Երևան, 20.Հունիս.2018,
--
:
--
,
Արցախ մուտքի արտոնագիր ստանալու համար օտարերկրացի զույգն ԱԳՆ է դիմել հարսանեկան զգեստով Պենդերեցկու հոբելյանական փառատոնին հրավիրված են հայ բարձրաստիճան այրեր ու երաժշտական ոլորտի ներկայացուցիչներ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանդիպել է ծառայության ղեկավար կազմի հետ Ճապոնիայում տասնյակ հետցնցումներ են տեղի ունեցել ուժգին երկրաշարժից հետո Ոստիկանությունը Մանվել Գրիգորյանի գործով նոր բացահայտում է արել. տեսանյութ Թուրքիան չի հրաժարվի ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնումից. Չավուշօղլու Կիմ Չեն Ընը ժամանել Է Պեկին Մանվել Գրիգորյանը ԱԱԾ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապրանքների հետ որևէ առնչություն չունի. պաշտպան Աստանայում բացվել Է ԱՊՀ-ի գիտական ու ստեղծագործական մտավորականության համաժողովը

Զոյա Թադևոսյան. «Եթե չբուժվենք հերթական անգամ հայրենիք ենք կորցնելու»

ՀԱԿ անդամ, տնտեսագիտության դոկտոր Զոյա Թադևոսյանը Կարեն Կարապետյանի սրտացավության վրա չի կասկածում, քանի որ վարչապետը, լինելով ինտելեկտուալ անձնավորություն, իր մտահոգություններում անկեղծ է:

«Բայց նա գիտի նաև իրականությունը: Գիտի, որ իշխող կուսակցությունը երբեք թույլ չի տա իրականացնել զարգացած հասարակարգ կառուցելու նրա ցանկությունները, քանի որ իշխող քաղաքական ուժը և նրա դաշնակից այլ քաղաքական կուսակցություններ մինչև կոկորդը խրված են կոռուպցիայի մեջ: Պետական դիրքի չարաշահում են իրականացրել, թալանել են երկիրը, վատնել են ազգային հարստությունը և հետևաբար իրենց հասարակական-քաղաքական դիրքից երբեք չեն կարողանա հրաժարվել: Հակառակ դեպքում նրանց սպառնալու է ազատազրկումը»,- համոզված է Զ. Թադևոսյանը:

Քաղաքական գործչի կարծիքով, սեփական անվտանգությունը պաշտպանելու համար են իշխանությունները փորձում ամեն գնով պահել դիրքերը: Եվ դրա համար ամբողջ հայ ժողովրդին ծնկի են բերում, հանուն իրենց ազատության:

«Խորհրդային տարիներին խոշոր հափշտակությունները քողարկում էին փոքր հափշտակությունները բացահայտելով: Այսինքն, բարձրաստիճան պաշտոնյաներին չէին կարող դիպչել, բայց միևնույն ժամանակ պետք է ցույց տային, որ աշխատում են: Ուստի, ավելի ստորին օղակի պաշոնյաների ձերբակալելով, իրենց դեմքը մաքրում էին: Հիմա էլ նույն խորհրդային ժամանակների գործելաոճն է շարունակվում: Այսինքն, մենք այսօր ունենք նույն Խորհրդային Միությունը, ավելի գռեհկացած վարքուբարքով»,- ասաց Զ. Թադևոսյանը:

Խոսելով խորհրդարանական համակարգի անցնելու ուժեղ և թույլ կողմերի մասին, քաղաքական գործիչը նշեց, որ համակարգը լիարժեք գործելու համար պետք է իրականում ժողովրդի վստահության քվեն ստացած Ազգային ժողով ունենանք, հակառակ դեպքում ոչինչ էլ չի ստացվի:

«Մոտ 100 տարի է մենք դեգերում ենք և փնտրտուքի մեջ ենք: 70 տարի խորհրդային բռնապետական համակարգում էինք դեգերում, և արդեն 30 տարի է մեկ այլ բռնապետական համակարգի պայմաններում ենք գոյատևում: Բայց մեր տեղը համաշխարհային գլոբալ քարտեզի վրա այդպես էլ չենք կարողանում գտնել: Մենք չենք հասկանում ուր ենք  գնում, մեր նպատակը որն է, և ի վերջո, մենք մեր սերունդներին հայրենիք թողնելո՞ւ ենք, թե մեր ազգին դարձնելու ենք բոշաներ»,- ասաց Զ. Թադևոսյանը:
Ոչ ոք չարժևորեց անկախությունը և չհասկացավ թե դա ինչ է, համոզված է ՀԱԿ անդամը: Նա համոզված է նաև, որ գողը, ավազակը, սրիկան, օրինազանցն այսօր անպատիժ են մնում և անպատժելիության սինդրոմով տառապելով, դառնում են հրեշներ ու քանդում պետությունը: Զ. Թադևոսյանի կարծիքով իրականում իշխանության տերը ժողովուրդն է, ինչը նաև ամրագրված է Սահմանադրության մեջ: Եվ հետևաբար 200 կամ 100 անդամ ունեցող որևէ քաղաքական ուժ չի կարող ամբողջ ժողովրդի փոխարեն պայքարի մեջ մտնել և որևէ արդյունքի հասնել:   

«Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է ճանաչել իր իրավունքները և իր իշխանությունը փոխանցել այն քաղաքական ուժին, որին վստահում է: Բայց, քանի որ իր իրավունքը չի վստահել, այլ վաճառել է և այն արդեն գնված է 10 000 դրամով, հետևաբար ժողովուրդը որևէ իրավունք չունի ինչ-որ բան պահանջելու: Չէ՞ որ իր իրավունքն արդեն վաճառել է: Այդ է պատճառը, որ 100-200 հազար քաղաքացիով ոչինչ չենք կարող փոխել:

Մինչև վերջին խորհրդարանական ընտրությունները ես կարծում էի, որ այս իրավիճակի համար 70 % իշխանություններն են մեղավոր, իսկ 30 % ընտրողները: Այս ընտրություններից հետո հասկացա, որ այս իրավիճակի համար 90 %-ով ժողովուրդն է մեղավոր, իսկ 10 %՝ իշխանությունները»,- ասաց Զ. Թադևոսյանը:

Ընտրությունների ժամանակ ընտրակեղծիքների բոլոր ճանապարհները փակելու համար ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները բավականին պայքարել էին և հաջողությունների հասել, սակայն կյանքը ցույց տվեց, որ ընտրակեղծիք իրականացնելու վայրն ու մարտավարությունն է փոխվել, որին էլ ընդառաջել է ժողովուրդը:

«Հիմա իշխանությունները կարող են վստահ ասել, որ իրենք ժողովրդի քվեն ստացել են, անկախ այն հանգամանքից, բարոյական ճանապարհո՞վ են այն ձեռք բերել, թե՝ անբարոյական: Բայց ես երբեք չեմ դադարի լավատես լինել, քանի որ կարծում եմ, որ եթե մահացու հիվանդությամբ տառապող մարդու մինչև կյանքի վերջին վայրկյանն անգամ օրգանիզմի յուրաքանչյուր բջիջ ինքնապաշտպանության մեխանիզմներ է գտնում և պայքարում է հիվանդության դեմ, ապա պետությունն էլ հասարակական-քաղաքական օրգանիզմ լինելով, ինքնապաշտպանական ներքին մեխանիզմների շնորհիվ կփորձի ինքնաբուժվել: Եվ եթե ինքնաբուժման կամքն ավելի հզոր լինի այն հիվանդությունից, որը թափանցել է մեր հասարակական-քաղաքական օրգանիզմ, ապա  բնական ճանապարհով կկարողանանք հաղթահարել հիվանդությունները, առողջանալ և առաջ շարժվել: Հակառակ դեպքում կրկին հայրենիք  ենք կորցնելու»,- ասաց Զ. Թադևոսյանը:

Արմինե Գրիգորյան

loading...
Սպիտակ տունը հավաստեց, որ ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունները կդադարեցվեն Արցախ մուտքի արտոնագիր ստանալու համար օտարերկրացի զույգն ԱԳՆ է դիմել հարսանեկան զգեստով Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածուն Էրդողանին հեռուստաբանավեճի է հրավիրել Պենդերեցկու հոբելյանական փառատոնին հրավիրված են հայ բարձրաստիճան այրեր ու երաժշտական ոլորտի ներկայացուցիչներ ԱՄՆ-ի Սենատն ընդունեց Պենտագոնի՝ 716 միլարդ դոլարի բյուջեի նախագիծը ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանդիպել է ծառայության ղեկավար կազմի հետ Ճապոնիայում տասնյակ հետցնցումներ են տեղի ունեցել ուժգին երկրաշարժից հետո Ոստիկանությունը Մանվել Գրիգորյանի գործով նոր բացահայտում է արել. տեսանյութ Թուրքիան չի հրաժարվի ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնումից. Չավուշօղլու Կիմ Չեն Ընը ժամանել Է Պեկին Մանվել Գրիգորյանը ԱԱԾ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապրանքների հետ որևէ առնչություն չունի. պաշտպան Աստանայում բացվել Է ԱՊՀ-ի գիտական ու ստեղծագործական մտավորականության համաժողովը Հայ համայնքը ցանկանում է պատրիարք ընտրել. Փայլանն ամոթալի է համարում Թուրքիայի իշխանությունների միջամտությունը գործընթացին Մանվել Գրիգորյանի քրեական գործով այլ կասկածյալներ ևս կան. Արթուր Դավթյան 77 կողմ, 3 դեմ. ԱԺ-ն հավանություն տվեց Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու միջնորդությանը ՊՆ զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել շորթմամբ կաշառք ստանալու համար Հակառակորդն Արցախի ՊԲ սահմանային դիտարկում իրականացնող անօդաչու թռչող սարք է խոցել Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարն ազատվել է. պաշտոնում նշանակվել է Գեղամ Բեգլարյանը Սեյրան Սարոյանը շոկի մեջ է. «ինչպես կարելի էր հերոսից իջնել «տուշոնկա» գողացողի մակարդակի» Ուղիղ միացում ԱԺ-ի արտահերթ նիստից. օրակարգում Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցն է ԵՄ-ն պատրաստ է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսել. եվրոպացի պաշտոնյա ԵՄ պաշտոնյան մտահոգիչ է համարում ՀՀ սահմանին և Արցախի շփման գծում ադրբեջանական ուժերի կուտակումները Մանվել Գրիգորյանը գործընկերներին կոչ է արել համաձայնություն տալ՝ իրեն անձեռնմխելիությունից զրկելու. aysor.am
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan