Երևան, 13.Դեկտեմբեր.2018,
--
:
--
,
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը

Վազգեն Սաֆարյան. «Պետությունը չի կարող մասնավորի համար գիշերային պահակի դեր կատարել»



«Հայրենական ապրանք արտադրողների միության» և Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանն անդրադառնալով երկրում տեղի ունեցած և սպասվող քաղաքական գործընթացներին նշեց, որ իր դիտարկմամբ այս ընթացքում ամեն ինչ տեղի է ունենում սահմանված գրաֆիկով: Անդրադառնալով ՀՀ 4-րդ նախագահի հետ հանդիպմանը նշեց, որ այն արդյունավետ է եղել, ինչ վերաբերում է սպասելիքներին, ապա ժամանակը ցույց կտա որքանով էին հանդիպումներն օգտակար երկրում առկա խնդիրները լուծելու համար:

«Մեր կողմից բարձրացված բոլոր հարցերը Արմեն Սարգսյանը գրում էր, մտապահելու է և հուսով եմ, որ քայլեր է ձեռնարկելու դրանց լուծման համար: Ինչ վերաբերում է տնտեսական խնդիրներին, ապա Հանրային խորհրդում կազմակերպված հանդիպման ժամանակ ես նրան հարցրել եմ, որ եթե Մեծ Բրիտանիան, որը դասական կապիտալիզմի միջնաբերդն է, հիմնական ֆոնդերում պետության մասնաբաժինը կազմում է 53 տոկոս, ապա մենք ու՞մ ենք ընդօրինակում: Ես այդ հարցը տվել եմ ինչպես 97 թվականին Բաբկեն Արարքցյանին, այնպես էլ հիմա Արմեն Սարգսյանին, նշելով որ ամեն ինչ սեփականաշնորհելով հասել ենք մի իրավիճակի, որ պետությունը կորցրել է իր կարողությունների 90 %-ը: Եվ պետությունը պետք է վերականգնի իր կարգավորիչ և կառավարող դերը և համապատասխան ֆունկցիա իրականացնի, նաև հետ գնելով այն ակցիաները, որոնք մասնավորի ձեռքում է, բայց շրջանառու միջոցներ չունենալու պատճառով չի կարողանում գործարկել»,- ասաց Վ. Սաֆարյանը:

Հասարակական-քաղաքական գործչի կարծիքով նախագահի ինստիտուտը կարող է լրացուցիչ հարթակ հանդիսանալ այսօրինակ հարցերն ուսումնասիրելու և լուծումներ առաջարկելու համար: Նա նաև կարծում է, որ հասել ենք մի հանգրվանի, որ պետք է մի պահ կանգ առնենք ու հասկանանք, թե մինչ օրս ինչ ենք արել, ինչքան ենք սխալվել և այդ կետից սկսենք առաջ գնալ:

«Իմ կարծիքով այն սխալները, որոնք թույլ են տրվել, պետք է դրանցից ձերբազատվել և գնալ դրանք ուղղելու ճանապարհով, որովհետև մենք այլևս սխալվելու տեղ չունենք:
Այսինքն, իրավիճակն այնքան է վատացել, որտեղից դուրս գալու համար միայն առաջընթաց քայլեր պետք է իրականացվեն: Լիբերալ ազատական տնտեսությունը հանգեցրել է նրան, որ մենք կորցրել ենք մեր արդյունաբերությունը: 1995-97 թվականներին ազգայնացվել է 52,7 միլիարդ դրամի պետական ունեցվածք, որի 99,3 %-ը իրականացվել է հավաստագրերով: Այսինքն, ազգային ունեցվածքը վաճառվել է իր գնից 1000-ից 1200 անգամ ավելի ցածր գնով: Եվ քանի որ1 դրամը 200 ռուբլու համարժեքով էր հաշվվում, իսկ հավաստագրերը հաշվարկվում էին 20 հազար դրամ, բայց շուկայում, փողոցում վաճառվում էին մոտ 3000 դրամ»,- ասաց Վ.Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ 3 տարվա ընթացքում սեփականաշնորհման արդյունքում բյուջեի մուտքերը պետք է կազմեին 4,8 միլիարդ  դրամ, բայց իրականում մուտքագրվել է 364 միլիոն դրամ, որը կազմում է մուտքագրվելիք գումարի 7, 55 %-ը: Այսինքն,  2 միլիոն հատ սեփականաշնորհման սերտիֆիկատով և 353 միլիոն դրամ կանխիք գումարով 100 հազար մարդ կամ ազգաբնակչության 3 %-ը մարել է բաշխված սերտիֆիկատների 60 տոկոսից ավելին: Եվ այն, ինչ Արևմտյան Եվրոպայում իրականացվել էր 250-ից 300 տարում, Հայաստանում իրականացվել է 3 տարում և կատարվել ազգային ունեցվածքի վերաբաժանում:

«Եվ այդ հախուռն սեփականաշնորհման արդյունքում ունենք պատկեր, որ կան սեփականաշնորհված գործարաններ, որոնց մեծ մասը չի աշխատում: Եվ եթե այսօր ունենք 4-րդ հանրապետություն, ապա պետք է իշխանությունները վերլուծություն կատարեն, թե ինչ ենք ունեցել և ինչի ենք հասել: Ազատ շուկան իրեն սպառել է դեռևս 19-րդ դարի երկրորդ կեսի: Պետությունը չի կարող մասնավորի համար գիշերային պահակի դեր կատարել: Պետությունը պետք է ուղղորդող, նպաստող, խթանող լինի, որպեսզի զարգանա: Իսկ եթե ձեռքերը լվանա և կողքից նայի, թե մասնավորն ինչ քայլեր է կատարում և բյուջե ինչ մուտքեր է ապահովում, մենք այսպես շարունակելու ենք խարխափել: Մեզ պետք են կտրուկ քայլեր, որոնք կխթանեն տնտեսության զարգացմանը»,- ասաց Վ. Սաֆարյանը:   

Արմինե Գրիգորյան

loading...
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan