Երևան, 24.Հունիս.2018,
--
:
--
,
Ցիկլոնի հետևանքով անապատում հազարավոր լճեր են հայտնվել ԵՀ-ն պատրաստ Է օգնել ԵՄ-ի երկրներին Հունաստանի եւ Իտալիայի տարածքից փախստականների ընդունելու համար Մեսին Մունդիալից հետո կարող է հեռանալ Արգենտինայի հավաքականից Hyundai Motor-ը եւ Audi-ն համագործակցության համաձայնագիր են ստորագրել Ներկայացվել են Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման պահանջները Արգենտինացի ֆուտբոլիստները պահանջում են մարզչի հեռացումը մինչև Նիգերիայի հետ խաղը Մեղադրանք է առաջադրվել «օրենքով գող» համարվող Ալեքսանդր Մակարյանին խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար Երևանի Ոսկու շուկայի աշխատակիցները բողոքում են վարձավճարների բարձրացման դեմ. տնօրենն էլ պարզաբանում է՝ ծախսերն են շատացել Հայաստանը ստանձնել է ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի նախագահությունը

Նախագահը պետք է ճիշտ օրինակ լինի քաղաքացիների համար. Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ՀՀ չորրորդ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը մարտի 12-ին Նյու Յորքում Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական գրասենյակում հանդիպել է հայ համայնքի երիտասարդ մասնագետների հետ:

Իր ելույթում Արմեն Սարգսյանը նշել է, որ պատերազմի, ֆինանսական անհաջողությունների և սոցիալական դժվարությունների ժամանակաշրջանից հետո Հայաստանը պատրաստ է հասնել «փոքր հանրապետություն, բայց գլոբալ ազգ» երազանքին:

Անդրադառնալով սփյուռքի ներգրավվածությանը հայրենիքում տեղի ունեցող գործընթացներին՝ Սարգսյանն ասել է. «Դուք պետք է պահեք անձնագիրը ձեր հոգում և հավատաք, որ այդ երկրի քաղաքացին եք: Դուք պետք է հավատաք, որ հայաստանցի եք և Հայաստանը պետք է հավատա, որ դուք հայ եք: Հայաստանը պետք է լինի ձեր հայրենիքը և պետք է հոգ տանի ձեր մասին»:

Նա կարևորել է արցախյան պատերազմում տոնած հաղթանակը՝ նշելով, որ հարյուրավոր տարիներ անց հայերը ցույց տվեցին, որ կարող են լինել հաղթանակող:

Սարգսյանը նշել է, որ Հայաստանը յուրօրինակ երկիր է, ով համագործակցում է թե ԵԱՏՄ, թե ԵՄ հետ: «Մենք միակ երկիրն ենք, որը լավ հարաբերություններ ունի թե Եվրամիության, թե Եվրասիայի հետ: Սա ֆանտաստիկ հնարավորություն է: Մենք պետք է խելացի գտնվենք օգտվելու այդ հնարավորությունից»,- ասել է ՀՀ նորընտիր նախագահը՝ հավելելով, որ «Հայաստանը պետք է ընկերներ ունենա ամենուր»:

Նա կարևորել է Հայաստանում տարբեր ոլորտներում կոռուպցիայի դեմ պայքարելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ դա ոչ միայն կառավարման կամ օրենքներ ընդունելու հարց է, այլ պատասխանատու քաղաքացիներ զարգացնելու անհրաժեշտություն: «Դա է առաջընթացի ճանապարհը, և նախագահը պետք է օգտագործի իր լիազորությունները հանուն այդ գաղափարի: Նախագահը պետք է ճիշտ օրինակ լինի քաղաքացիների համար»,- ասել է նա:

Արմեն Սարգսյանն Ազգային ժողովում ՀՀ նախագահ է ընտրվել մարտի 2-ին, նա իր լիազորությունները կստանձնի ԱԺ հատուկ նիստում ապրիլի 9-ին:

loading...
Ցիկլոնի հետևանքով անապատում հազարավոր լճեր են հայտնվել ԵՀ-ն պատրաստ Է օգնել ԵՄ-ի երկրներին Հունաստանի եւ Իտալիայի տարածքից փախստականների ընդունելու համար Մեսին Մունդիալից հետո կարող է հեռանալ Արգենտինայի հավաքականից Hyundai Motor-ը եւ Audi-ն համագործակցության համաձայնագիր են ստորագրել Ներկայացվել են Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման պահանջները Արգենտինացի ֆուտբոլիստները պահանջում են մարզչի հեռացումը մինչև Նիգերիայի հետ խաղը Մեղադրանք է առաջադրվել «օրենքով գող» համարվող Ալեքսանդր Մակարյանին խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար Երևանի Ոսկու շուկայի աշխատակիցները բողոքում են վարձավճարների բարձրացման դեմ. տնօրենն էլ պարզաբանում է՝ ծախսերն են շատացել Հայաստանը ստանձնել է ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի նախագահությունը Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը մասնակցել են ԱլԳ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարը աշխատանքային լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել Առաքել Մովսիսյանը ԱԱԾ-ից ազատ է արձակվել Intel-ի ղեկավարը պաշտոնաթող Է լինում Ապագայում պատերազմներն սկսվելու են կիբեռգրոհներից. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Նաթանյահուի կնոջը խարդախության եւ պետական միջոցների վատնման մեղադրանքներ են առաջադրվել ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան շարունակում են աշխատել ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ. Լավրով Առաքել Մովսիսյանը բերման է ենթարկվել ԱԱԾ Վարույթ է ընդունվել ՀԿ նախագահի կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը Հայկ Մարությանը հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու մասին «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիփս» ընկերությունները 1 միլիարդ դրամից ավել գումար են հափշտակել. հարուցվել է քրեական գործ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Առաքել Մովսիսյանի տանը Արտաբույնք համայնքի նախկին ղեկավարը մանկապարտեզ է ապօրինի գնել և գրանցել որդու անվամբ. տարվում է քննություն
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan