Երևան, 22.Սեպտեմբեր.2018,
--
:
--
,
«Ինտերակտիվ բյուջե» համակարգի կատարելագործված տարբերակն արդեն հասանելի է բոլորին ՆԱՏՕ-ն վերահաստատել է աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը Առողջապահության նախարարությունը նախատեսում է փոխել ԲԿ-ներին պետպատվերի գումարների հատկացման սկզբունքը Նոր Հայաստանում ճիշտ կլինի, որ ՀՀ քաղաքացիները մի քանի օտար լեզու իմանան. Փաշինյան Վահրամ քահանա Մելիքյանը կեղծ է որակել Գարեգին Բ-ի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը ինքնակամ թողնելու մասին լուրը Հացահատիկային բեռների՝ ավտոտրանսպորտով ներկրման արգելքը հետաձգվել է Փաշինյանը՝ ամենախարիզմատիկ լիդեր, Սամվել Ալեքսանյանը՝ մրցակիցը չունեցող կազմակերպիչ Վարչապետն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակել ՀՀ վարչապետն ԱՄՆ կմեկնի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելուց հետո

Հիստոջեն. Որակ և ախտորոշման ճշգրտություն մասնագետների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ


Որակյալ բուժման հիմքում ախտորոշման վստահելի տվյալներն են: Յուրաքանչյուր բժիշկ բուժման արդյունավետ ռազմավարություն մշակելիս պետք է առավել քան համոզված լինի, որ ձեռքի տակ գտնվող հետազոտությունների տվյալները ճշգրիտ են: Հետազոտությունների որակի նկատմամբ հետևողականությունն ու սրտացավությունը Հիստոջեն պաթոլոգիայի հայ-գերմանական կենտրոնի առաջատար մասնագետներին հնարավորություն տվեց ախտորոշման որակի նոր չափանիշներ սահմանել ՀՀ-ում ու  գործունեության կարճ ժամանահատվածում շահել ևˊ պացիենտների ևˊ բժիշկների վստահությունը: Կենտրոնի գործունեության մասին “Առողջապահական համակարգ” մասնագիտական պարբերականին պատմում է Հիստոջենի համահիմնադիր, ՀՀ գլխավոր ախտաբան, բ.գ.թ Փառանձեմ Խաչատրյանը:

-Տիկին Խաչատրյան, հետազոտությունների ի՞նչ սպեկտր է առաջարկում  “Հիստոջեն” պաթոլոգիայի հայ-գերմանական գիտական կենտրոնը: Ո՞ր դեպքում պետք է պացիենտը դիմի Ձեզ:

-Հիստոջենը պաթոլոգիայի կենտրոն է, ուստի պացիենտը մեզ դիմում է, երբ կա ձևաբանական հետազոտությունների կարիք՝ բջջաբանական, հյուսվածաբանական, իմունոհիստոքիմիկան և մոլեկուլային: Հիմնականում մեզ այցելում են արդեն իսկ կատարված վիրահատական կամ ախտորոշիչ պրոցեդուրայից հետո, սակայն որոշ դեպքերում հետազոտության նյութը ստացվում է հենց մեզ մոտ, օրինակ վահանագեղձի բարակ ասեղային պունկցիոն բիոպսիան կամ արգանդի վզիկի քսուքների ստացումը:

-Ուռուցքների ճշգրիտ ախտորոշման համար ի՞նչ հետազոտություններ են անհրաժեշտ ու ի՞նչ կարևորություն ունեն հյուսվածաբանական ու իմունոհիստոքիմիական հետազոտություններն այս հարցում:

-Ուռուցքների ճշգրիտ ախտորոշումը պահանջում է համալիր մոտեցում մի շարք մասնագետների կողմից, և այդ շարքում հյուսվածաբանական ու իմունոհիստոքիմիական հետազոտություններնն ունեն իրենց ուրույն դերը: Մասնավորապես առանց այս մեթոդների անհնար է ճշտել ուռուցքի հյուսվածքային տեսակը, ենթատեսակը, մոլեկուլային դիմագիծը, ինչը խիստ անհրաժեշտ է բուժման գործընթացը թիրախային  և ճիշտ կազմակերպելու համար: Բացի այդ գնահատվում է ուռուցքի հեռացման արմատականությունը, մետաստազների առկայությունը  հարակից ավշահանգույցներում և այլն: Հիստոջենը բոլոր ուռուցքային հիվանդությունների ախտորոշման գործում առաջարկում է միջազգային չափորոշիչներին համապատասխան մոտեցումներ` ըստ որակի, ճշգրտության, ախտորոշման տրման ժամանակի և այլն: Դա տարբերվում է  ներկայումս մեր երկրում գործող որոշ կենտրոնների մոտեցումներից, բայց այն է, ինչ անհրաժեշտ է բժշկագիտության արդի ռիթմի համար:

-Ի՞նչն է ամենակարևորը հյուսվածաբանական և իմունոհիստոքիմիական հետազոտությունների ճշգրտությունը ապահովելու հարցում:

-Կան մի շարք կարևոր հանգամանքներ, սկսած դեռ վիրահատարանից կամ միջամտության սենյակից, երբ օրգանիզմից վերցրած հյուսվածքային նմուշը պետք է անհապաղ դրվի ֆիքսող համապատասխան լուծույթի մեջ: Այնուհետև հյուսվածքի մշակման յուրաքանչյուր փուլ պետք է կատարվի հստակ սահմանված կարգով` ըստ միջազգային ուղեցույցերի և գործելակարգերի: Կարևորագույն հանգամանք է նաև հենց հյուսվածաբանական հետազոտություների համար նախատեսված քիմիկատների ընտրությունը: Եվ իհարկե, արդյունքները վերլուծող մասնագետների կոմպետենտությունը, քանի որ այս հետազոտությունների պարագայում միայն ժամանակակից  սարքավորումները  և նյութերը բավական չեն, առանցքային են հենց ախտաբաններն իրենց գիտելիքներով:

-Տեխնիկական ի՞նչ հագեցվածություն ունի կենտրոնը:

-Հիստոջեն պաթոլոգիայի հայ-գերմանական գիտական կենտրոնը հագեցված է վերջին սերնդի ժամանակակից բոլոր սարքավորումներով՝ ձևաբանական հետազոտությունների բոլոր փուլերը լիարժեք  և որակյալ կատարելու համար, ընդհուպ մինչև ավտոմատիզացված իմունոհիստոքիմիական հետազոտությունների համակարգը: Իրականացնում ենք ավտոմատիզացված իմունոհիստոքիմիական հետազոտություններ ճշգրիտ արդյունքներով, թիմային հստակ կանոնակարգված աշխատանքով յուրաքանչյուր փուլում՝ որակի ապահովման համար:

         -Դուք տեսնո՞ւմ եք Հիստոջեն կենտրոնի առաքելությունը քաղցկեղի կանխարգելման ո ւ       պայքարի դաշտում:
Քաղցկեղի կանխարգելման ու պայքարի դաշտում Հիստոջենի դերակատարումն առանցքային է այնքանով, որ հենց մեր կենտրոնում և միասին են աշխատում Հանրապետության և Երևան քաղաքի գլխավոր ախտաբանները, ովքեր ընդգրկված են Առողջապահության Նախարարության ՛՛Քաղցկեղի դեմ պայքարի ազգային ռազմավարության՛՛ ստեղծման թիմի կազմում: Բացի այդ Հիստոջենի գործունեությունը սերտորեն առնչվում է նաև  ՛՛Ախտաբանների և բջջաբանների՛՛ հայկական ասոցիացիայի հետ՝ ուղեցույցերի, գործելակարգերի մշակման  և ներդրման, միջմասնագիտական քննարկումների կազմակերպման  և այլ առումներով:

-Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում Ձեր աշխատանքում:
Բժշկագիտության մեջ ընդունված ամենակարևոր սկզբունքով՝ Noli nocere – Մի՛ վնասիր: Օգնիր, եթե կարող ես, եթե ոչ, գոնե ավելի մի բարդացրու:

           -Նոր ծրագրեր սպասվու՞մ են:
Միանշանակ այո,  սակայն ամեն ինչ իր ժամանակին: Ամեն դեպքում բոլոր նոր զարգացումներն ունեն մեկ միտում՝ ճշգրիտ ախտորոշում սեղմ ժամկետներում:

Առողջապահական համակարգ

loading...
«Ինտերակտիվ բյուջե» համակարգի կատարելագործված տարբերակն արդեն հասանելի է բոլորին ՆԱՏՕ-ն վերահաստատել է աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը Առողջապահության նախարարությունը նախատեսում է փոխել ԲԿ-ներին պետպատվերի գումարների հատկացման սկզբունքը Նոր Հայաստանում ճիշտ կլինի, որ ՀՀ քաղաքացիները մի քանի օտար լեզու իմանան. Փաշինյան Վահրամ քահանա Մելիքյանը կեղծ է որակել Գարեգին Բ-ի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը ինքնակամ թողնելու մասին լուրը Հացահատիկային բեռների՝ ավտոտրանսպորտով ներկրման արգելքը հետաձգվել է Փաշինյանը՝ ամենախարիզմատիկ լիդեր, Սամվել Ալեքսանյանը՝ մրցակիցը չունեցող կազմակերպիչ Վարչապետն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակել ՀՀ վարչապետն ԱՄՆ կմեկնի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելուց հետո Թրամփը և Բոլթոնը ոտնահարում են Միջազգային քրեական դատարանի իրավունքները Ինչի՞ց եք վախենում, երբ որ ափալ-թափալ նիստից մեկ օր շուտ՝ գիշերը, գործ եք հարուցում. Աշոտյան ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցը պարունակում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին տվյալներ. ՔԿ Իրադարձություններն անարյուն եղան, քանի որ իշխանությունները չգործադրեցին այն միջոցները, որոնք կարող էին գործադրել. Ռոբերտ Քոչարյան Նպատակը «փակելն» է բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել Մարտի 1-ին. Փաշինյանը հակադարձել է Քոչարյանի հայտարարությանը ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրության սղագրությունը Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan