Yerevan, 20.June.2018,
--
:
--
,

Հայկ Սուքիասյան. «ՀՀ նախագահի ինստիտուտն իջեցրել են երկրի պահակի մակարդակի»


Ըստ քաղաքագետ Հայկ Սուքիասյանի, ընտրված նախագահին շնորհավորելը քաղաքական էթիկայի հարց է և առանձնապես կապ չունի մեծ քաղաքականության հետ, բայց այն, որ Հայաստանի 4–րդ նախագահի ընտրվելուց հետո մի քանի, այն էլ քաղաքական համաշխարհային քարտեզի վրա չերևացող երկրների նախագահներ են շնորհավորել, խոսում է այն մասին, որ մեծ հաշվով այդ պաշտոնն իրենից ոչինչ էլ չի ներկայացնում: Եվ այդ մասին գիտեն նաև այլ երկրների ղեկավարները:

«Բոլորն էլ հասկանում են, որ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը քաղաքական իմաստով որևէ նշանակություն չունեցող պաշտոն է: Հետևապես` օրինակ ԱՄՆ–ի նախագահը մեր երկրի նորընտիր նախագահին կարո՞ղ է շնորհավորել, իմանալով, որ այդ պաշտոնը իրենից ոչինչ էլ չի ներկայացնում: Մի տուն են վարձելու, որ Արմեն Սարգսյանն այնտեղ իր համար «ապրի»: Մեր իշխանություններին թվում է, թե դրսում ոչ մի բան չեն հասկանում: Ընդհանրապես աշխարհում հարիֆներ չկան»,– ասաց Հ. Սուքիասյանը:

Նրա կարծիքով, պարզվում է, որ այնքան էլ այնպես չէ, ինչպես իշխանություններն են ներկայացրել: Հակառակ դեպքում, մտերմությունից ելնելով` նրան կարող էր անգամ Արքայազն Չարլզը շնորհավորել:

«Պարզվում է, որ այնքան էլ այնպես չէ, ինչպես որ ներկայացնում են: Եվ եթե այդքան մոտ են թագավորական ընտանիքի անդամների հետ, ապա ո՞ւր են նրանց շնորհավորանքները: Սա նաև խոսում է մեր երկրի նախագահի ինստիտուտի նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին: Ու եթե ՀՀ նախագահի պաշտոնը համեմատենք, օրինակ, Անգլիայի թագուհու լիազորությունների հետ, որը նույնպես քաղաքական առումով որևէ լիազորություն չունի, սակայն այն ժողովրդի մոտ այնպիսի բարձր հեղինակություն ունի, որ եթե երկրի վարչապետը թագավորական ընտանիքին որևէ հարցով դեմ լինի, ապա կարող է 5 րոպեում կորցնել իր աթոռը»,– ասաց քաղաքագետը:

Նա երկրրի խորհրդարանական համակարգը համեմատում է ռուսական ընտանիքի հետ, որտեղ ընտանիքի գլուխը թեև հայրն է, բայց բոլորն էլ գիտեն, որ ընտանիքը մայրն է ղեկավարում: Հ. Սուքիասյանի կարծիքով նախագահի ինստիտուտի հեղինակությունը կբարձրանա հետագա գործունեության շնորհիվ, բայց հիմա այն չկա, և այդ պատճառով էլ միջազգային հանրությունն առանձնապես ուշադրություն չի դարձնում այդ ինստիտուտում կատարվող գործողությունների վրա:

«Իրականում մեր երկիրը Նիգերիայի տիպի պետություն է իր սոցիալ–տնտեսական, քաղաքական իրավիճակով: Ինչ վերաբերում է հեղինակությանն, ապա մեր երկիրը բավականին բարձր վարկանիշ ունի շատ երկրներից, որը մեծ հաշվով անհատների հեղինակությամբ է պայմանավորված: Եվ ընդհանրապես, Հայաստանը միջազգային հարթակներում բավականին դրական կերպար ունի, իսկ երկրի ունեցած հեղինակությունը համարժեք է հայ ժողովրդի մշակույթի և քաղաքակրթության հեղինակությանը, ոչ թե իշխանությունների, ովքեր ՀՀ նախագահի ինստիտուտն իջեցրել են երկրի պահակի մակարդակի»,– ասաց Հ. Սուքիասյանը:

Քաղաքագետի կարծիքով, սակայն, եթե Արմեն Սարգսյանին հաջողվի ՀՀ նախագահի ինստիտուտի հեղինակությունը բարձրացնել, այդ ժամանակ նրան բոլորն այլ աչքով կնայեն, իսկ ինստիտուտն էլ այլ արժեք կունենա:


Արմինե Գրիգորյան
«Փաստ օրաթերթ»

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan