Երևան, 10.Դեկտեմբեր.2018,
--
:
--
,
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը

Վարկային կազմակերպությունները խեղդում են վարկառուներին



Իրականում Հայաստանում գործող վարկային կազմակերպությունները փաստացի 130–150% տարեկան տոկոսադրույթով են գումար տրամադրում հաճախորդներին, բայց տպավորությունն այնպիսին է, որ դա առանձնապես չի հետաքրքրում ոչ Կենտրոնական բանկին, ոչ էլ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին: Եվ ստացվում է, որ վարկառուները պետական մարմինների աչքի առաջ, օրը ցերեկով ամեն վայրկյան կեղեքվում են ու այդպես էլ անպատիժ մնում:

«Փաստ»_ին դիմած քաղաքացին պնդում էր, որ «Գուդկրեդիտ» վարկային կազմակերպությունից վարկ ստանալուց առաջ մանրամասն չի ուսումնասիրել վարկի մարման պայմանները, գումար է վերցրել ու ընկել է կրակը:

Հիմա էլ, ինչքան գումար որ ձեռքն ընկնում է մուծում է, որ այդ վարկի դարդից պրծնի, սակայն ոչ մի կերպ չի կարողանում վերցրած գումարը զրոյացնել:

«Վարկ վերցնելու ժամանակ ինձ միայն ասացին, որ վերցրած գումարի տարեկան տոկոսադրույքը 24% է, բայց չասացին, որ փաստացի վճարումներով տարեկան տոկոսադրույքը հասնում է 150%–ի: Սա խաբեություն է, քանի որ միայն ես չեմ այս օղակի զոհը դարձել: Եվ եթե իմանայի, որ 1000 դոլարին համարժեք դրամ վերցնելուց հետո տարեկան պետք է փաստացի 2500 դոլար գումար վերադարձնեմ, այսինքն՝ մայր գումարից բացի մեկ ու կես անգամ ավելի վճարեմ, չէի համաձայնվի այդ պայմաններին: Ստացվում է, վերցրածս գումարի ամսական տոկոսադրույքը ոչ թե 2% է, այլ՝ 12%–ից ավելի: Սա խաբեության թակարդ է, որի մեջ ամեն վայրկյան մարդ է ընկնում, բայց հետաքրքիր է, թե իշխանություններն այս մասին ինչ են մտածում»,– ասաց մեր զրուցակիցը:

«Փաստ»–ի ուսումնասիրությունները նույնպես ցույց տվեցին, որ իսկապես «Գուդկրեդիտ»–ը 12–ից 24 ամիս մարման ժամկետով 100 հազարից մինչև 400 հազար դրամ վարկ է տրամադրում, որի տարեկան փաստացի տոկոսադրույքը տատանվում է 130–150%–ի շրջանակներում:

Վարկի տրամադրման նշված պայմանները թեև ներկայացված է կազմակերպության կայք–էջում, բայց հասկանալի է, որ այս կամ այն անհետաձգելի հարցը լուծելու համար շտապ գումար է անհրաժեշտ լինում, դժվար թե մարդը մտածի վարկի տրամադրման պայմաններին խորությամբ ծանոթանալու մասին: Այսինքն, մարդիկ հիմնականում դրա մասին իմանում են, երբ մի քանի ամիս պարտաճանաչ մուծում են կատարում, սակայն հետո պարզում են, որ վերադարձնելու ենթակա գումարը վճարմանը համարժեք չի «մաշվում»:

Կարճ ասած, ամեն քայլափոխի հանդիպող վարկային կազմակերպությունների գրասենյակներն ու գովազդային պաստառներն ընդամենը խայծ են, որը կուլ տալուց հետո մարդիկ հայտնվում են թակարդում, որից դուրս գալը բավականին դժվար է լինում:
Ի դեպ, հարցը պարզաբանելու համար «Փաստ»–ը դիմել է նաև Կենտրոնական բանկին և բարձրացված հարցի մասին պաշտոնական պատասխանը ստանալուն պես կրկին կանդրադառնանք վարկային կազմակերպությունների աշխատանքին:

Արմինե Գրիգորյան

«Փաստ օրաթերթ»

loading...
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan