Yerevan, 21.September.2018,
--
:
--
,

ՀՀ ԱԳ նախարարը Ստոկհոլմում մասնակցել է «Կայուն զարգացման նպատակների իրականացումը. Հայաստանի փորձը» կլոր սեղանին

 

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Շվեդիայի Միջազգային զարգացման և համագործակցության հարցերով պետքարտուղար Ուլրիկա Մոդեերը մարտի 13-ին Ստոկհոլմում բացել են Շվեդիայի կառավարության և ՄԱԿ-ի կողմից կազմակերպված «Կայուն զարգացման նպատակները և 2030 օրակարգի իրականացումը. Հայաստանի փորձը» թեմայով կլոր սեղանը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Իր բացման խոսքում նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը որոշակի դրական փորձ է կուտակել Կայուն զարգացման նպատակաների առաջմղման գործում, և նման միջոցառումները լավ հնարավորություն են այն գործընկերներին ներկայացնելու համար և ուսումնասիրելու այս ուղղությամբ այլ երկրներում կատարած աշխատանքը։ «Մենք ուրախ ենք, որ Շվեդիայում գնահատվում է Հայաստանի կողմից այդ բնագավառում արձանագրված առաջընթացը»,- շեշտեց ՀՀ ԱԳ նախարարը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ ներկայումս Կայուն զարգացման նպատակների ազգայնացման գործընթացը Հայաստանը ավարտել է` դա համադրելով «Ազգային զարգացման ռազմավարություն 2030»-ի և ընդհանուր բարեփոխումների հետ: Նա հավելեց, որ «այս գործընթացին իր նպաստն է բերում Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը, որը Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի համատեղ նախաձեռնությունն է»:

ԱԳ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ շեշտեց, որ Հայաստանն, ի թիվս 47 այլ երկրների, իր առաջին կամավոր ազգային դիտարկումն է ներկայացնելու ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի շրջանակներում կայանալիք բարձրաստիճան քաղաքական համաժողովի ընթացքում։

Կլոր սեղանին Հայաստանից մասնակցում էին Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի տնօրեն Էրիկ Գյուլազյանը, ՄԱԿ Ազգային համակարգողի գրասենյակի տնօրեն Հովհաննես Ղազարյանը»:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan