Երևան, 19.Մարտ.2019,
--
:
--
,

Մակերիկամի ուռուցքի բացառիկ վիրահատություն «Աստղիկ» ԲԿ-ում (տեսանյութ)



Բժիշկ-մասնագետը պետք է մշտապես կատարելագործվի, որպեսզի կարողանա իր պացիենտներին առաջարկել ժամանակակից բուժումների լավագույն լուծումները:
Աստղիկ ԲԿ Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Վարժապետյանը օրերս կատարել է ՀՀ-ում բացառիկ վիրահատություն՝ մակերիկամի հեռացում էնդոսկոպիկ եղանակով՝ հետորովայնամզային հատվածից. “Մակերիկամի էնդոսկոպիկ միջամտությունները լայնորեն կիրառվում են ողջ աշխարհում, և Աստղիկ ԲԿ էնդոկրին վիրաբուժության ծառայությունը ևս ետ չէր մնում համաշխարհային տենդենցներից: Իսկ վերջերս մենք ներդրեցինք նոր եղանակ` ռետրոպերինոսկոպիկ վիրահատություններ: Այս միջամտության ժամանակ մուտքը գոտկային հատվածից է: Սա հնարավորություն է տալիս անմիջապես մոտենալ մակերիկամին՝ շրջանցելով փայծաղը, երիկամները, ստամոքսն ու ենթաստամոքսային գեղձը: Մեթոդի կիրառումը կրճատում է վիրահատության տևողությունը  և հետվիրահատական վերականգման ժամկետները”,- պատմում է Արմեն Վարժապետյանը:

Բժիշկ Վարժապետյանը շատ կարևորում է թիմային աշխատանքը, հիվանդանոցի բազմապրոֆիլ  բնույթն ու տեխնիկական հագեցվածությունը. այս երեք գործոնները, ըստ նրա, առանցքային են հատկապես բարդ միջամտությունների ժամանակ: Աստղիկ Բժշկական կենտրոնում նման վիրահատությունների համար ստեղծված են բոլոր պայմաննները:

Արդեն իսկ նոր եղանակով վիրահատված 38-ամյա կնոջ մոտ հայտնաբերվել էր մակերիկամի հորմոնալ ակտիվ ուռուցք: “Ունեի բարձր ճնշման տատանումներ, լսել էի շատ բժիշկ Վարժապետյանի մասին, դիմեցի նրան, անցա հետազոտություններ ու նա էլ հենց կատարեց վիրահատությունը”,- պատմում է Ռուզանան: Վիրահատությունը տևել է մեկ ժամ, հետվիրահատական ապաքինումն էլ արագ է ընթանում. բարդ վիրահատությունից ընդամենը 3 օր անց Ռուզաննան իրեն այնքան լավ է զգում, որ կարող է վերադառնալ տուն: Շարունակելու է մնալ էնդոկրինոլոգի հսկողության ներքո, որոշ դեղորայք է օգտագործելու, սակայն ամենակարևորն այն է, որ հիվանդությունն արդեն անցյալում է, իսկ առջևում կյանք է՝ առողջ ու լիարժեք:

loading...
Կարելիությունից անդին. Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» գրքի մասին. armtimes «Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանը՝ Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի մասին Սա՞ է հայրենիքի գնահատանքը լեգենդար հետախույզին Բարի տարեդարձ, սիրելի գրող Բոլոր զինվորականները կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Մանսուրյանին Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan