Երևան, 24.Հունիս.2018,
--
:
--
,
Ցիկլոնի հետևանքով անապատում հազարավոր լճեր են հայտնվել ԵՀ-ն պատրաստ Է օգնել ԵՄ-ի երկրներին Հունաստանի եւ Իտալիայի տարածքից փախստականների ընդունելու համար Մեսին Մունդիալից հետո կարող է հեռանալ Արգենտինայի հավաքականից Hyundai Motor-ը եւ Audi-ն համագործակցության համաձայնագիր են ստորագրել Ներկայացվել են Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման պահանջները Արգենտինացի ֆուտբոլիստները պահանջում են մարզչի հեռացումը մինչև Նիգերիայի հետ խաղը Մեղադրանք է առաջադրվել «օրենքով գող» համարվող Ալեքսանդր Մակարյանին խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար Երևանի Ոսկու շուկայի աշխատակիցները բողոքում են վարձավճարների բարձրացման դեմ. տնօրենն էլ պարզաբանում է՝ ծախսերն են շատացել Հայաստանը ստանձնել է ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի նախագահությունը

Պետրոս Մակեյան. «Սերժ Սարգսյանի խոստումները սուտ են, քանի որ Հայաստանը գնալով գլորվում է անդունդը»

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետոս Մակեյանի կարծիքով ով չի ընդունում ընդդեմ գործող վարչախմբի համախմբման գաղափարն ու անհրաժեշտությունը, սպասարկում է Սերժ Սարգսյանին: Այսինքն՝ ով մեզ հետ չէ, մեր թշնամին է:

Նրա կարծիքով ընդդիմության համախմբման բանաձևը դա է, քանի որ հասարակության 90 տոկոսը պատրաստ է հազարավոր մատաղներ անել, որպեսզի օր առաջ ազատվի ներկա վարչախմբից:

«Զգալի մասի մոտ կա ատելություն, զգալի մասի մոտ կա թշնամանք ոչ միայն վարչախմբի, այլև անձամբ Սերժ Սարգսյանի նկատմամբ: Եվ բնականաբար այդ ընդդիմադիր հզոր էներգիան պետք է օգտագործել: Հանրությունը, սակայն դուրս կգա փողոց, եթե մեսիջներից մեկը լինի այն, որ քաղաքական ընդդիմությունը համախմբված է: Այս պահին թեև կա հստակ քաղաքական զարգացում՝ ապրիլի 9-ին ավարտվում է գործող վարչախմբի ստի ժամանակաշրջանը, բայց փատացի ձևավորված ընդդիմադիր դաշտ չկա: Ապրիլի 9-ից մինչև 17-ը մեկ շաբաթ ժամանակ կա և եթե կարողանանք այդ ընթացքում ընդդիմադիր զանգվածին դուրս բերել հրապարակ, ապա ոչ միայն Սերժ Սարգսյանին, այլև համակարգին դուրս կմղենք արենայից»,- ասաց Պ. Մակեյանը:

Նա համոզված է, որ եթե ընդամենը մեկ ամիս ընդդիմությունը կարողանա զսպի իր քաղաքական, տնտեսական, իշխանական ամբիցիաները, համախմբվի ու կարողանա մեկ շաբաթ ժողովրդին ուղղորդել, ապա հնարավոր կլինի ինչ-որ արդյունքի հասնել: Հակառակ դեպքում, կստացվի, որ սպասարկում է Սերժ Սարգսյանին:

ՀՀԿ նախագահի հանդեպ անհանդուրժողականությունն ըստ Պ.Մակեյանի պայմանավորված է նրա 20 տարուց ավել իշխանության մեջ լինելով և երկրում տիրող ներկա վիճակի, անորոշության, ապօրինության, սանձարձակության, անպաշտպանության և աղքատության ողջ բեռը ժողովուրդը բարդում է հենց նրա վրա:

«Նրա խոստումները, մեկ՝ «Ապահով Հայաստան»,  մեկ՝ «Առաջ Հայաստան» սուտ են, քանի որ Հայաստանը գնալով գլորվում է անդունդը, իսկ ապահովն էլ դառնում է ամենաանապահովը: Այս ամենի պատասխանատուն Սերժ Սարգսյանն է և այնպես չէ, որ նրան անմեղ տեղն են մեղադրում»,- ասաց Պ. Մակեյանը:

Քաղաքական գործչի կարծիքով Սերժ Սարգսյանից և հանրապետականներից հետո  դաշնակցականներն էլ կարող են քանդել երկիրը, բայց կառուցել՝ երկուսն էլ չեն կարող: Երկիրը կառուցել պատրաստ հազարավոր կրթված մարդիկ կան, որոնք սակայն չեն ցանկանում ներկա վարչախմբին սպասարկել:

«Մարդիկ կան, որոնք պատրաստ են պայքարել,եթե վստահություն և համախմբվածություն տեսնեն, որի արդյունքը կարող է հաղթական ավարտի հանգեցնել: Եվ եթե Երևանում, Գյումրիում, Վանաձորում հանրությունը ոտքի կանգնի, ամեն ինչ այլ կլինի»,- ասաց Պ. Մակեյանը:

Պայքարի այլ սցենարը, օրինակ՝ իշխանություններից պահանջել, որ ապօրինությունների դեմ հավասար պայքար ծավալի, որ բոլորը հավասար լինեն օրենքի առջև, որ կոռուպցիայի մեջ թաթախվածները դուրս մղվեն իշխանությունից և այլն, Պ.Մակեյանի կարծիքով նույն իշխանություններին սպասարկել է նշանակում:

«Մեզ մոտ օրենքը շիրմա է գործող վարչախմբի համար, որպեսզի իրենք փող աշխատեն: Պետական ողջ ինստիտուցիոնալ համակարգը ներկայիս վարչակազմը օգտագործում է իշխանությունը պահելու և փող աշխատելու համար: Եվ եթե ընդդիմությունը սկսի լոկալ խնդիրների դեմ պայքարել, դա նվեր կլինի իշխող վարչակազմին, հետո էլ աշխարհին ցույց կտան, որ իբր մեզ մոտ ժողովրդավարություն է: Ապրիլյան պատերազմից հետո ՊՆ թիկունքի պետին և էլի մի քանիսին ձերբակալեցին: Անցել է երկու տարի, հանրությունը տեղյա՞կ է, թե ինչ եղավ, ինչքան էին նրանք գողացել, ինչի համար են նրանք ձերբակալվել, ինչու են ազատված գեներալներից մեկին նորից նույն համակարգ տարել: Մարտի 1-ից 10 տարի է անցել, բոլորն էլ գիտեն, թե ով ինչ է արել, բայց մինչ օրս ինչո՞ւ որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել»,- ասաց քաղաքական գործիչը:

Պ. Մակեյանի կարծիքով էվոլյուցիոն ճանապարհով Հայաստանը զարգացնելու համար կպահանջվի 30-40 տարի, սակայն մեր հարևանների պարագայում, չի բացառվում, որ չկարողանանք այդքան տարի նվիրել երկրի բարգավաճմանը:

«Մարտի 10-ին սփյուռքյան «Հայկական վերածնունդ» կազմակերպության հետ միաժամանակյա հանրահավաք ենք կազմակերպելու աշխարհի մի շարք երկրներում, պահանջելով մարդու իրավունքների պաշտպանություն, քաղբանտարկյալների ազատ արձակում և ռեժիմի վերարտադրության կանխում: Թե ինչ կստացվի, կյանքը ցույց կտա»,- խոսքը եզրափակեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահը:

Արմինե Գրիգորյան       

loading...
Ցիկլոնի հետևանքով անապատում հազարավոր լճեր են հայտնվել ԵՀ-ն պատրաստ Է օգնել ԵՄ-ի երկրներին Հունաստանի եւ Իտալիայի տարածքից փախստականների ընդունելու համար Մեսին Մունդիալից հետո կարող է հեռանալ Արգենտինայի հավաքականից Hyundai Motor-ը եւ Audi-ն համագործակցության համաձայնագիր են ստորագրել Ներկայացվել են Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման պահանջները Արգենտինացի ֆուտբոլիստները պահանջում են մարզչի հեռացումը մինչև Նիգերիայի հետ խաղը Մեղադրանք է առաջադրվել «օրենքով գող» համարվող Ալեքսանդր Մակարյանին խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար Երևանի Ոսկու շուկայի աշխատակիցները բողոքում են վարձավճարների բարձրացման դեմ. տնօրենն էլ պարզաբանում է՝ ծախսերն են շատացել Հայաստանը ստանձնել է ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի նախագահությունը Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը մասնակցել են ԱլԳ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարը աշխատանքային լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել Առաքել Մովսիսյանը ԱԱԾ-ից ազատ է արձակվել Intel-ի ղեկավարը պաշտոնաթող Է լինում Ապագայում պատերազմներն սկսվելու են կիբեռգրոհներից. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Նաթանյահուի կնոջը խարդախության եւ պետական միջոցների վատնման մեղադրանքներ են առաջադրվել ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան շարունակում են աշխատել ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ. Լավրով Առաքել Մովսիսյանը բերման է ենթարկվել ԱԱԾ Վարույթ է ընդունվել ՀԿ նախագահի կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը Հայկ Մարությանը հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու մասին «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիփս» ընկերությունները 1 միլիարդ դրամից ավել գումար են հափշտակել. հարուցվել է քրեական գործ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Առաքել Մովսիսյանի տանը Արտաբույնք համայնքի նախկին ղեկավարը մանկապարտեզ է ապօրինի գնել և գրանցել որդու անվամբ. տարվում է քննություն
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan