Yerevan, 22.September.2018,
--
:
--
,

Հայկական կողմը պետք է պահանջ ներկայացնի


Ադրբեջանն արհամարհեց ու խախտեց ԵԱՀԿ պարտավորությունները

Ադրբեջանում մարտի 12–ից 17–ը կանցկացվեն զորավարժություններ: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ զորավարժություններին կներգրավվեն անձնակազմի մինչև 25 հազար զինծառայողներ, մինչև 250 միավոր տանկեր և այլ զրահատեխնիկա: Ի դեպ՝ Twitter–ի իր միկրոբլոգում Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը տեղեկացրել է, որ «Ադրբեջանը զորավարժություններ է սկսել (երկրի նախագահի «վերընտրման» քարոզարշավի ամենամարդաշատ իրադարձությունը) ԵԱՀԿ պարտավորությունների բացահայտ խախտմամբ, առանց այդ մասին ԵԱՀԿ մասնակից պետություններին տեղեկացնելու»:

Զորավարժություններ իրականացնելու հանգամանքը պայմանավորված է Ադրբեջանում սպասվելիք նախագահական ընտրություններո՞վ, թե ավելի շատ արտաքին ազդակներ ունի:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ նշված երկու հանգամանքներն էլ առկա են:
«Հասցեագրված է ներքին լսարանին՝լսարան, որը պետք է նախապատրաստվի նախագահական ընտրություններին: Երկրորդն, անշուշտ, մեսիջ է միջազգային հանրությանը: Ընդ որում՝ ինչպես ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն է նշել, դա արվում է ԵԱՀԿ–ի առջև ստանձնած պարտավորությունների կոպիտ հակասություններով: Երրորդ տարրը, որը ես անպայման կուզեի շեշտել, հետևյալն է. ես այստեղ զուգահեռ եմ տեսնում Արցախի նախագահ Բակո Սահակյանի` ԱՄՆ կատարած այցի, ինչպես նաև Ադրբեջանի ռեակցիայի հետ: Այցի առնչությամբ Ադրբեջանի ԱԳՆ–ն բավականին տխմար հայտարարությամբ հանդես եկավ: Իսկ 4–րդն այն է, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, և այս զորավարժությունները նախապատրաստական կարևոր փուլերից են»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ Հայաստանի արձագանքը զորավարժություններին համարժեք է:

«Այո, հայկական բանակը պետք է պատրաստ լինի հետ մղել Ադրբեջանի նախաձեռնած ցանկացած արկածախնդրություն, իսկ Ադրբեջանը վաղ թե ուշ դա կնախաձեռնի: Խոսքը ոչ թե առաջիկա շաբաթների կամ ամիսների մասին է, այլ գուցե ավելի ուշ ընկած ժամանակահատվածի, երբ Ադրբեջանը Ռուսաստանի հետ համատեղ կորսա հարմար պահը: Առանց Ռուսաստանի Ադրբեջանը երբեք դա չի անի: Մեր բանակը պետք է պատրաստ լինի, հրամկազմը պետք է տեղյակ լինի խնդիրներին, բարձրացնի կոորդինացիայի աստիճանը: Այս ամենի մասին արված պաշտոնական հայտարարությունները նույնպես ուղերձ են թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի և թե՛ միջազգային հանրությանը, որ, այո՛, եթե անհրաժեշտություն եղավ, և եթե Ադրբեջանը ոտքը փշալարերից դուրս հանի, մենք պատրաստ ենք ատամները ջարդելու»,– նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ինչքանով հնարավոր է, հայկական կողմը գնում է իր արտաքին քաղաքականության ու անվտանգության դիվերսիկացմանը:

ԵԱՀԿ պարտավորությունների բացահայտ խախտման առումով մինչ այս միայն պաշտոնական Երևանի արձագանքը կա: Հարցին, թե ԵԱՀԿ–ի ու նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշման անհրաժեշտությունը չկա՞, քաղաքագետը պատասխանեց. «Նախևառաջ Հայաստանը ԵԱՀԿ–ում այդ հարցը պետք է պաշտոնապես բարձրացնի, միայն խոսնակի հայտարարությունը բավարար չէ: Պետք է բոլորին համապատասխան ձևով գրություն ուղարկի»:

Ռուբեն Մեհրաբյանը Ադրբեջանի կողմից նման կեցվածքն արհամարհանք է որակում:
«Ցավոք սրտի, միջազգային հանրությունը վերջին տարիներին գնալով էլ ավելի է կորցնում իրերն իրենց անուններով կոչելու ունակությունը: Եվ սա բերում է նրան, որ տարբեր դուրսպրծուկներ համարում են, որ իրենց ամեն ինչ կարելի է: Օրինակ՝ Ալիևը, Էրդողանը, Պուտինը: Նրանք կարող են իրենց նման բաներ թույլ տալ` միայն զգալով իրենց անպատժելիությունը»,– հավելեց քաղաքագետը:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը կարևոր կլինի, քանի որ այս քայլն ուղղված չէ տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը, այլ ուղղված է ապակայունացմանը:

«Սա հարված է թե՛ տարածաշրջանային, թե՛ եվրոպական անվտանգությանը: Այդ ամենի մասին հայկական կողմը պետք է շատ հստակ արտահայտվի և պահանջ ներկայացնի: Պետք է լինի պաշտոնական դիրքորոշում՝ պաշտոնական նամակների ու նոտաների ձևով: Պետք է նաև դեսպաններ հրավիրվեն ԱԳՆ, նրանց հանձնվեն համապատասխան գրություններ, կարծիքներ փոխանակվեն: Հայկական կողմը, սրա հետ կապված, բոլորից պետք է դիրքորոշում պահանջի: Իսկ առաջին հերթին՝ հենց Ռուսաստանից, որովհետև այդ մազութի տակառն իրեն այդքան լպիրշ չէր պահի, եթե 90 տոկոսով մինչև ատամները զինված չլիներ ռուսական հարձակողական զենքով»,–եզրափակեց Ռ. Մեհրաբյանը:

Աննա Բադալյան


«Փաստ օրաթերթ»

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan