Երևան, 13.Դեկտեմբեր.2018,
--
:
--
,
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը

Վիգեն Հակոբյան. «Ապատիան առայժմ գերիշխում է»

Իշխանական համակարգն իմունիտետ չունի. այլ տրամադրություններ կլինե՞ն

Հիմքում Սերժ Սարգսյանի վարչապետության հարցն ունենալով՝ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը հանրահավաքներ են իրականացնում: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի խոսքով՝ ընդդիմության կողմից քաղաքական օրակարգ ձևավորելու հնարավորության մասին հարցը երկու մասի պետք է բաժանել:

«Արդյոք, կհաջողվի՞ ձևավորել քաղաքական օրակարգ և արդյունքի տեսանկյունից որքանո՞վ է հեռանկարային: Եթե քաղաքական օրակարգ դիտարկենք Ս. Սարգսյանին հնարավոր վարչապետությունից զրկելու հարցը, ապա կարող են այն քաղաքական օրակարգ դարձնել: Եթե այդ օրակարգի շուրջ արդեն հանրահավաքներ են լինում, ուրեմն՝ թե՛ արտախորհրդարանական և թե՛ խորհրդարանական բավականին խայտաբղետ ընդդիմությունն ունի այդ քաղաքական օրակարգը: Սա բնական գործընթաց է:

Ընդհանրապես, ցանկացած ընդդիմության մարտավարությունն է օգտագործել էմոցիոնալ հարց, որը կարող է հուզել ապագա ընտրազանգվածին, ռեյտինգ ավելացնել և այլն: Արտառոց բան չկա: Նույն «Ելք»–ը տարեսկզբից սկսած անընդհատ փորձում է սեփական քաղաքական օրակարգը ձևավորել: Ընդդիմության տարբեր շերտերի մոտ սեփական քաղաքական օրակարգը ձևավորելը դարձել է ամենագլխավոր խնդիրներից մեկը: Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա, դատելով վերջին 3 ամսվա բավականին անպտուղ փորձերից, հասարակությունը կարծես առայժմ տրամադրված չէ որևէ զանգվածային միջոցառման մասնակցել: Հասարակության ապատիան, որը կար վերջին մի քանի տարվա ընթացքում, և ավելի սրվեց ընտրություններից հետո, շարունակում է ակտուալ մնալ»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը:

Նրա խոսքով՝ պատճառները տարբեր են. «Իրական այլընտրանք չեն տեսնում կամ իրենք իրենց վրա վստահ չեն, քանի որ հասարակության զգալի հատված ընտրություններին իշխանության հետ գործարքի մեջ է մտնում: Այսինքն՝ խնդիրը միայն այն չէ, թե կա՞ գործունյա ընդդիմություն, թե չկա: Հասարակության նշված հատվածը այսքան շուտ չի ուզում իր որոշմանը հակառակ քայլեր անել: Այս տեսանկյունից լուրջ հեռանկարներ չկան, թեպետ հարցը քաղաքական տեսակետից կարող է հետաքրքրել հանրությանը: Այդուհանդերձ, մենք տեսանք, որ անգամ գնաճը, որն ավելի զգայուն թեմա է, դուրս չհանեց հասարակությանը: Ապատիան առայժմ գերիշխում է»:

Ամեն ինչ կարծես փաստում է, որ վարչապետի թեկնածուն Սերժ Սարգսյանն է լինելու: Դիտարկմանն ու հարցին, թե ապրիլից հետո հասարակական ու քաղաքական դաշտում այս առումով ի՞նչ տրամադրություններ կլինեն, արդյոք ապատիան ավելի չի՞ խորանա, Վ. Հակոբյանը պատասխանեց. «Համաձայն եմ, տրամաբանությունն ու սովորական անալիզը, առհասարակ այն, ինչ հիմա տեղի է ունենում, հուշում է, որ սուպեր վարչապետական լիազորությունները Սերժ Սարգսյանն այլ թեկնածուի չէր տա: Խոսքը ոչ միայն քաղաքական հայտարարությունների մասին է, որոնք հանրապետականներն են անում, այլ այն օրենսդրական փոփոխությունների, որոնք համապատասխանեցվում են Սահմանադրությանը: Այդուհանդերձ, ի տարբերության այլ վստահ մարդկանց, չեմ կարող ասել, որ ամեն ինչ վերջնականապես լուծված է, քանի որ Հայաստանի քաղաքական համակարգը իմունիտետից բավականին թույլ է: Այսինքն՝ ցանկացած, նաև արտաքին միջամտություն կարող է ինչ–որ տրամադրություններ փոխել: Հաշվի առնելով այն լծակները, որոնք կան իշխանության մոտ, բոլոր թերությունները, որոնք կան ընդդիմադիր դաշտում, դրան գումարած նաև ապատիան, կարող եմ ասել, որ իրավիճակ փոխելու ներքին ռեսուրսներ, կարծես թե, չեն երևում»:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ հարցը վերջնականապես լուծված չի կարելի համարել՝ հաշվի առնելով հենց հնարավոր արտաքին գործոնները: Նա օրինակ բերեց 2013 թվականի հայտնի իրադարձությունը, երբ Հայաստանը չգնաց Եվրամիության հետ Ասոցացված հարաբերություն ունենալու ճանապարհով, և Սերժ Սարգսյանն անսպասելի հայտարարեց, որ անդամակցելու են ԵՏՄ–ին:

«Քանի որ մեր քաղաքական, և առաջին հերթին իշխանական համակարգը իմունիտետ չունի արտաքին ազդեցությունների նկատմամբ, չեմ բացառում, որ, օրինակ, ՌԴ–ում սպասվելիք նախագահական ընտրություններից հետո այլ տրամադրություններ կարող են լինել: Քանի դեռ որոշումը չի հայտարարվել, ուժի մեջ է մնում Սերժ Սարգսյանի կողմից արված 2014 թ. հայտնի հայտարարությունը, ըստ որի՝ վարչապետ, նախագահ չի լինելու: Քանի դեռ հայտարարություն չի եղել, մենք առայժմ չպետք է բացառենք որևէ չկանխատեսվող տարբերակներ»,– ասաց նա:

Ինչ վերաբերում է ապրիլից հետո հասարակության տրամադրություններին, Վիգեն Հակոբյանն ընդգծեց, երբ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները երկրում մեծ փոփոխությունների սպասելու նպատակ էին հետապնդում:

«Սկսած քաղաքական ռեֆորմներից, վերջացրած՝ կադրայիններով: Բերվում էին մարդիկ, որոնց նկատմամբ հասարակությունը նեյտրալ վերաբերմունք ուներ: Այդուհանդերձ՝ հասարակությունը փոփոխություն ասվածի տակ հասկանում է գլխավոր պաշտոնյայի փոփոխությունը: Որքանով փորձես շուրջդ մաքրել ու ցիվիլ մտքեր ունեցող մարդկանց բերել, որոնք չեն ասոցացվում բացասական կերպարների հետ, ամեն դեպքում, եթե գլխավոր պաշտոնյայի փոփոխություն չի լինում, նշված փոփոխությունները որպես այդպիսին, չեն ընկալվելու»,– ասաց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ ապրիլից հետո հասարակության վատագույն ռեակցիան կլինի արտագաղթը:

Աննա Բադալյան
«Փաստ օրաթերթ»

loading...
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan