Yerevan, 21.September.2018,
--
:
--
,

ԱՄՆ կոնգրեսականները դատապարտել են 30 տարի առաջ Ադրբեջանում հայերի նկատմամբ իրականացված վայրագությունները

 



ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերին աջակցող խմբի անդամներ Ֆրենկ Փալոնեն, Ադամ Շիֆը և Ջիմ Կոստան Ադրբեջանում, մասնավորապես Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում հակահայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ հանդես են եկել հայտարարությամբ: Այդ մասին  տեղեկացրին Ամերիկայի հայկական համագումարից:

«1988 թվականի փետրվարի 27-ին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում բնակվող շուրջ 200 հայեր սպանվել են, բռնաբարվել, խեղվել և անգամ կենդանի այրվել՝ առանց պատճառի, բացի իրենց էթնիկ պատկանելությունից: Այդ անիմաստ բռնությունը հրահրվել էր ադրբեջանական պաշտոնյաների և քաղաքացիների թշնամական, հակահայկական հռետորաբանությամբ՝ այդ անմեղ նահատակների դեմ: Երեք տասնամյակների ընթացքում Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել մարդկության դեմ հանցագործությունները և Սումգայիթում տեղի ունեցած վայրագությունները թաքցնելու համար: Ավելի անհանգստացնող է այն, որ այդ իրադարձությունները կազմակերպողները մինչ այժմ համարվում է ազգային հերոսներ»,- ասել է Ֆրենկ Փալոնեն:

Միաժամանակ, կոնգրեսականն ընդգծել է, որ շարունակելու է Կոնգրեսի իր գործընկերների հետ աշխատել՝ հիշատակելու Սումգայիթում տեղի ունեցած բռնությունների զոհերին և մարդկության դեմ բոլոր հանցագործությունները դատապարտելու ուղղությամբ:  

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունն այս օրերին մեկշաբաթյա այցով գտնվում է Վաշինգտոնում, որտեղ հանդիպումներ են նախատեսված Կոնգրեսում՝ քննարկելու արցախա-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված հարցեր:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan