Երևան, 11.Դեկտեմբեր.2018,
--
:
--
,
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը

Ալեք Ենիգոմշյան. «Պարտավոր ենք մտածել այն ուղիների մասին, որոնք վերստին կակտիվացնեն քաղաքացիներին»


«Հանուն Հայաստան պետության» ճակատը «Հայկական վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության հետ համատեղ մարտի 9–ին, 10–ին և 11–ին Ստրասբուրգում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Փարիզում և Երևանում համահայկական հանրահավաքներ կանցկացնի:

Խոսելով հանրահավաքների օրակարգի և գաղափարի մասին, «Հանուն Հայաստան պետության» ճակատի նախաձեռնող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը «Փաստ»–ի հետ զրույցում նախ նշեց, որ «Հայկական վերածնունդ» սփյուռքյան կառույցը միացել է «Հանուն Հայաստան պետության» ճակատին:

«Դրանով սփյուռքյան այդ կառույցը ճակատի մասն է կազմում՝ ստորագրել է ճակատի հռչակագրի տակ, միավորվել է ճակատի սկզբունքների շուրջ և կիսում է դրանք: «Հայկական վերածնունդը» և ճակատը մարտի 10–ին թե՛ Երևանում, թե աշխարհի տարբեր քաղաքներում հավաքներ կկազմակերպեն: Արտասահմանում հանրահավաքների գլխավոր շեշտադրումը կլինի ՀՀ–ում մարդու իրավունքների խնդիրն ու այդ համատեքստում մասնավորապես քաղբանտարկյալների խնդիրը: Իսկ Երևանում մարդու իրավունքների և քաղբանտարկյալների խնդիրը ընդհանուր գլոբալ հարցերի համատեքստում կդիտարկվի: Այդ համատեքստում հատուկ անդրադարձ կլինի Ժիրայր Սեֆիլյանի և ընկերների հարցին: Հիշենք, որ, այսպես ասած, դատավարությունը մոտենում է իր ավարտին: Դատախազը 11 տարվա ազատազրկում է պահանջել Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ, մյուսների նկատմամբ էլ՝ 4,5 տարուց սկսած: Բացի մարդու իրավունքների հարցերից, Երևանում կքննարկվի ընդհանրապես այս վարչախմբի և հանձինս Սերժ Սարգսյանի ոչ միայն վերարտադրման, այլև իրենց իշխանության հավերժացման փորձերի խնդիրը»,–ասաց Ա. Ենիգոմշյանը:

Նա ընդգծեց՝ պարզ է, որ քաղաքացիների համար գաղտնիք չէ երկրում տիրող իրավիճակն ու այն, թե իշխանության հավերժացումն այդ առումով ինչ է խոստանում:
«Սա գաղտնիք չէ և բացահայտելու խնդիր չկա: Բայց այդ ամենը քաղաքական համատեքստում ներկայացնելու խնդիր կա. համատեղ ուժերով պետք է փորձել կանխել իշխանության հավերժացման փորձն ու դրանով շարժել երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու քարը: Մենք բաց ենք Հայաստանում գործող և իրենց ընդդիմադիր համարող բոլոր ուժերի առաջ: Մենք կարող ենք որոշակի հարցերում տարբեր դիրքորոշումներ ունենալ, բայց մենք բաց ենք բոլոր այն ուժերի առաջ, որոնք ամենաէական հարցերի շուրջ հստակ դիրքորոշում ունեն: Ամենաէական հարցերի մեջ է համակարգի փոփոխությունը, նաև իշխանության հավերժացման փորձերի կանխումը: Եթե այս հարցերի շուրջ համախոհություն կա, թող հանրահավաքի ժամանակ բոլորը ներկա լինեն: Այստեղ առաջնահերթության խնդիր չկա: Եթե «Հանուն Հայաստան» պետության ճակատն է նախաձեռնել այս հանրահավաքը, չի նշանակում, որ եթե ուրիշները ևս մասնակցության հայտ ներկայացնեն՝ առաջինի, երկրորդի կամ երրորդի խնդիր է լինելու: Մենք բացարձակապես նման խնդիր չունենք: Մենք կարևորում ենք այսօրվա ամենաէական խնդիրների շուրջ համախմբման և համագործակցության կարևորությունը»,–ասաց մեր զրուցակիցը:

Իսկ թե հասարակության մոտ առկա տրամադրությունների համատեքստում ինչ արդյունք են ակնկալում, Ալեք Ենիգոմշյանը նշեց. «Մենք բոլորս գիտենք և գաղտնիք չէ, որ առնվազն մեկ տարի է՝ ինչ Հայաստանում քաղաքացիների մոտ անզորության զգացում է տիրում, և դրանից օգտվել և օգտվում է այս իշխանությունը: Այդուհանդերձ պետք է խորապես ուսումնասիրել դրա պատճառները. վարչախմբի տարբեր մանիպուլյացիաները որքանո՞վ են հասցրել այս վիճակին, կամ ինքն իրեն ընդդիմություն համարող հատվածը ժողովրդի մոտ նման տրամադրություններ առաջացնելու առումով որքանո՞վ իր մեղքի բաժինն ունի: Համենայն դեպս, անկախ նրանից, թե այդ հանրահավաքի ժամանակ մեր քաղաքացիների արձագանքն ու ներկայությունը որքան կլինի, մենք, բնականաբար, ամեն ինչ անելու ենք, որ ակտիվ մասնակցություն լինի: Մենք այլընտրանք չունենք՝ մեր երկիրն է, մեր պետությունն է, մեր ապագա սերունդների ճակատագիրն է: Մենք պարտավոր ենք միշտ մտածել այն ուղիների մասին, որոնք կարող են բեկում մտցնել այս իրավիճակում և վերստին ակտիվացնել մեր հայրենակիցներին ու քաղաքացիներին»:


Աննա Բադալյան
«Փաստ օրաթերթ»

loading...
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan