Երևան, 24.Հունիս.2018,
--
:
--
,
Ցիկլոնի հետևանքով անապատում հազարավոր լճեր են հայտնվել ԵՀ-ն պատրաստ Է օգնել ԵՄ-ի երկրներին Հունաստանի եւ Իտալիայի տարածքից փախստականների ընդունելու համար Մեսին Մունդիալից հետո կարող է հեռանալ Արգենտինայի հավաքականից Hyundai Motor-ը եւ Audi-ն համագործակցության համաձայնագիր են ստորագրել Ներկայացվել են Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման պահանջները Արգենտինացի ֆուտբոլիստները պահանջում են մարզչի հեռացումը մինչև Նիգերիայի հետ խաղը Մեղադրանք է առաջադրվել «օրենքով գող» համարվող Ալեքսանդր Մակարյանին խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար Երևանի Ոսկու շուկայի աշխատակիցները բողոքում են վարձավճարների բարձրացման դեմ. տնօրենն էլ պարզաբանում է՝ ծախսերն են շատացել Հայաստանը ստանձնել է ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի նախագահությունը

Վազգեն Սիսլյան. «Ադրբեջանի հույսը տեխնիկան է, մերը՝ զինվորի քաջությունը»



2016–2017 թվականներին զենքի ներմուծման առումով Հայաստանը զբաղեցնում է 54–րդ տեղը: Այս մասին է վկայում «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի» (SIRPI) նոր զեկույցը, որտեղ տեղեկատվություն կա նաև Ադրբեջանի կողմից ձեռք բերված զենքերի մասին:

Ըստ զեկույցի՝ վերջին երկու տարում Հայաստանը գնել է 124 միլիոն դոլարի սպառազինություն: Իսկ Ադրբեջանն այդ զեկույցում 27–րդ տեղում է՝ երկու տարվա ընթացքում 551 միլիոն դոլարի զենք է գնել։

ԱՍԱԼԱ–ի (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ) մարտիկ, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը, «Փաստ»–ի հետ զրույցում անդրադառնալով «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի» նոր զեկույցին, նախ ընդգծեց՝ գաղտնիք չէ, որ Ադրբեջանը միշտ էլ ավելի շատ է զինվում:

«Շատ է զինվում, քանի որ իր զինվորի որակը շատ ավելի ցածր է, քան հայ զինվորինը: Սա միանշանակ է: Եթե վերցնենք իրենց տարածությունը, զինվորների քանակը, պարզ է, որ ավելին պետք է վերցնեն: Հետո այնտեղ ավելի շատ մեկ մարդու իշխանություն է, դրա համար իրենց խելքն ինչպես պահանջում է, այնպես էլ անում են: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը միշտ պատրաստվում է պատերազմի, միշտ հայտարարություններ է անում: Անգամ լկտիաբար հայտարարում է, որ մինչև Երևան է հասնելու: Կարծում եմ, որ մեր իշխանություններն առհասարակ պետք է մի քիչ ավելի համարձակ լինեն: Իմանալով պատմությունը՝ հստակ ու առանց վարանելու պետք է մեր իսկական քարտեզը՝ պատմական հայրենիքի քարտեզը ներկայացնեն ու ասեն, որ այլևս հերիք է ստերի վրա հիմնվել: Մեր ամաչկոտ քաղաքականության պատճառով մենք արդեն շատ բան ենք կորցրել»,–ասաց Վազգեն Սիսլյանը:

Նրա խոսքով՝ պետք է վստահել ժողովրդին և հստակ որոշումների գնալ:
Վազգեն Սիսլյանի խոսքով՝ թե ինչո՞ւ ենք հայտնվել 54–րդ տեղում, հարցի երկրորդ կողմն է:

«Ինչո՞ւ են մեր իշխանություններն, այդքան հարկեր ստանալով, զենքի հետ կապված այդքան խնայում: Անշուշտ, ես կուզեի մեր բանակն ավելի կատարելագործված տեսնել: Այնուամենայնիվ, կարծում եմ, այդ միջազգային, խաղաղապահ և նման այլ կազմակերպությունների հեքիաթներին, պատմություններին, ինչպես նաև՝ ստատիստիկային պետք չէ այդպես հավատալ: Ընդհանրապես, երբ պետությունները զենք են գնում, հիմնական ու իրական գումարը ցույց չեն տալիս: Սրանք ֆիկտիվ գումարներ են: Հետո, այո՛, Ադրբեջանը միշտ մեծ քանակությամբ զենք է գնում: Դա գաղտնիք չէ: Այդ երկրի նախագահը միշտ զինում է՝ լավ իմանալով, որ իր զինվորն այդքան համոզված ու պատրաստված չէ: Այդ պատճառով էլ ավելի շատ հույսը դնում է տեխնիկայի ու զենքի վրա»,–ընդգծեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զինելուն, Վ. Սիսլյանը նշեց. «Ես չեմ ուզում Ռուսաստանին մեղադրել Ադրբեջանին զենք վաճառելու մեջ: Առևտուր է, բիզնես է: Մենք էլ կարող ենք գնել՝ թող առնեն և մեր զինվորին լավ զինեն: Ինչ վերաբերում է սպառազինությունների բալանսը խախտելուն, ապա կարծում եմ, Ռուսաստանը լավ գիտի՝ ում ինչ է վաճառում և ինչի համար է վաճառում: Ռուսաստանը գիտի, թե ինչ ապրանք է տալիս այս փոքր երկրներին, որ իր հաշիվները, շահերը պաշտպանի ու իր խաղերը խաղա: Մենք պետք է ճիշտ հասկանանք իրավիճակը: Երկրորդական են այն հայտարարությունները, երբ ասում են, թե, օրինակ, ինչո՞ւ է Ռուսաստանը զենք վաճառում Ադրբեջանին: Ում մեղադրենք, մե՞զ, որ չենք գնում: Մեր բանակը նորմալ զինվելու խնդիր ունի: Ադրբեջանն էլ ունի այդ խնդիրը: Բայց մենք միշտ հենվել ենք մեր զինվորի քաջության, նվիրվածության և իր գաղափարի վրա: Զենքն, անշուշտ, դեր կատարում է, բայց կարևորը զինվորն է: Ադրբեջանի՝ շատ զենք գնելու փաստը մեզ մոտ լրացվում է զինվորի արժեքով: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մեր զինվորն ավելի ճիշտ պայքարեց «80–ականների» կոչված զենքով, քան Ադրբեջանը 2015–2016 թթ. զենքերով:

Այնպես որ, այս կազմակերպությունների հայտարարությունները զուտ խաղեր են, որոնք, միգուցե, նաև իրավիճակը լարելու միտում ունեն: Մենք մեր հողի տերն ենք՝ դա է կարևորը»:

Աննա Բադալյան

«Փաստ օրաթերթ»

loading...
Ցիկլոնի հետևանքով անապատում հազարավոր լճեր են հայտնվել ԵՀ-ն պատրաստ Է օգնել ԵՄ-ի երկրներին Հունաստանի եւ Իտալիայի տարածքից փախստականների ընդունելու համար Մեսին Մունդիալից հետո կարող է հեռանալ Արգենտինայի հավաքականից Hyundai Motor-ը եւ Audi-ն համագործակցության համաձայնագիր են ստորագրել Ներկայացվել են Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման պահանջները Արգենտինացի ֆուտբոլիստները պահանջում են մարզչի հեռացումը մինչև Նիգերիայի հետ խաղը Մեղադրանք է առաջադրվել «օրենքով գող» համարվող Ալեքսանդր Մակարյանին խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար Երևանի Ոսկու շուկայի աշխատակիցները բողոքում են վարձավճարների բարձրացման դեմ. տնօրենն էլ պարզաբանում է՝ ծախսերն են շատացել Հայաստանը ստանձնել է ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի նախագահությունը Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը մասնակցել են ԱլԳ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարը աշխատանքային լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել Առաքել Մովսիսյանը ԱԱԾ-ից ազատ է արձակվել Intel-ի ղեկավարը պաշտոնաթող Է լինում Ապագայում պատերազմներն սկսվելու են կիբեռգրոհներից. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Նաթանյահուի կնոջը խարդախության եւ պետական միջոցների վատնման մեղադրանքներ են առաջադրվել ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան շարունակում են աշխատել ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ. Լավրով Առաքել Մովսիսյանը բերման է ենթարկվել ԱԱԾ Վարույթ է ընդունվել ՀԿ նախագահի կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը Հայկ Մարությանը հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու մասին «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիփս» ընկերությունները 1 միլիարդ դրամից ավել գումար են հափշտակել. հարուցվել է քրեական գործ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Առաքել Մովսիսյանի տանը Արտաբույնք համայնքի նախկին ղեկավարը մանկապարտեզ է ապօրինի գնել և գրանցել որդու անվամբ. տարվում է քննություն
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan