Nyut.am | Պետությունը պետք է ամեն ինչի պատրաստ լինի
Երևան, 21.Օգոստոս.2018,
--
:
--
,
Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը

Պետությունը պետք է ամեն ինչի պատրաստ լինի


Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆ–ի մայրաքաղաք Վաշինգտոն, ինչի մասին հայտնում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից: Բակո Սահակյանը պատրաստվում է հանդիպումներ անցկացնել ԱՄՆ Կոնգրեսում: Հանդիպման հայտարարությունն արդեն կա:

Այս ամենը, սակայն, բնավ դուր չի եկել Ադրբեջանի իշխանություններին: Անգամ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան կանչվել է Արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա է հանձնվել Արցախի նախագահի՝ Վաշինգտոն այցի հետ կապված:

Պաշտոնական Բաքվին, մասնավորապես, դուր չի եկել այն փաստը, որ Բակո Սահակյանը հանդիպումներ է ունենալու ԱՄՆ Կոնգրեսի ադմինիստրատիվ շենքում: Խնդրի առնչությամբ ԱՄՆ–ում Ադրբեջանի դեսպանը ևս հանդիպումներ է անցկացրել պետդեպարտամենտում՝ իրենց դժգոհությունը հայտնելով այցի հետ կապված:
Ադրբեջանական իշխանությունների նման պահվածքն ըստ քաղաքագետ Լևոն Շիրինյանի` հայությանը մեկ բան պետք է հասկացնի, թուրքերն իրենց ազգային նպատակի իրականացման՝ հայության վերացման համար, ոչ մի խնդրի առաջ չեն կանգնում: Մնացածը երկրորդական բացատրություններ են՝ կարող էին, չէին կարող, ամոթ է, ամոթ չէ: Իրենք իրենց խնդրի մեջ մնում են և աշխարհին իրենց կամքը ցույց են տալիս: Ասում է, թե այս ամենը պետք է համապատասխան ձևով Հայաստանի դիրքորոշումները ճշգրտի, պատրանքներ չլինեն և հույս չունենան համաշխարհային հանրության վրա:

– Ալիևը հայտարարեց, որ Հայաստանը պետք է գրավեն և ոչնչացնեն: Ես ասել եմ, որ դա ազգային–ռազմավարական–քաղաքական իդեալ է իրենց կողմից, դոկտրին են առաջադրել: Այսինքն հայության դեմ պայքարել, որտեղ հնարավոր է և ինչ միջոցներով հնարավոր է:

– Սա էլ նման մի միջոց էր, ստացվում է:

– Այո, կամքի դրսևորում էր: Իրենք իրենց կամքը ցույց են տալիս, ցույց են տալիս, որ մնում են այն, ինչ՝ կան: Իսկ հայությունն այս ամենից պետք է հետևություն անի, մանավանդ՝ Հայաստանը:

– Ի՞նչ հետևություն անի:

– Պատրաստ լինի ամեն ինչի: Ադրբեջանը մինչև չոչնչանա, մենք հանգիստ չենք ապրելու, բացառված է: Դրան գումարած նաև վերջին օրերի զորավարժությունները: Տեսեք, թե ուր են հասնում՝ վիճում են անգամ ամերիկացիների հետ, դրանից հետո էլ ի՞նչ ենք ուզում: Պատրանքներ հնարավո՞ր են, թե՝ ոչ: Պետք է պետությունը պատրաստել ամեն ինչի՝ պետականության հզորացումը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը: Այդ բոլորը չի թողնում մանևրի որևէ հնարավորության:


ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Փաստ օրաթերթ»

loading...
Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը Բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր Հակառակորդի կողմից ցանկացած ոտնձգություն տեղում չեզոքացվում է. Դավիթ Տոնոյանն անդրադարձել է սահմանային իրավիճակին Արման Նավասարդյանը Լավրովի հայտարարությունը որակում է իրավիճակի մասին ոչ ճշգրիտ տեղեկացվածության հետևանք ՌԴ պաշտպանության փոխնախարարը հերքել է Հայաստանին զենքի մատակարարումը դադարեցնելու լուրերը Սիրիա է վերադարձել 574 հազար 960 ընտանիք Սյուզի Կենտիկյանը վերադառնում է մեծ բռնցքամարտ Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վահե Սարուխանյանը կարող է ներկայացնել Հայաստանը «Շիրակը» երկու նոր աֆրիկացի ֆուտբոլիստներ ունի ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է Ադրբեջանի նախագահը հերթական անգամ փակուղի է մտցնում հակամարտության խաղաղ կարգավորումը Առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Ալիևի խոսքերը փոխելու պատճառով արգելափակվել են ԱՊԱ հոլդինգի բոլոր կայքերը Արարատ Զուրաբյանը գլխավորելու է ՀՀՇ ցուցակը Երևանի ավագանու ընտրություններին ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի առեւտրական պատերազմը կարող Է կասեցնել Լոս Անջելեսի տնտեսության աճը. քաղաքագլուխ Սաուդյան Արաբիայի թագավորը կառավարության նիստ Է անցկացրել «ապագայի քաղաք» Նեոմում ԱՄՆ-ում դատարանն արգելափակեց 3D-տպիչներով զենքի հավաքման հրահանգները
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan