Երևան, 22.Սեպտեմբեր.2018,
--
:
--
,
«Ինտերակտիվ բյուջե» համակարգի կատարելագործված տարբերակն արդեն հասանելի է բոլորին ՆԱՏՕ-ն վերահաստատել է աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը Առողջապահության նախարարությունը նախատեսում է փոխել ԲԿ-ներին պետպատվերի գումարների հատկացման սկզբունքը Նոր Հայաստանում ճիշտ կլինի, որ ՀՀ քաղաքացիները մի քանի օտար լեզու իմանան. Փաշինյան Վահրամ քահանա Մելիքյանը կեղծ է որակել Գարեգին Բ-ի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը ինքնակամ թողնելու մասին լուրը Հացահատիկային բեռների՝ ավտոտրանսպորտով ներկրման արգելքը հետաձգվել է Փաշինյանը՝ ամենախարիզմատիկ լիդեր, Սամվել Ալեքսանյանը՝ մրցակիցը չունեցող կազմակերպիչ Վարչապետն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակել ՀՀ վարչապետն ԱՄՆ կմեկնի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելուց հետո

Արամ Սարգսյան. «Իշխանավորները համակարգի գերիներն են, բայց չեն էլ ուզում ազատվել դրանից»



Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ ՀՀ 4-րդ նախագահի ընտրությունից մի քանի օր առաջ Արմեն Սարգսյանը հանդիպել է իրենց կուսակցության անդամների հետ և սպառիչ պատասխանել բոլոր հարցերին: Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիությանը, ապա նրանց համար համոզիչ է փաստարկը, թե 2011 թվականից է ՀՀ նախագահը ՀՀ քաղաքացիություն ունեցել: Ովքեր կասկածներ ունեն, Դեմկուսի նախագահը խորհուրդ է տալիս դիմել անձնագրային և վիզաների վարչություն:

Խոսելով խորհրդարանի հարց ու պատասխանի ժամանակ Ամուլսարի հետ առնչություն ունենալ-չունենալու մասին հարցին՝ Արամ Սարգսյանն ասաց, որ նույն հարցը բարձրացրել են իրենց կուսակիցներն ու մտավորականները, որին ՀՀ նախագահը պատասխանել է.
«5 տարի առաջ իրեն խնդրել են խորհրդատվություն իրականացնել, դա տևել է մոտ 2 ամիս, որից հետո ինքը այդ ընկերության հետ որևէ կապ չունի: Բացի այդ, Ա. Սարգսյանը շատ կարևոր այլ հանգամանք նշեց, որ ընդերքի շահագործման բոլոր այն ծրագրերը, որոնց գործունեությունը վնասելու է մեր բնապահպանությանը, չպետք է կյանքի կոչվեն: Նա այդ մասին հստակ հայտարարել է մեզ հետ ունեցած հանդիպման ժամանակ»,- ասաց Ա. Սարգսյանը:

Համաձայնելով դիտարկմանը, թե բոլորս բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես են թեկնածուները սկզբում գեղեցիկ խոսքեր  ասում, բայց ընտրվելուց հետո դրանց մասին մոռանում: Ուստի մեզ ոչ թե գեղեցիկ կամ ճկուն խոսքեր ասող է պետք, այլ առաջնորդ, ով կկարողանա իշխանության մեջ կառավարման որակ փոխել, Արամ Սարգսյանն ասաց, որ եթե 4-րդ նախագահը քաղաքական կամք դրսևորի, իսկ հանրությունն էլ ընդունի և աջակցի նրա ծրագրերին, ապա հնարավոր կլինի հաջողություններ ակնկալել:

«Ցավոք սրտի, մինչ օրս մենք չունենք լավ օրինակներ, քանի որ եղած համակարգը դա թույլ չի տալիս: Հիմա ամեն ինչ կախված է նրանից, թե ներկա քաղաքական վերնախավը կցանկանա՞  նորընտիր նախագահի հնարավորություններն ու կարողությունները ճիշտ ձևով օգտագործել և այդ ամենն ի սպաս դնել մեր երկրի զարգացմանը, թե՝ ոչ: Եթե Արմեն Սարգսյանը հանրության աջակցությունն ունենա, դրական փոփոխություններ կկարողանա իրականացնել: Հակառակ դեպքում ոչինչ չի կարողանա անել: Բայց եթե մենք ուզում ենք, որ երկրում դրական փոփոխություններ լինեն, ուրեմն պետք է ամեն կերպ սատարենք ու աջակցենք նրան: Ես այդպես եմ պատկերացնում երկրի առաջընթացը: Իսկ եթե հույսներս դնենք, թե նա Մատրոսովի նման պետք է փորձի փրկել բոլորիս, ապա պետք է իմանանք, որ ոչինչ էլ չի ստացվի»,- ասաց Ա. Սարգսյանը:

Կուսակցության առաջնորդը նշեց նաև, որ քաղհասարակության կողմից մեկնած ձեռքը նույնպես օդում չի մնա, եթե պատասխանատու պաշտոններ զբաղեցնողները շատ արագ համակարգի գերին չդառնան:

«Բոլորը, ովքեր իշխանության մեջ են, այսօրվա համակարգի գերիներն են: Եվ ցավալին այն է, որ չեն էլ ուզում ազատվել այդ գերությունից: Սա է ամբողջ խնդիրը, և ամենացավալին այն է, որ համարում են, թե դա է ճիշտը: Իսկ համակարգից ազատվել հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ քաղաքական կամքի ու հանրային միասնության դաշինքը կայանա: Երբ տեսնենք, որ մեր ծրագրային դրույթներին համարժեք քայլեր են արվում, այդ ժամանակ էլ հանդես կգանք որպես աջակցող ուժ: Բացի այդ, հանրության մեջ դրական փոփոխությունների մեծ ծարավ կա, և եթե նրանք տեսնեն նման  գործնական փոփոխություններ, ապա աջակիցների շարքերն անպայման շատ մեծ կլինեն, բայց քանի դեռ համակարգը շարունակում է քրեաօլիգարխիկ լինել,  արդարության հաստատման սկզբունքը չի գործի»,- ասաց ՀԴ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:


Արմինե Գրիգորյան
 

loading...
«Ինտերակտիվ բյուջե» համակարգի կատարելագործված տարբերակն արդեն հասանելի է բոլորին ՆԱՏՕ-ն վերահաստատել է աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը Առողջապահության նախարարությունը նախատեսում է փոխել ԲԿ-ներին պետպատվերի գումարների հատկացման սկզբունքը Նոր Հայաստանում ճիշտ կլինի, որ ՀՀ քաղաքացիները մի քանի օտար լեզու իմանան. Փաշինյան Վահրամ քահանա Մելիքյանը կեղծ է որակել Գարեգին Բ-ի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը ինքնակամ թողնելու մասին լուրը Հացահատիկային բեռների՝ ավտոտրանսպորտով ներկրման արգելքը հետաձգվել է Փաշինյանը՝ ամենախարիզմատիկ լիդեր, Սամվել Ալեքսանյանը՝ մրցակիցը չունեցող կազմակերպիչ Վարչապետն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակել ՀՀ վարչապետն ԱՄՆ կմեկնի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելուց հետո Թրամփը և Բոլթոնը ոտնահարում են Միջազգային քրեական դատարանի իրավունքները Ինչի՞ց եք վախենում, երբ որ ափալ-թափալ նիստից մեկ օր շուտ՝ գիշերը, գործ եք հարուցում. Աշոտյան ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցը պարունակում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին տվյալներ. ՔԿ Իրադարձություններն անարյուն եղան, քանի որ իշխանությունները չգործադրեցին այն միջոցները, որոնք կարող էին գործադրել. Ռոբերտ Քոչարյան Նպատակը «փակելն» է բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել Մարտի 1-ին. Փաշինյանը հակադարձել է Քոչարյանի հայտարարությանը ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրության սղագրությունը Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan