Երևան, 10.Դեկտեմբեր.2018,
--
:
--
,
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը

14 համայնքից 12-ում մեկական թեկնածու կա

Այս կիրակի՝ մարտի 11-ին, համայնքապետի ընտրություններ տեղի կունենան 14 համայնքներում: Մեկնարկած քարոզարշավի ավարտին հաշված օրեր են մնացել, սակայն այդ քարոզարշավը քարոզարշավ անվանելը, մեղմ ասած, ավելորդ է: Բանն այն է, որ այդ 14 համայնքներից 12-ում մեկական թեկնածու կա: Այսպես կոչված մրցակիցներն ընթացքում աստիճանաբար «մաղվել» են՝ ինքնաբացարկ հայտարարել կամ հետ վերցրել թղթերը:

Համայնքները, որտեղ մեկից ավել թեկնածու կա, Լոռու մարզի Դեբետն է, որտեղ չորս թեկնածու կա, այդ թվում՝ գյուղի դպրոցի ուսուցիչն ու մշակույթի տան տնօրենը, և Արարատի մարզի Նորամարգը, որտեղ երեք թեկնածու կա, որոնցից մեկը կրկին ուսուցիչ է, մեկն էլ՝ համայնքապետարանի առաջատար մասնագետ:

Արագածոտնի մարզի Դդմասար համայնքի ղեկավար Ռաշիդ Օսեյանը, ով արդեն չորրորդ անգամ է մասնակցում ընտրություններին որպես թեկնածու, Past.am-ի հետ զրույցում նշեց, որ առաջադրվել է միայն այն պատճառով, որ գյուղը ամիսներ անց խոշորացվելու է: Սա մի քանի ամիսների աշխատանք է լինելու իր համար, հակառակ դեպքում՝ չէր առաջադրվի:

Նա նույնպես մնացել է առանց մրցակից: Սկզբից առաջադրվել էր նաև համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար, անկուսակցական Ռուբիկ Սադոյանը, ով, սակայն, որոշ ժամանակ անց փոշմանել էր և ինքնաբացարկ հայտարարել:

«Պետք է պարտադիր երկու հոգի առաջադրվեր, ինքը հրաժարական տվեց: Ես էի ուզում հրաժարական տալ, բայց նա չհամաձայնվեց: Քանի որ ես երկար եմ աշխատել, ինքը չհամաձայնվեց իմ որոշման հետ»,- ասաց գյուղապետը: Դիտարկմանը, թե կարող էիք երկուսով միաժամանակ թեկնածու մնալ, և արդեն համագյուղացիները կորոշեին՝ ով է լինելու գյուղապետ, Օսեյանը պատասխանեց. «Այո՛, բայց դե չէինք ուզում, որ հարևանների համար լավ ու վատ լինենք, դրա համար ուզում էինք մեկը լիներ»:

Ռաշիդ Օսեյանը գյուղը ղեկավարում է դեռևս 2003թ.՝ արդեն 15 տարի: Հարցին, թե չի՞ հոգնել այդ աշխատանքից, գյուղապետը պատասխանեց, թե, ճիշտն ասած, հոգնել է արդեն, բայց քանի որ մի քանի ամիս անց խոշորացում է լինելու, որոշեց թեկնածությունը դնել:

Խոշորացմանը ինչպես է նայում հարցին պատասխանեց, որ դա կառավարությունն է որոշում: Իսկ թե գյուղացիները ինչպես կքվեարկեն հարցն էլ անպատասխան թողեց՝ նշելով, թե՝ համայնքը գիտի: «Այսքան տարի, որ աշխատել եմ, շատ լավ եմ եղել համայնքի բնակիչների հետ: Ինչքան ընտրություն է եղել, ոչ մի անգամ դեմ չեն եղել: Եղել է, որ 2 կամ 3 հոգով ենք եղել, բայց ձայնն ինձ են տվել»,- հավելեց նա:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Past.am

loading...
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan