Երևան, 22.Սեպտեմբեր.2018,
--
:
--
,
«Ինտերակտիվ բյուջե» համակարգի կատարելագործված տարբերակն արդեն հասանելի է բոլորին ՆԱՏՕ-ն վերահաստատել է աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը Առողջապահության նախարարությունը նախատեսում է փոխել ԲԿ-ներին պետպատվերի գումարների հատկացման սկզբունքը Նոր Հայաստանում ճիշտ կլինի, որ ՀՀ քաղաքացիները մի քանի օտար լեզու իմանան. Փաշինյան Վահրամ քահանա Մելիքյանը կեղծ է որակել Գարեգին Բ-ի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը ինքնակամ թողնելու մասին լուրը Հացահատիկային բեռների՝ ավտոտրանսպորտով ներկրման արգելքը հետաձգվել է Փաշինյանը՝ ամենախարիզմատիկ լիդեր, Սամվել Ալեքսանյանը՝ մրցակիցը չունեցող կազմակերպիչ Վարչապետն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակել ՀՀ վարչապետն ԱՄՆ կմեկնի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելուց հետո

Բաբկեն Պիպոյան. «Ունենք անպատասխանատվության մեծ ինստիտուտ»


     
Կառավարության նիստի օրակարգում է ներառվել դեղատոմսով դեղեր գնելու մասին  կառավարության որոշման նախագիծը: Գործադիր մարմինը քննարկել է դեղատոմսով դեղեր բաց թողնելու որոշումը ժամանակավորապես կասեցնելու հարցը: Նշենք, որ մինչ այս մարտի 1-ից գործող օրենքը հասարակության շրջանում դժգոհությունների էր արժանացել: Բացի այդ՝ բազմաթիվ քաղաքացիներ մինչ մարտի 1-ը մեծաքանակ դեղեր էին ձեռք բերել, որոնք մարտի 1-ից վաճառվելու էին միայն դեղատոմսով: Ի դեպ՝ հարցի վերաբերյալ նախագծի հրապարակման օրը իր դիրքորոշումն է հայտնել նաև ՄԻՊ գրասենյակը՝ ընդգծելով, որ բնակչության շրջանում բավարար իրազեկման աշխատանքներ չեն իրականացվել: Ըստ ՄԻՊ-ի՝ չփարատված են մնում ոլորտի մասնագետների մտահոգություններն այն մասին, որ երկրի առողջապահական համակարգը պատրաստ չէ այս լուծմանը:

Անդրադառնալով որոշումը ժամանակավորապես  կասեցնելու նախագծին՝ «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության  նախագահ Բաբկեն Պիպոյանը Past.am-ի հետ զրույցում ընդգծեց. «Ի սկզբանե ես այս պրոցեսը գնահատել եմ մեկ գլոբալ պրոբլեմի դաշտում: Առաջինը մասնավորապես այն է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը ոչ միայն չկանխարգելեց խուճապը, ինչը որպես ֆունկցիա դրված է իր վրա, այլև խուճապ ստեղծեց: Օրինակ, երբ երկրաշարժ է լինում, բնականաբար, աղետն ունենում է իր հետևանքները: Բայց պետությունն ունի համապատասխան կառույց, որը պետք է այնպես անի, որ այդ բացասական ազդեցությունը հնարավորինս մեղմի: Եթե երկրաշարժի ժամանակ կամա թե ակամա պետք է բացասական հետևանքներ ունենանք, ապա պետությունն առնվազն պետք է այնպես անի, որ խուճապը չդառնա բնական պրոցեսն էլ ավելի խորացնելու պատճառ: Ցիվիլ հասարակություններում, երբ պետությունն իր գործառույթը լավ է իրականացնում, նմանատիպ աղետը բացասական շատ ավելի քիչ ազդեցություն է ունենում, քան այն երկրներում, երբ պետությունն իր գործը վատ է անում ու խուճապ է ստեղծում»:

Այս պարագայում, որպեսզի առողջապահության համակարգում օրենքի պատճառով խուճապ չստեղծվի, պատասխանատուն ՀՀ առողջապահության  նախարարությունն է:
«Իսկ այս դեպքում ՀՀ առողջապահության նախարարությունն ինքն իրենով խուճապ ստեղծեց, որը համար մեկ պրոբլեմն էր: Ըստ էության, մենք էինք իրենց գործն անում ու ասում՝ մի խառնվեք իրար, օրենքը չի աշխատի ու չի կարող գործել: Ավելին՝ շատ վատ բաներ չէինք ասում, որ, օրինակ, փաստաթուղթը թերի է: Շատ քիչ էինք խոսում բացասականի մասին, որ խուճապն ավելի չխորացնենք: Հիմա բնական բան է տեղի ունենում՝ հակառակ էֆեկտով: Բնականաբար, այն մարդը, ով խուճապի էր մատնվել  և դրա հետևանքով ոչ ճիշտ գործողություն էր իրականացրել, այսօր հայտնվելու է վատ վիճակում: Ունենք անպատասխանատվության մեծ ինստիտուտ և այդ ինստիտուտը բերում է նրան, որ մենք նման բաներ ենք ունենում»,-ասաց  Բ. Պիպոյանը:

Նա նշեց, որ եթե անգամ այս նախագիծն օրակարգում չներառվեր, և եթե որոշ դեղեր պայմանականորեն պետք է սեպտեմբերին կամ հունիսին նոր միայն դեղատոմսով վաճառվեին, միևնույն է, դեմ կլիներ պրոցեսին:

«Միևնույն է, պետք է բոլորը հորդորեին, որ մարդիկ դեղերը չգնեն ու տանը պահեն, որովհետև դեղերն ունեն պահպանման պայման, ունեն պիտանիության ժամկետ: Ի վերջո՝ մարդիկ անիմաստ չէին տանելու ու ասեին՝ լավ, շատ դեղ ունենք՝ խմենք: Դեղը պահեստավորելը լավ բան չէ:  Դեռևս նախորդ կառավարության օրոք ընդունված ու որևէ լուրջ դիմադրության չարժանացած օրենքի նախագիծը երկու տարի պահեցին բարձի տակ: Դրանից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերը սիրողական արեցին, և ուժի մեջ մտնելուց հինգ օր առաջ հիշեցին, որ երկու տարի առաջ ստեղծված բան կա, ինչի մասին պետք է խոսել: Իսկ ո՞վ պետք է հասարակությանը պատրաստեր, ո՞վ պետք է ռիսկերը հաշվարկեր ու գնահատեր հետևանքները: Սա մոտավորապես նման է այն երևույթին, երբ, օրինակ, մենք չունենք մեքենա, բայց ընկած վարորդ ենք ման գալիս: Հարց է առաջանում՝ լա՞վ կլինի, որ լավ վարորդներ ունենանք: Այո, իհարկե, լավ կլինի, բայց լավ վարորդ լինելու համար առաջին հերթին գոնե մեքենա է պետք»:

Հարցին, թե արդյո՞ք օրենքը նման ձևով ընդունելը զուտ գերշահույթ ստանալու նպատակ չէր հետապնդում, Բաբկեն Պիպոյանը նշեց. «Մտավախություն, տեսական հնարավորություն կա, բայց եկեք մինչև վերջ արդար լինենք: Դեղատներն իրենք էլ բողոքեցին: Նրանք ոչ թե ուրախացել էին, այլ իրենք էլ էին դժգոհություն հայտնել»:

Աննա Բադալյան

loading...
«Ինտերակտիվ բյուջե» համակարգի կատարելագործված տարբերակն արդեն հասանելի է բոլորին ՆԱՏՕ-ն վերահաստատել է աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը Առողջապահության նախարարությունը նախատեսում է փոխել ԲԿ-ներին պետպատվերի գումարների հատկացման սկզբունքը Նոր Հայաստանում ճիշտ կլինի, որ ՀՀ քաղաքացիները մի քանի օտար լեզու իմանան. Փաշինյան Վահրամ քահանա Մելիքյանը կեղծ է որակել Գարեգին Բ-ի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը ինքնակամ թողնելու մասին լուրը Հացահատիկային բեռների՝ ավտոտրանսպորտով ներկրման արգելքը հետաձգվել է Փաշինյանը՝ ամենախարիզմատիկ լիդեր, Սամվել Ալեքսանյանը՝ մրցակիցը չունեցող կազմակերպիչ Վարչապետն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակել ՀՀ վարչապետն ԱՄՆ կմեկնի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելուց հետո Թրամփը և Բոլթոնը ոտնահարում են Միջազգային քրեական դատարանի իրավունքները Ինչի՞ց եք վախենում, երբ որ ափալ-թափալ նիստից մեկ օր շուտ՝ գիշերը, գործ եք հարուցում. Աշոտյան ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցը պարունակում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին տվյալներ. ՔԿ Իրադարձություններն անարյուն եղան, քանի որ իշխանությունները չգործադրեցին այն միջոցները, որոնք կարող էին գործադրել. Ռոբերտ Քոչարյան Նպատակը «փակելն» է բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել Մարտի 1-ին. Փաշինյանը հակադարձել է Քոչարյանի հայտարարությանը ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրության սղագրությունը Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan