Երևան, 23.Սեպտեմբեր.2018,
--
:
--
,
«Ինտերակտիվ բյուջե» համակարգի կատարելագործված տարբերակն արդեն հասանելի է բոլորին ՆԱՏՕ-ն վերահաստատել է աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը Առողջապահության նախարարությունը նախատեսում է փոխել ԲԿ-ներին պետպատվերի գումարների հատկացման սկզբունքը Նոր Հայաստանում ճիշտ կլինի, որ ՀՀ քաղաքացիները մի քանի օտար լեզու իմանան. Փաշինյան Վահրամ քահանա Մելիքյանը կեղծ է որակել Գարեգին Բ-ի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը ինքնակամ թողնելու մասին լուրը Հացահատիկային բեռների՝ ավտոտրանսպորտով ներկրման արգելքը հետաձգվել է Փաշինյանը՝ ամենախարիզմատիկ լիդեր, Սամվել Ալեքսանյանը՝ մրցակիցը չունեցող կազմակերպիչ Վարչապետն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակել ՀՀ վարչապետն ԱՄՆ կմեկնի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելուց հետո

Հայ–թուրքական արձանագրություններն ու թուրքական հեռուստաընկերությունները. ի՞նչն էր պասիվ արձագանքի պատճառը


Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց հայ–թուրքական արձանագրությունները չեղյալ հայտարարելու մասին:

Որոշումից հետո թուրքական պարբերականներն ու էլեկտրոնային լրատվամիջոցները անդրադարձան հայտարարությանը: Անդրադառնալով թուրքական լրատվամիջոցների արձագանքին, թուրքագետ Հակոբ Չաքրյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ հեռուստաընկերությունների արձագանքն, ամեն դեպքում, պասիվ էր:

«Առհասարակ թուրքական հեռուստատեսությունը մամուլի տեսությունը շատ ընդարձակ է տալիս: 3 ժամ է տևում, հյուրեր են ունենում, մեկնաբանում են: Բայց ոչ մի անգամ արձանագրությունները չեղյալ հայտարարելու մասին չեն հիշատակել, որովհետև «գլուխները» բավականին խառն է Սիրիայում. Աֆրինի դեմ կազմակերպած ռազմական գործողությունները, կարծես թե, հաջողություններ չեն ունենալու, երեկ 8 զոհ են տվել: Աֆրինում դիմադրելու երեք տարբերակ կա՝ լքել քաղաքը, հանձնել ռուսական զորքերին կամ դիմադրել: Հիմա դիմադրում են: Ենթադրվում է, որ ռազմական գործողությունները դեռ շատ երկար կտևեն, իսկ ելքն անորոշ է: Հետևաբար, կարծում եմ, հերթը չի հասնում հայ–թուրքական արձանագրությունները չեղարկելու մասին ՀՀ նախագահի հայտարարությանը: Կամ էլ նախընտրելի չէ, որովհետև Թուրքիան իրեն տարածաշրջանային մասշտաբով մեծ տերություն է համարում ու մտածում՝ «փոքրիկ Հայաստանը հանկարծ մի քայլ է կատարել»»,– նշեց թուրքագետը:

Հակոբ Չաքրյանն ընդգծեց՝ ՀՀ նախագահի քայլը տեղին էր:
«Որևէ տեղաշարժ այս առումով չէր լինելու, որովհետև մեծ տերությունները՝ ԱՄՆ–ը, Եվրամիությունն ու Ռուսաստանը մրցակցում են տարածաշրջանում: Մրցակցում են մասնավորապես Սիրիայի տարածքում: Տարածաշրջանային երկրները՝ Իրանն ու Թուրքիան էլ միմյանց հետ են մրցակցում: Այս իրավիճակում չեմ կարծում, որ միջազգային ուժերը ժամանակ կհատկացնեին հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Առանց դրա էլ, այնուամենայնիվ, հնարավոր չէ կարգավորել այդ հարաբերությունները, որովհետև այդ նույն քաղաքականությունը, որն այսօր էրդողանն է վարում, դեռևս 1991 թվականից է որդեգրվել: 1991 թվականից նույն մոտեցումն են ցուցաբերել: Բազմաթիվ կառավարություններ են փոխվել, բայց Թուրքիայի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ թշնամական է: Եթե հրաժարվում ես նախապայմանները չկատարելու պատճառով հարաբերություններ հաստատելուց ու սահմանը փակ ես պահում, դա միջազգային նորմերով ակնհայտ թշնամանք է կոչվում: 1991 թվականից մենք սովոր են Թուրքիայի հետ ունեցած նման հարաբերություններին: Մենք սովորեցինք ապրել նման պայմաններում: Թուրքիան ինքն է ուզում տարածաշրջանային գերտերություն դառնալ, Թուրքիան է, որ տարբեր հարաբերություններ ունի տարածաշրջանի երկրների հետ: Հետևաբար, Թուրքիան է, որ այս ամենի շուրջ մտածելու տեղ ունի: Իսկ Հայաստանը փոքր երկիր է: Ինչ վիճակում որ կանք, մեզ բավարարում է»,– ընդգծեց մեր զրուցակիցը:

Հակոբ Չաքրյանը շեշտեց, որ նոր փաստաթուղթ ստեղծելու կարիք չկա: «Այդ արձանագրությունները կազմելու համար հայ և թուրք դիվանագետները երկու տարի ժամանակ են ծախսել: Նորից նոր գործընթաց սկսելն ու ևս երկու տարի չարչարվելն անիմաստ է: Որքան էլ արձանագրությունները չեղյալ են հայտարարվել, այնուամենայնիվ, երկու երկրների արտգործնախարարների ստորագրությունները կան այդ արձանագրությունների տակ: Հետևաբար, այն կարելի է նորից շրջանառության մեջ մտցնել: Նոր փաստաթուղթ ստեղծելու կարիք չկա, եթե Թուրքիան մտադրություն ունենա Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու, կկարգավորի, թեև չեմ կարծում, որ նման մտադրություն կունենա»,– ասաց թուրքագետը:

Հայ–թուրքական արձանագրությունները նախաստորագրվել էին 2009 թ. հոկտեմբերի 10–ին՝ Ցյուրիխում: Ստորագրված արձանագրությունները պետք է վավերացվեին 2 երկրների խորհրդարանների կողմից, համաձայն փաստաթղթի՝ «ողջամիտ ժամկետներում»։ Թուրքիան, սակայն, պարբերաբար նախապայմաններ էր առաջ քաշում ու երկարաձգում էր վավերացման ժամկետները: Հաշվի առնելով թուրքական կողմի դիրքորոշմամբ ստեղծված իրավիճակը, արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցվեց: 2015 թ. փետրվարի 16–ին ՀՀ նախագահի հրամանագրով հայ–թուրքական արձանագրությունները հետ էին կանչվել Ազգային ժողովից:


Աննա Բադալյան
«Փաստ օրաթերթ»

loading...
«Ինտերակտիվ բյուջե» համակարգի կատարելագործված տարբերակն արդեն հասանելի է բոլորին ՆԱՏՕ-ն վերահաստատել է աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը Առողջապահության նախարարությունը նախատեսում է փոխել ԲԿ-ներին պետպատվերի գումարների հատկացման սկզբունքը Նոր Հայաստանում ճիշտ կլինի, որ ՀՀ քաղաքացիները մի քանի օտար լեզու իմանան. Փաշինյան Վահրամ քահանա Մելիքյանը կեղծ է որակել Գարեգին Բ-ի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը ինքնակամ թողնելու մասին լուրը Հացահատիկային բեռների՝ ավտոտրանսպորտով ներկրման արգելքը հետաձգվել է Փաշինյանը՝ ամենախարիզմատիկ լիդեր, Սամվել Ալեքսանյանը՝ մրցակիցը չունեցող կազմակերպիչ Վարչապետն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակել ՀՀ վարչապետն ԱՄՆ կմեկնի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելուց հետո Թրամփը և Բոլթոնը ոտնահարում են Միջազգային քրեական դատարանի իրավունքները Ինչի՞ց եք վախենում, երբ որ ափալ-թափալ նիստից մեկ օր շուտ՝ գիշերը, գործ եք հարուցում. Աշոտյան ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցը պարունակում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին տվյալներ. ՔԿ Իրադարձություններն անարյուն եղան, քանի որ իշխանությունները չգործադրեցին այն միջոցները, որոնք կարող էին գործադրել. Ռոբերտ Քոչարյան Նպատակը «փակելն» է բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել Մարտի 1-ին. Փաշինյանը հակադարձել է Քոչարյանի հայտարարությանը ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրության սղագրությունը Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan