոխանցվում է սերնդից սերունդ՝դառնալով խրոնիկական հիվանդություն, եւ այդ հիվանդությունից բուժվելու միակ միջոցը ցավի ու կարեկցանքի զգացմունքի փոխարինումն է ավելի զորեղ զգացմունքներով կյանքի կոչելով եւ իրականություն դարձնելով՝ուժեղ տնտեսություն, գիտություն, մշակույթ, սպորտ, զինված ուժեր, հզոր պետություն եւ գիտակից ժողովուրդ... Հենց այս պատճառով յուրաքանչյուր հայի համար ժողովրդի եւ պետության շահերը պետք է գերակայեն անձնական շահերից. ահա այս խոսքերը մեծ տառաչափով փակցված են մեր թանգարանում, եւ կարծում եմ, որ ավելի հրատապ բան հիմա հայերի ու Հայաստանի համար չկա, որովհետեւ Հայաստանը ներկայումս նորից կանգնել է ոչ անվտանգ մի եզրագծի առջեւ, որը շուտափույթ հաղթահարել է պետք: Իսկ դա, ես համոզված եմ, մենք կարող ենք անել: Աստված պահի մեր երկիրը»,- իր խոսքում ասել է թանգարանի նախաձեռնող եւ ստեղծող Ռուբեն Գրիգորյանը:

- Մինչեւ Մոսկվայում հիմնովին հաստատվելս 4 տարի Գերմանիայում էի, ինժեներ էի աշխատում,- ասում է Ռուբեն Գրիգորյանը: Հետո Մոսկվայում պրոֆտեխուսումնարանի տնօրեն էի, մեծ ուսումնարան էր՝800 սովորող ուներ: Այնուհետ անցա բիզնեսին: Սկզբում առեւտուր, ռեստորաններ, ինչպես ամենուր էր այն ժամանակ, հետո ժամանակի հետ որոշեցի զբաղվել անշարժ գույքի զարգացմամբ: Այդպես ստեղծվեց «Ռուցոգ ինվեստ» հոլդինգը, որն այսօր մեծ համբավ եւ ճանաչում ունի ոչ միայն Ռուսաստանում: Կառուցել՝նշանակում է ստեղծագործել, արարել, կյանքի կոչել գեղեցկությունը, լավ գաղափարը: Բիզնեսում մեծ փող է աշխատում նա, ով ընդհանրապես փողի մասին չի մտածում: Ով շատ է ուզում գործ անել` նաեւ փող կունենա: Այնպես որ` սկզբում գործ, հետո փող: Գործն է առաջնային: Ես պիտի հաճույք ստանամ իմ արած գործից:

- Մեր առաջին շենքը իր տեսակի մեջ այն ժամանակվա Ռուսաստանում եզակի էր: Սովետական իշխանության փլուզումից հետո «Օլիմպիկ պլազան» սկսել ենք կառուցել 1996 թվականին: Այն գտնվում է Մոսկվայի կենտրոնում, բաղկացած է գրասենյակային ու բնակելի հատվածներից: Առայսօր կառուցում ենք միայն Մոսկվայի կենտրոնում, քաղաքի պատմական դիմագծին ներդաշնակ, բայցեւ ժամանակակից շինություններ տեխնիկական բարդագույն լուծումներով: Մեր նպատակն է ոչ միայն չխաթարել, այլեւ գեղեցկացնել քաղաքի դեմքը: Ընկերության առանձնահատկությունն այն է, որ ոչ միայն ճարտարապետական գաղափարներ է տալիս ու շինարարություն իրականացնում, այլ նաեւ ֆինանսավորում է շինարարությունը եւ իրացնում ու շահագործման է հանձնում նորակառույցները:

2013 թ. աշնանը Մոսկվայի կենտրոնում մեծ հանդիսավորությամբ օծվեց Սուրբ Պայծառակերպության հայկական եկեղեցին եւ նրա զանգերի ախորժելի ղողանջները ապրելու եւ արարելու նոր լիցքեր հաղորդեցին ճակատագրի կամոք Մայր հայրենիքից հեռու ապրող հայորդիներին: Ռուբեն Գրիգորյանը մոսկվաբնակ այն բարերարներից է, ում աջակցությունը եկեղեցու շինարարարական աշխատանքներին առանցքային է եղել: Նրա ղեկավարած «Ռուցոգ Ինվեստ» ընկերությունը եկեղեցու կառուցման աշխատանքները ստանձնել է 2006 թվականից, եղել է տեխնիկական պատվիրատուն, կատարել է նախագծային բոլոր աշխատանքները:

 

- Այն ազգային ճարտարապետական կանոններին հավատարիմ եզակի եւ հպարտության արժանի կառույց է,- ասում է Ռուբեն Գրիգորյանը: Ես հպարտ եմ, որ գործուն մասնակցություն եմ ունեցել եկեղեցու կառուցման ամբողջ ընթացքին: Մենք բուն շինարարությունն ենք իրականացրել:

Ռուբեն Գրիգորյանի հայանպաստ բազմաթիվ գործերի մեջ առանձնանում են այն ձեռնարկումները, որ նա սրտի կանչով գործադրում է Մայր հայրենիքին աջակից լինելու հարցում:

- Վերակառուցել եմ Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում հին բազիլիկ եկեղեցին՝ Սուրբ Գեւորգը, ուր հայրս է մկրտվել: Շատ գեղեցիկ է ստացվել, քանի որ վերակառուցելով՝պահպանել ենք պատմական շունչը, նույնիսկ հին պատերը: Կարողացել ենք պահպանել այն հատվածները, որոնք հարազատ էին մարդկանց՝հորս, գյուղի մյուս բնակիչներին:

Երեւանի Սուրեն Սպանդարյանի անունը կրող դպրոցը տվել է հազարավոր շրջանավարտներ, որոնք իրենց արժանի տեղն են գրավել գիտության, արվեստի, քաղաքաշինության, հասարակական-քաղաքական ոլորտներում: Այդ դպրոցի շրջանավարտ է նաեւ Ռուբեն Գրիգորյանը, ով տարիներ շարունակ սրտի կանչով օգնում եւ աջակցում է հարազատ կրթօջախին թե հիմնանորոգման եւ թե դպրոցական գույք ձեռք բերելու հարցերով:

Հայրենի եզերքի կարոտը սրտում եւ նրա հիմնախնդիրներին ականջալուր` Ռուբեն Գրիգորյանը կարկտաբեր ամպեր ցրող կայանքներ է նվիրել Արմավիրի մարզին: Մեծ հայրենասերի եւ բարեգործի միջոցներով Արցախում բնակելի տներ են կառուցվում զինվորականների համար:

Ցավոք, վերջին շրջանում խոսակցությունները ոչ թե հերթական բարեգործությունների մասին են, այլ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի և գործարար Ռուբեն Գևորգյանի միջև ծագած վեճի: Պարզվում է՝ Արա Աբրահամյանը փորձում է համատեղ ընկերություններից մեկի ողջ բաժնեմասին տիրանալ: Փոխանակ համախմբեն հայերի ողջ ներուժը, հանուն անձնական շահի սեպ են խրում այդ համախմբման գործում, իսկ Ռուսաստանի հայերի միության նպատակը պետք է լինի համախմբումը, ոչ թե անձնական շահի հետապնդումը:

Գևորգ Ստեփանյան

loading...
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan