Yerevan, 13.December.2018,
--
:
--
,

Եվս 5 միլիարդ դրամ ճանապարհների նորոգման ու 40 միլիոն էլ՝ քարտեզագրման և թվայնացման համար

2018թ. պետական բյուջեով «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հատկացվել է 498 միլիարդ 137 միլիոն 200 հազար դրամ, «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» ծրագրով՝ 81 միլիոն 527 հազար դրամ: «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրով կառավարությանը նախատեսվել է տրամադրել 5 միլիարդ 880 միլիոն 335 հազար դրամ:

Քանի որ ծրագրի պատվիրատուն ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն է, և 2018թ. իրականացման ենթակա շինարարական աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերը պատրաստ են, անհրաժեշտություն է առաջացել իրականացնել վերաբաշխում՝ նշված 5 միլիարդ դրամը կառավարությունից ուղղելով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը:

Բացի այդ, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը 2018թ. պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից ճանապարհային ցանցի թվային քարտեզագրման, համակարգչային ծրագրային փաթեթների ձեռքբերման նպատակով այս տարվա երրորդ եռամսյակում կհատկացվի 40 միլիոն դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տեղեկատվական ծառայություններ» հոդվածով: Նպատակը 2017-2022թթ. միջոցառումների ծրագրով ամրագրված «Մինչև 2019թ. ավարտը ՀՀ շուրջ 7500 կմ երկարությամբ ճանապարհային ցանցի գույքագրում, քարտեզագրում և թվայնացում» դրույթի կատարման ապահովումն է:

Վերաբաշխումը վերաբերում է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման 2 ծրագրերին՝ «Սիմենս» ընկերության հետ 2017թ․ չորրորդ եռամսյակում կնքված ճանապարհային հաշվիչ սարքերի ձեռքբերման վճարումն իրականացնելու համար: Բանն այն է, որ նախորդ տարի վճարվել է միայն առաջին կանխավճարը պայմանագրային արժեքի գումարի 10%-ի չափով՝ 179 հազար 570 եվրո, իսկ 90%-ը դեռ ենթակա է վճարման:

Միաժամանակ անհրաժեշտություն է առաջացել «Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման լրացուցիչ ծրագրից» 5113 հոդվածից կատարել վերաբաշխում՝ «Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի» 5129 հոդվածին՝ այլ մեքենաներ ու սարքավորումներ հոդվածին՝ 30 հաշվիչների ձեռք բերման նպատակով կնքված պայմանագրային պարտավորությունները կատարելու համար:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
past.am

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan