Երևան, 20.Մայիս.2018,
--
:
--
,
Մենք Թումանյանի, Կոմիտասի, Չարենցի ողբերգությունը կթարգմանենք որպես երջանկություն՝ այսօրվա եւ վաղվա սերունդներին ի պահ. Նիկոլ Փաշինյան Միհրան Հարությունյանն առաջին հաղթանակն է տոնել MMA-ում Պահանջում ենք ՀՖՖ նախագահի և ամբողջ աշխատակազմի հրաժարականը. «Շիրակ» Մեր ոչ այնքան հարուստ առողջապահական բյուջեն այնքան «հարուստ» է, որ… ՀՀ ԱԺ նախագահ Բաբլոյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է հայ մեծ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանին ԱՄՆ-ում նորածինների թիվը կրճատվել Է մինչեւ 30 տարվա նվազագույն ցուցանիշ. The Wall Street Journal Հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի «Ինչու են պետությունները ձախողվում» գիրքը լույս կտեսնի հայերեն ԱԱԾ-ն խոստանում է խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց բացահայտում Մահացել է Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա մայրիկը

Հանքարդյունաբերությունը՝ «փող սարքելու» ճյուղ. հերթական նոնսենսը

 

«Պոլիմետալ Արմենիա» ՍՊԸ-ն ներկայացրել է մի ծրագիր, ըստ որի՝ 2018-2021 թթ. պատրաստվում է երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնել Տավուշի մարզի Կողբ և Նոյեմբերյան, Լոռու մարզի Ալավերդի և Շնող համայնքների վարչական սահմաններում գտնվող տարածքներում: Ըստ ծրագրի՝ նախատեսվող գործունեության նպատակը տարածաշրջանի հանքահումքային ներուժի և տարածաշրջանում լեռնահանքային ոլորտի զարգացման հեռանկարների վերհանումն է: Ծրագրում ներկայացվել են աշխատանքների փուլերը, իրականացման տարածքները, մեթոդներն ու տեսակները:

Կազմակերպության ներկայացրած ծրագրի շուրջ արդեն իսկ դժգոհություն է առաջացել: Մասնավորապես՝ change.org կայքում արդեն ստորագրահավաք է սկսվել, որտեղ նշված է. ««Պոլիմետալ» ընկերությունը ցանկանում է հանքարդյունաբերության նպատակով Նոյեմբերյան համայնքում հետազոտական գործունեություն սկսել։ Մենք՝ նոյեմբերյանցիներս, դեմ ենք հանքարդյունաբերությանը մեր համայնքի տարածքում, քանի որ համայնքի ապագան տեսնում ենք էկոտուրիզմի զարգացման մեջ, իսկ հանքարդյունաբերությունն ու էկոտուրիզմը համատեղելի ուղղություններ չեն»: Ծրագրում նշված է նաև, որ հետախուզական աշխատանքներ կիրականցվեն ՀՀ օրենսդրության՝ շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող բոլոր պահանջներին համապատասխան: Ըստ ընկերության՝ աշխատանքների հետևանքով էկոհամակարգերի, պատմամշակութային հուշարձանների և շրջակա միջավայրի այլ բաղադրիչների վրա բացասական ազդեցությունները կհասցվեն նվազագույնի:

Բնապահպան Սիլվա Ադամյանը նկատում է՝ հասկանալի է, որ խնդիրներ են ծագում բոլոր հանքավայրերի հետ կապված:

«Սա պարզ է ու հասկանալի բոլորիս համար: Իսկ այն պնդումները, թե շրջակա միջավայրին հասցված վնասը զրոյի կհավասարեցվի, իհարկե, նոնսենս է: Մենք գիտենք, որ դա մեր երկրում չի կարող իրականություն դառնալ, որովհետև այն տեխնոլոգիաները, որոնցով աշխատում են, իրենք չեն կարող զրոյացնել շրջակա միջավայրի հասցված վնասը: Մենք անընդհատ խոսում ենք Ամուլսարի ծրագրի մասին, որը բավականին լուրջ վնաս է ենթադրում: Թեև ներդրումներ են արված, այնուամենայնիվ, ծանոթ լինելով ծրագրին, լուրջ խնդիրներ ենք տեսնում: Սա որպես օրինակ եմ բերում: Այս խնդիրները բավականին խորն են, և դրանց լուծումների համար պետք են տասնյակ տարիներ: Վառ օրինակը Թեղուտն է: Դեռ 2005 թվականից պայքարում էինք ու ասում, որ այս տարածաշրջանում պետք չէ ունենալ մի հանքավայր, որը կարող է լուրջ վնասներ պատճառել շրջակա միջավայրին: Վնասները եղան, ամենի մասին խոսվել է: Հիմա ուզում եմ հասկանալ, միթե՞ պատկան մարմինները չեն հասկանում: Թե պարզապես ձեռք չի տալիս հասկանալ փորձագետների, բնապահպանների և միջազգային փորձագիտական շրջանակների ուսումնասիրությունները: Իրավիճակն ուղղակի անբացատրելի է: Նոր հանքերը չեն կարող շահագործվել այն մեթոդներով, որոնք մեզ մոտ է կիրառվում: Նման ձևով այն չի կարող օգուտ տալ ո՛չ տնտեսությանը, ո՛չ շրջակա միջավայրին, ո՛չ էլ նպաստել երկրի զարգացմանը»,-Past.am-ի հետ զրույցում ասաց բնապահպանը:

Սիլվա Ադամյանը համոզված է, որ պատկան մարմիններն ու ՀՀ կառավարությունը շատ լավ հասկանում են իրավիճակը. «Տեղեկացված են, ուղղակի դա փող վաստակելու ու «փող սարքելու» ճյուղ է, որը հաստատվել է Հայաստանում: Անկախ նրանից, թե հանքն ինչպես է շահագործվում, միևնույն է, Հայաստանում հանքարդյունաբերությունը և՛ տնտեսական, և բնապահպանական առումով բացարձակ շահավետ չէ երկրի, պետության և ժողովրդի համար»:

Բնապահպանը նշեց, որ վերոնշյալ «երկրաբանահետախուզական աշխատանքներ»-ի առումով հստակ ուսումնասիրության անհրաժեշտություն կա:

Իսկ ինչ վերաբերում է բնակիչների բողոքին, նա ընդգծեց, որ կիսում է նրանց մտահոգությունները:

«Կառավարությունն ամեն ինչ պետք է անի գյուղատնտեսությանը զարկ տալու համար: Պետք է նորագույն մեթոդներով գյուղատնտեսությունը զարգանա, ոտքի կանգնի: Այդուհանդերձ, հանքարդյունաբերական այսպիսի պրոյեկտները, մեղմ ասած, բացարձակ օգուտ չեն տալիս գյուղատնտեսությանը: Այն, որ բնակիչները դեմ են, նշանակում է, որ նրանք արդեն սկսել են հասկանալ, որ իր հողով ու ջրով ավելի օգուտ կտա պետությանը: Ես ուրախ եմ նման արձագանքի համար: Արդեն հասկացել են, որ շրջակա միջավայրի մաքուր լինելը իրենց համար շատ ավելի կարևոր է հանքարդյունաբերության ոլորտից: Թեղուտում ասում էին, որ բարձր աշխատավարձով լավ աշխատանք կունենան, սակայն դա չեղավ: Հակառակ իրավիճակին ականատես եղանք («Թեղուտ» ՓԲԸ-ն ժամանակավորապես դադարեցրել է հանքի շահագործումը խմբ.) Ցավում եմ, որ Ամուլսարի ծրագրի հետ կապված Ջերմուկի բնակիչներն իրենց մտածելակերպով չեն հասել այն մարդկանց, ովքեր կարծում են, որ հանքարդյունաբերությունը օգուտ չի տալիս»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բադալյան

 

 

 

 

 

loading...
Մենք Թումանյանի, Կոմիտասի, Չարենցի ողբերգությունը կթարգմանենք որպես երջանկություն՝ այսօրվա եւ վաղվա սերունդներին ի պահ. Նիկոլ Փաշինյան Միհրան Հարությունյանն առաջին հաղթանակն է տոնել MMA-ում Պահանջում ենք ՀՖՖ նախագահի և ամբողջ աշխատակազմի հրաժարականը. «Շիրակ» Մեր ոչ այնքան հարուստ առողջապահական բյուջեն այնքան «հարուստ» է, որ… ՀՀ ԱԺ նախագահ Բաբլոյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է հայ մեծ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանին ԱՄՆ-ում նորածինների թիվը կրճատվել Է մինչեւ 30 տարվա նվազագույն ցուցանիշ. The Wall Street Journal Հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի «Ինչու են պետությունները ձախողվում» գիրքը լույս կտեսնի հայերեն ԱԱԾ-ն խոստանում է խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց բացահայտում Մահացել է Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա մայրիկը Բացահայտվել է երիտասարդի սպանությունը, ում դին հայտնաբերվել էր կապված և այրված. կասկածյալը ձերբակալվել է Արագածոտնի մարզում գործարկվել է հակակարկտային հրթիռային պաշտպանության համակարգը Այգեստանում 20-ամյա երիտասարդը կացնով սպանել է խորթ հոր ընկերոջն ու հոր ուղղությամբ նռնակ նետել. մանրամասներ Մեր առաջնահերթ պարտականությունն է ապահովել Արցախի անվտանգությունը. ԱԳ նախարար Նախագահ Սարգսյանը Գարեգին Չուգասզյանին հորդորել է դադարեցնել հացադուլը Վարչապետի առանձնատունը Թագավորական պսակադրություն. ուղիղ միացում ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարներն այցելել են հարավ-արևմտյան սահմանագոտի Կուբայում ինքնաթիռ է կործանվել. 110 ուղևորներից երեքը ողջ են մնացել Օսիպյանը նոր փոխոստիկանապետեր է նշանակել Երևանի կենտրոնում սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան Իրանը պատրաստ Է միջոցներ ներդնել Սիրիայի վերականգնման նախագծերում Մեր առաջնահերթ պարտականությունն է ապահովել Արցախի անվտանգությունը. ԱԳ նախարար ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգը սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ բանաձև է ընդունել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan