Երևան, 24.Հունիս.2018,
--
:
--
,
Ցիկլոնի հետևանքով անապատում հազարավոր լճեր են հայտնվել ԵՀ-ն պատրաստ Է օգնել ԵՄ-ի երկրներին Հունաստանի եւ Իտալիայի տարածքից փախստականների ընդունելու համար Մեսին Մունդիալից հետո կարող է հեռանալ Արգենտինայի հավաքականից Hyundai Motor-ը եւ Audi-ն համագործակցության համաձայնագիր են ստորագրել Ներկայացվել են Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման պահանջները Արգենտինացի ֆուտբոլիստները պահանջում են մարզչի հեռացումը մինչև Նիգերիայի հետ խաղը Մեղադրանք է առաջադրվել «օրենքով գող» համարվող Ալեքսանդր Մակարյանին խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար Երևանի Ոսկու շուկայի աշխատակիցները բողոքում են վարձավճարների բարձրացման դեմ. տնօրենն էլ պարզաբանում է՝ ծախսերն են շատացել Հայաստանը ստանձնել է ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի նախագահությունը

«Գլենդել Հիլզ»-ից տուժած աղետի գոտու բնակիչները հետ կստանան իրենց հողամասերը

Տարիներ առաջ կնքված պայմանագրերի հիման վրա «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն աղետի գոտում հայտնված մարդկանց համար բնակարաններ պետք է կառուցեր: «Գլենդել Հիլզ»-ը պետության և ծրագրի շահառուների հետ կնքված եռակողմ պայմանագրերի հիման վրա նրանցից ձեռք էր բերել տնամերձ հողամասեր՝ այդ հողամասերում ընտանիքներին հասանելիք չափով բնակելի տների կառուցման նպատակով: Թվով 232 բնակելի տների (198-ը՝ Լոռու և 34-ը՝ Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում) կառուցումը կամ մնացել էր անավարտ, կամ ընդհանրապես չէր սկսվել, և ընկերության սնանկացման պատճառով այդ տնամերձ հողամասերը մնացել էին ընկերության սեփականության ներքո:

Նախորդ տարվա դեկտեմբերին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ թույլատրվել է այդ գույքն օտարել նախկին սեփականատերերին: Սրա իրականացման նպատակով համապատասխան նախագիծ է մշակվել Քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից և լրամշակվել շահագրգիռ մարմիններից ստացված առաջարկությունների հիման վրա:

«Հայաստանի Հանրապետության Լոռու, Շիրակի մարզպետարաններին գույք ամրացնելու և գումար հատկացնելու» կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ բնակապահովման ծրագրի իրականացմամբ:

Նախագծի նպատակը ծրագրի շրջանակներում կառուցապատողի կողմից շահառուներից ձեռքբերված տնամերձ հողամասերը նախկին սեփականատերերին վերադարձնելն է՝ այդ գույքերը ՀՀ անունից համապատասխան մարզպետարանների միջոցով կառուցապատողից ձեռք բերելու և նախկին սեփականատերերին նվիրելու միջոցով, ինչպես նաև՝ այդ գույքերի մասով կառուցապատողի կողմից կատարված աշխատանքների արժեքների հաշվանցումն է՝ պետական գնման պայմանագրերի շրջանակներում ընկերությանը տրված կանխավճարից:

Լոռու և Շիրակի մարզպետները որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Գլենդել Հիլզ»-ի սնանկության գործով կառավարչի հետ պիտի կնքեն անշարժ գույքերի առուվաճառքի պայմանագրեր, կատարեն հանձնում-ընդունում, իսկ հանձնման-ընդունման արձանագրությունների օրինակները և ամփոփ տվյալները ներկայացնեն ՀՀ ֆինանսների նախարարություն:

Ծրագրի շրջանակներում նախորդ տարիներին ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին պետական տուրքի գծով փոխանցված և չօգտագործված 23 միլիոն 360 հազար դրամը կուղղվի տեղեկատվության տրամադրման ծառայության և գույքային իրավունքների պետական գրանցման համար գանձվող վճարների կատարման նպատակով: Նվիրատվության պայմանագրերի նոտարական վավերացման և այդ պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման ծառայության համար գանձվող վճարները մինչև այս տարվա դեկտեմբերի 20-ը կկատարվեն ֆինանսավորման աղբյուրների հաշվին, իսկ դրանից հետո արդեն՝ շահառուների հաշվին:

Նվիրատվության պայմանագրերի նոտարական վավերացման նպատակով Լոռու մարզպետարանին այս տարվա առաջին կիսամյակում կհատկացվի 1 միլիոն 644 հազար դրամ, իսկ Շիրակի մարզպետարանին՝ 238 հազար դրամ:

Բացի այդ, ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Լոռու մարզպետարանին է ամրացվել ծրագրի շրջանակներում կառուցված թվով 258 բնակելի տուն: Այդ տները ծրագրի շահառուներին նվիրելու գործընթացի ապահովման և այդ տների նվիրատվության պայմանագրերի նոտարական վավերացման ծախսերը կկատարվեն 2018 թվականի պետական բյուջեի հաշվին, իսկ այդ պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ֆինանսական ապահովումը կիրականացվի ծրագրի շրջանակներում նախորդ տարիներին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին փոխանցված գումարների հաշվին:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

loading...
Ցիկլոնի հետևանքով անապատում հազարավոր լճեր են հայտնվել ԵՀ-ն պատրաստ Է օգնել ԵՄ-ի երկրներին Հունաստանի եւ Իտալիայի տարածքից փախստականների ընդունելու համար Մեսին Մունդիալից հետո կարող է հեռանալ Արգենտինայի հավաքականից Hyundai Motor-ը եւ Audi-ն համագործակցության համաձայնագիր են ստորագրել Ներկայացվել են Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման պահանջները Արգենտինացի ֆուտբոլիստները պահանջում են մարզչի հեռացումը մինչև Նիգերիայի հետ խաղը Մեղադրանք է առաջադրվել «օրենքով գող» համարվող Ալեքսանդր Մակարյանին խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար Երևանի Ոսկու շուկայի աշխատակիցները բողոքում են վարձավճարների բարձրացման դեմ. տնօրենն էլ պարզաբանում է՝ ծախսերն են շատացել Հայաստանը ստանձնել է ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի նախագահությունը Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը մասնակցել են ԱլԳ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարը աշխատանքային լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել Առաքել Մովսիսյանը ԱԱԾ-ից ազատ է արձակվել Intel-ի ղեկավարը պաշտոնաթող Է լինում Ապագայում պատերազմներն սկսվելու են կիբեռգրոհներից. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Նաթանյահուի կնոջը խարդախության եւ պետական միջոցների վատնման մեղադրանքներ են առաջադրվել ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան շարունակում են աշխատել ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ. Լավրով Առաքել Մովսիսյանը բերման է ենթարկվել ԱԱԾ Վարույթ է ընդունվել ՀԿ նախագահի կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը Հայկ Մարությանը հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու մասին «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիփս» ընկերությունները 1 միլիարդ դրամից ավել գումար են հափշտակել. հարուցվել է քրեական գործ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Առաքել Մովսիսյանի տանը Արտաբույնք համայնքի նախկին ղեկավարը մանկապարտեզ է ապօրինի գնել և գրանցել որդու անվամբ. տարվում է քննություն
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan