Երևան, 17.Դեկտեմբեր.2018,
--
:
--
,
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը

Գերակա հայտարարված ճյուղը չեզոքացնում են. մոտ 15 մլն դոլարի վնաս՝ ՏՏ ոլորտին


Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներն արդեն տևական ժամանակ է, ինչ բարձրաձայնում են Հարկային օրենսգրքի փոփոխություններից բխող հնարավոր վնասների մասին: Նշենք, որ հունվարի 1–ից ուժի մեջ մտած նոր Հարկային օրենսգրքի համաձայն՝ 150 հազարից մինչև 2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողների եկամտային հարկը 26%–ից բարձրացել է 28%–ի, իսկ 2 միլիոն դրամից ավելի ստացողները հարկվում են 36%–ով:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ փոփոխությունը տարեկան մոտ 15 միլիոն ԱՄՆ դոլարի վնաս է տալիս ոլորտին:

«Ընկերությունները ստիպված են կոմպենսացնել աշխատակիցների կորուստները: Դա տեղի է ունենում այն ներքին միջոցների հաշվին, որոնք պետք է ծախսեին կրթության, վերապատրաստման, ինչպես նաև մարկեթինգի վրա: Այս դեպքում, սակայն, ընկերությունները ստիպված կոմպենսացնում են աշխատակիցների կորուստները, որպեսզի նրանք չհեռանան»,– ընդգծեց Կարեն Վարդանյանը:

Իսկ փոփոխությունն արդյո՞ք գերակա ճյուղ համարվող ոլորտի զարգացման համար խոչընդոտ չի լինի:

Ի պատասխան, ԻՏՁՄ գործադիր տնօրենը նկատեց. «Բնականաբար, եթե կոմպենսացնում են կրթության, մարկեթինգի հաշվին, խոչընդոտ է»:

Հարկային բեռի ավելացմամբ ոլորտի զարգացման խոչընդոտների առումով ինժեներ Սևակ Ծատուրյանը վերջերս ստորագրահավաք սկսեց:

«Այնպիսի նպատակ դրված չէր, որ շատ ստորագրություն հավաքեինք: 5 խոշոր կազմակերպությունների աշխատակիցների մոտ 80%–ը ստորագրեց և հավաքվեց մոտ 1000 ստորագրություն, որոնցով ես նամակ ուղարկեցի ՀՀ կառավարություն: Մի քանի օր առաջ զանգահարեցի, ասացին, որ նամակը վերահասցեավորել են ՀՀ ֆինանսների նախարարությանը»,–հայտնեց մեր զրուցակիցը:

Խոսելով նամակում զետեղված ամենակարևոր պահանջի ու մտահոգության մասին՝ նա ասաց. «Առհասարակ ինչո՞ւ է խնդիր առաջանում, երբ ինչ–որ փոփոխություն է լինում: Պատճառը վստահության պակասն է և այն, որ դրամական միջոցները ճիշտ չեն տնօրինվում: Որպես քաղաքացի՝ մենք համարում ենք, որ այն հարկերը, որ արդեն տալիս ենք, նպատակային չեն ծախսվում ու ավել գումար հավաքելն արդեն ինքնանպատակ ենք համարում: Կառավարությունը որոշակի ֆինանսական խնդիրներ ունի՝ վարկային պարտավորություններ,սոցիալական խնդիրներ և այլն:

Ուզում է այդ ամենը ծանրացնել միջին խավի ուսերին: Մինչև ընտրությունները, սակայն, կային խոստումներ, թեև ես դրանց չէի հավատում: Ամեն դեպքում մարդիկ խոստումներ էին տալիս, որ նոր աշխատատեղեր են բացելու, ներգաղթն են ավելացնելու, եկամուտներն են ավելանու և այլն: Բայց դրա փոխարեն նորից նույն պատկերն է: Հույսը միջին խավն է՝ հարկերը բարձրացնում են, որ լուծեն այդ խնդիրները: Չկա վստահություն, որ մնացած գումարները նպատակային են ծախսվելու: Հայաստանում բնակչության ավելի քան 30% աղքատ է, և երկիրը կարելի է աղքատ համարել: Զուգահեռ՝ իշխանավորները նույն գումարների հաշվին ճոխ կյանքով են ապրում, թանկարժեք մեքենաներով են երթևեկում: Այս ամենը չի համադրվում: Երբ իրենց ապրելակերպը համադրելի կլիներ ընդհանուր երկրի վիճակին, միգուցե վստահություն լիներ, և չլիներ նաև բողոք՝ հարկերի դրույքաչափերի բարձրացման համար»:

Անդրադառնալով Կարեն Վարդանյանի այն կարծիքին, թե ոլորտը տարեկան 15 միլիոն դոլարի վնաս է կրելու, Սևակ Ծատուրյանը հավելեց. «Այդ թիվը ծանրանալու է գործատուի ու աշխատողի ուսերին: Որպեսզի գործատուն աշխատող չկորցնի, ստիպված է լինելու աշխատավարձ բարձրացնել, ինչի հետևանքով Հայաստանում կրկին աշխատուժը թանկանալու է, մինչդեռ գլուխ ենք գովում, թե մրցակցային ենք: Այսինքն՝ գերակա հայտարարված ճյուղը Հայաստանում կամաց–կամաց չեզոքացնում են: Սպասել, թե նամակը գրեցինք, ու իրենք կհասկանան, որ սխալ բան են արել, կորոշեն, որ չեղարկում են, միամտություն կլինի: Գոնե այս փուլի համար ճիշտ համարեցինք, որ այդ ձայնը լինի, ըստ որի՝ խնդիր կա: Մինչդեռ մի քանի ներկայացուցիչներ հայտարարեցին, որ խնդիրներ չունեին հարկային բեռի հետ: Բացի այդ՝ ուզում էինք ցույց տալ, որ մենք աշխատում ենք, հարկ ենք վճարում, բայց նաև հետևում ենք իրենց աշխատանքին, և, որպես հարկատու ու երկրի քաղաքացի, լավ չենք գնահատում իրենց աշխատանքը: Ոչ մի տեղաշարժ չկա: Միայն ժողովներ են լինում ու հայտարարություններ հնչում, թե պետք է աշխատենք ու վերացնենք կոռուպցիան: Ոչինչ չկա, բացի նրանից, որ նորից ծանրանում է հարկ վճարող ժողովրդի բեռը»:


Աննա Բադալյան
«Փաստ օրաթերթ»



loading...
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan